Օնլայն բանկինգ
Loan inner

ASG բջջային հավելված

Կիսվել`

ASG (ARARATBANK SERVICE GUIDE) բջջային հավելվածը ստեղծված է մարդկանց առօրյան դարձնելու առավել պարզ և հարմար:

Այն հանդիսանում է խորհրդատվական, ուղղորդող համակարգ և հնարավորություն է տալիս նախապես ամրագրել հերթ Բանկի մասնաճյուղում՝ ստանալով մասնաճյուղի ուղղորդումը քարտեզի միջոցով:  

Հավելվածը նախատեսված է բոլորի համար և չունի գրանցման անհրաժեշտություն։

Հավելվածից օգտվելու համար ներբեռնեք այն Google Play և/կամ App Store խանութներից:

 

 

 

Հավելվածի միջոցով կարող եք
  • Ընտրել մոտակա մասնաճյուղը.  համակարգը քարտեզի վրա գծում է Ձեր գտնվելու վայրից մինչև մասնաճյուղ ընկած ճանապարհահատվածը և տրամադր դրա հեռավորությունը։ Հավելվածի միջոցով կարող եք ընտրել Ձեզ մոտ գտնվող 3 մասնաճյուղերը: Ավելին՝  կարող եք տեսնել նաև նշված 3 մասնաճյուղերից մինչև Ձեր գտնվելու վայրը տեղակայված բոլոր բանկոմատներն ու տերմինալները: 
  • Ընտրել այցելության ժամը. Դուք հնարավորություն ունեք մինչև 5 րոպե և 10 րոպեից սկսած ցանկացած աշխատանքային օր ու ժամի ընտրություն` մասնաճյուղ այցելելու համար։
  • Ամրագրել հերթ մասնաճյուղում. Այս ծառայության միջոցով Դուք կարող եք ամրագրել հերթեր Բանկի մասնաճյուղերում
  • Պատվիրել զանգ. Նշելով Ձեր հեռախոսահամարը՝ մեր մասնագետները Ձեզ հետ կապ կհաստատեն:
  • Ուղարկել և ստանալ հաղորդագրություններ 24/7. Հավելվածի միջոցով կարող եք ուղարկել Բանկին հաղորդագրություններ 24/7 և ստանալ պատասխաններ:

 

Ուշադրություն. Միայն «կանխիկացում» ծառայության ընտրության դեպքում անհրաժեշտ է մուտքագրել կանխիկացվող գումարի չափը և արժույթը` մասնաճյուղում տվյալ քանակի գումարի առկայության ճշտման նպատակով:

Հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է
  • Ինտերնետի առկայություն
  • Տեղի որոշման թույլտվություն (location)
  • Հաղորդագրությունների ուղարկման թույլտվություն 
Օգտագործման ուղեցույց
Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 30.11.2018 | 14:59

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: