Օնլայն բանկինգ
Card cover

ArCa Green Line

Կիսվել`

ArCa Green Line-ը վճարային պլաստիկ քարտ է, որը Ձեզ հնարավորություն կընձեռի իրականացնել մաքսային վճարումները արագ և ապահով եղանակով: Այս քարտով կարող եք վճարումներ կատարել ՀՀ մաքսատներում և մաքսակետերում անմիջապես մաքսային ձևակերպումների ժամանակ, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ նույն տարածքում գործող մասնաճյուղերում:

ArCa Green Line պլաստիկ քարտը տրամադրվում է թե´ իրավաբանական, թե´ ֆիզիկական անձանց, թե´ անհատ ձեռնարկատերերին:
Այս քարտը կապահովի անվտանգություն խոշոր գումարների վճարումների ժամանակ, հնարավորություն կընձեռի վերահսկել կազմակերպության միջոցների օգտագործումը և թույլ կտա անկանխիկ եղանակով կատարել մաքսային ցանկացած վճարում:

  • Հաշվի դրական մնացորդի վրա հաշվարկվող տարեկան %

    1%

  • արեկան սպասարկման վճար

    10,000 ՀՀ դրամ

  • Արժույթ

    ՀՀ դրամ

Սպասարկման սակագներ
ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ ՍԱԿԱԳՆԵՐ*
Քարտի արժույթ ՀՀ դրամ
Քարտերի տրամադրում անվճար
Քարտային հաշվի բացում անվճար
Քարտային հաշվի վարում անվճար
Քարտային հաշվի չնվազող մնացորդ -
Քարտի տարեկան սպասարկման վճար 10,000 ՀՀ դրամ
Հավելյալ(կցված) քարտի տրամադրում անվճար
Հավելյալ(կցված) քարտի տարեկան սպասարկման վճար 3,000 ՀՀ դրամ
Քարտային հաշվի դրական մնացորդի վրա հաշվարկվող տարեկան % 1%
Քարտի (հիմնական և կցված) կորստի կամ վնասման, PIN կոդը մոռանալու դեպքում նոր քարտի տրամադրում նույն ժամանակահատվածով 3 000 ՀՀ դրամ
Հաշվից քաղվածքի տրամադրում անվճար
Լրացուցիչ քաղվածքի տրամադրում -
Քարտի StOP List -ում տեղադրում անվճար
Քարտի StOP List -ից հանում 1 000 ՀՀ դրամ
Օրական գործառնությունների քանակը 10
Մեկ գործառնության առավելագույն գումարը 8,000,000 ՀՀ դրամ
Կանխիկացման սահմանաչափ -
Վարկային գծի/ օվերդրաֆտի դիմաց տարեկան % 16%
Արտոնյալ ժամանակահատված 5 օր
Մուտքագրված գումարի շտապ ակտիվացում քարտային հաշվին 5,000 ՀՀ դրամ

* Ներառյալ ԱԱՀ

Ծառայության տեսակ Սակագին
Բանկի գլխամասային գրասենյակում քարտի տրամադրում մեկ բանկային օրվա ընթացքում 2,000 ՀՀ դրամ
Քարտով կատարված գործարքների բողոքարկման իրականացում, սպասարկող բանկի կողմից առարկություն ստանալու դեպքում (երկրորդ ներկայացում) և/կամ արբիտրաժային բողոքարկումներ 5,000 ՀՀ դրամ
Բանկի բանկոմատներից քարտով կատարված յուրաքանչյուր գործարքի տեսագրության տրամադրում  5,000 ՀՀ դրամ 
Քարտի և ՊԻՆ կոդի առաքում ՀՀ և ԼՂՀ տարածքում մեկ միասնական վճարով (քարտը և ՊԻՆ կոդը առաքվում են միմյանցից առանձին)  5,000 ՀՀ դրամ
Քարտատիրոջ նկարի պատկերում քարտի դարձերեսին անվճար

 

Այլ բանկերի կողմից թողարկված քարտերով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի ՊՈՍ տերմինալների միջոցով կանխիկի տրամադրման սակագին Կանխիկացվող գումարի 2%
Տրամադրման պայմաններ

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ քարտերը հնարավոր է պատվիրել Բանկի Գլխամասում և մասնաճյուղերում կամ օնլայն տարբերակով: Հաճախորդը նախքան քարտի պատվիրումը ծանոթանում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կողմից ներկայացվող քարտերի տեսականերին, սպասարկման կանոններին և սակագներին, որից հետո լրացնում է քարտի պատվիրման դիմումը Բանկի Գլխամասային գրասենյակում կամ մասնաճյուղերից որևէ մեկում՝ ներկայացնելով անձնագիր և սոցիալական քարտ։ Օնլայն պատվիրման պարագայում Հաճախորդը պետք է լրացնի օնլայն դիմումի համապատասխան դաշտերը։ Քարտը պատրաստ է լինում 3-5 աշխատանքային օրվա ընթացքում և այն վերցնելիս անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր։

Քարտը ստանալուց հետո հաճախորդը․

  • Ստորագրում է  քարտի դարձերեսի վրա նախատեսված հատուկ դաշտում
  • Ստորագրում է պայմանագիրը և ծանուցումը
  • Ստորագրում է PIN կոդի վրա նախատեսված տեղում 

* Տրամադրված պլաստիկ քարտը և քարտային հաշիվն ակտիվ են քարտի տրամադրման պահից:

Քարտային հաշիվներին միջոցների մուտքագրման ժամկետներն հետևյալն են․

  • Նախորդ աշխատանքային օրվա 17:30–ից մինչև հաջորդ աշխատանքային օրվա 9:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մինչև 10:30-ը:
  • Տվյալ աշխատանքային օրվա ընթացքում 09:30 –ից մինչև 13:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մինչև 14:00-ը:
  • Տվյալ աշխատանքային օրվա ընթացքում 13:30 –ից մինչև 17:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մեկ ժամվա ընթացքում:
Կարևոր է իմանալ
  • 3 անգամ սխալ PIN հավաքելու դեպքում բանկոմատն ավտոմատ կառգրավի ձեր քարտը: Բանկոմատի կողմից քարտն առգրավելու դեպքում անմիջապես դիմեք այն բանկին, որին պատկանում է բանկոմատը կամ զանգահարեք Բանկի հեռախոսային կենտրոն՝ 59 23 23 հեռախոսահամարներով:
  • Քարտը ստանալիս անպայման ստորագրեք համապատասխան դաշտում: Ստորագրության բացակայությունը, կամ դրա անհամապատասխանությունը օրինական հիմք է ձեր քարտի սպասարկումը մերժելու և այն առգրավելու համար:
  • PIN կոդը պարտադիր է բանկոմատներից կանխիկ գումար ստանալու և էլեկտրոնային տերմինալներով գործառնություններ կատարելու համար:
  • Եթե կորցրել եք ձեր քարտը կամ ամենատարբեր պատճառներով այն մնացել է բանկոմատում, քարտի կորստի մասին անմիջապես հայտնեք ԱՐԱՐԱՏԲԱՆԿ զանգահարելով`  59 23 23 հեռախոսահամարներով կամ ԱրՔա վճարային համակարգի կենտրոն զանգահարելով 59 22 22 հեռախոսահամարով:
  • ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից թողարկված MasterCard/VISA համակարգի քարտերով USD, EUR, AMD, RUB և GBP արժույթներով գործարքներ կատարելիս գործարքի գումարը հաշվառելիս կիրառվում է բանկի կողմից հաշվառման օրվա դրությամբ սահմանված փոխարժեքը, այլ արժույթներով գործարքները հաշվառվում են MasterCard/Visa համակարգի կողմից սահմանված կանոններով:
  • Քարտապանը կարող է բողոքարկել քաղվածքում արտացոլված գործառնությունները քաղվածքի տրամադրման օրվանից 30 օրվա ընթացքում: Այս ժամանակահատվածում քարտապանի կողմից առարկություններ չունենալու դեպքում քաղվածքը համարվում է Քարտապանի հետ համաձայնեցված: Առարկությունների դեպքում քարտապանն անձը հաստատող փաստաթղթով ներկայանում է բանկի գլխամաս կամ ցանկացած մասնաճյուղ և լրացնում է գործարքի բողոքարկման մասին դիմում, որից հետո Բանկը կատարում է համապատասխան ուսումնասիրություններ և առարկությունների ստացման օրվանից ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում ներկայացնում է հիմնավորված գրավոր պատասխան դրանք ընդունելու կամ մերժելու վերաբերյալ:
  • Քարտապանի կողմից Քարտը կորցնելու դեպքում Քարտապանը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել Բանկին, և Քարտապանի պահանջով և Քարտապանի միջոցների հաշվին մինչև Քարտի գործողության ժամկետի ավարտը կամ որոշակի ժամանակահատվածների համար Բանկը կարող է Քարտը տեղադրել միջազգային
    վճարահաշվարկային համակարգի արգելափակման ցուցակում: Բանկին Քարտի կորստի մասին չտեղեկացնելու և Քարտի գործողության ժամկետի ընթացքում Քարտը միջազգային վճարահաշվարկային համակարգի արգելափակման ցուցակում Քարտապանի պահանջով և Քարտապանի միջոցների հաշվին չտեղադրված ժամանակահատվածում Քարտով կատարված գործարքների (այդ թվում` առանց հավաստագրման գործարքների) անբարենպաստ հետևանքների ռիսկը կրում է Քարտապանը:
  • Բանկը պատասխանատվություն չի կրում Քարտով համացանցում (ինտերնետ), POS տերմինալներով, բանկոմատներով և/կամ այլ տեխնիկական միջոցներով և/կամ այլ վիրտուալ միջավայրում քարտային զեղծարարության միջոցով կատարված գործարքների արդյունքում Քարտապանի ունեցած կորուստների կամ կրած վնասների համար:
  • Բանկը Պատասխանատվություն չի կրում Քարտապանի կողմից Քարտն այլ անձի հանձնելու, Քարտն այլ անձի մոտ հայտնվելու, Քարտն ու Քարտի տվյալները (այդ թվում` Քարտի համարը, Քարտային հաշվի համարը, Քարտի գաղտնաբառը, PIN կոդը, CVV կոդը) այլ անձանց հայտնի դառնալու հետևանքով Քարտապանի ունեցած կորուստների
    կամ կրած վնասների համար:
  • Բանկը պատասխանատվություն չի կրում համացանցի, բանկոմատների, POS տերմինալների անսարքության, կապի կամ տեխնիկական այլ խնդիրների հետևանքով Քարտապանի ունեցած կորուստների կամ կրած վնասների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ Քարտապանի կողմից POS տերմինալների կամ բանկոմատների միջոցով գումար կանխիկացնելիս, Քարտային հաշվից գումարը ելքաքրվում, սակայն փաստացի չի տրամադրվում Քարտապանին:
Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 11.12.2018 | 09:47

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: