
Արարատ-Դիլինգ
Արարատ-Դիլինգն առևտրատեղեկատվական ժամանակակից համակարգ է՝ նախատեսված բանկի ծրագրային ապահովմամբ էլեկտրոնային փաստաթղթերի ձևավորման և փոխանակման համար, որոնք կապահովեն հաճախորդի և բանկի միջև փոխարկային արժութային գործարքների կնքումը:
Այն բարձր պաշտպանվածությամբ ինտերնետ կապի հիման վրա ստեղծված համակարգ է, որը ծրագրավորվել է պրոֆեսիոնալների հատուկ թիմի կողմից:
Արարատ-Դիլինգը ֆինանսական շուկայի բոլոր մասնակիցներին հնարավորություն է տալիս անկախ գտնվելու վայրից, առանց ժամանակի կորստի համակարգչով կամ ուղղակի բջջային հեռախոսով իրականացնել արտարժույթի առք ու վաճառքի ցանկացած գործառնություն ԱրարատԲանկի կողմից սահմանված գնանշումների հիման վրա` բանկում գործող ՀՀ դրամով և արտարժույթով հաշիվների մնացորդների սահմաններում:
Արարատ-Դիլինգ համակարգ կարող եք մուտք գործել հետևյալ հղմամբ։
ԱՐԱՐԱՏ-ԴԻԼԻՆԳ բազմաֆունկցիոնալ համակարգն իր բոլոր հաճախորդներին առաջարկում է մրցակցային փոխարժեքներ, ինչպես նաև հնարավորություն` ծանոթանալու ֆինանսական նորությունների, էլեկտրոնային գործիքների միջոցով աշխատել ԱՐԱՐԱՏ-ԴԻԼԻՆԳ համակարգին միացած այլ հաճախորդների հետ:
Էջը թարմացվել է` 16.10.2020 | 10:49
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: