
ԱրարատԲանկ ԲԲԸ պարտատոմսեր
ԱրարատԲանկն արժեթղթերի շուկայի ամենաակտիվ մասնակիցներից է և վերջին 12 տարիների ընթացքում արդեն 21-րդ անգամ անընդմեջ իրականացնում է կորպորատիվ պարտատոմսերի թողարկումներ:
ԱրարատԲանկ ԲԲԸ-ի պարտատոմսերի 21-րդ թողարկման հիմնական պայմանները. | |
Արժեթղթերի դասը | Անվանական արժեկտրոնային |
Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը (ISIN) | AMARBKB2LER5 |
Մեկ պարտատոմսի անվանական արժեքը | 25 ԱՄՆ դոլար |
Պարտատոմսերի քանակը | 120 000 հատ |
Թողարկման ընդհանուր ծավալ | 3 000 000 ԱՄՆ դոլար |
Արժեկտրոնային տոկոսադրույք | Տարեկան 5.5%, որը կհաշվարկվի տեղաբաշխման առաջին օրվանից սկսած |
Արժեկտրոնների վճարում | Եռամսյակային վճարումների պարբերականությամբ |
Շրջանառության ժամկետ | 51 ամիս |
Տեղաբաշխման ժամկետ | 29/10/2019թ.-29/12/2019թ. |
Տեղեկացնում ենք, որ պարտատոմսերի թողարկման ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 24/05/2019թ.: | |
Կորպորատիվ պարտատոմսերը կարող եք ձեռք բերել 29/10/2019թ.-ից մինչև 29/12/2019թ.-ը, ԱրարատԲանկ ԲԲԸ-ի Գլխավոր գրասենյակում կամ մասնաճյուղերում, իսկ ցուցակումից սկսած դրանք շրջանառվելու են երկրորդային շուկայում, մասնավորապես՝ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ առևտրային հարթակում: | |
Պարտատոմսերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է արժեթղթերի հաշիվ ունենալ կամ բացել «Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ –ի կողմից հաշվի օպերատորի կարգավիճակ ստացած ընկերություններում և բանկային հաշիվներ՝ ՀՀ տարածքում գործող ցանկացած բանկում: ԱրարատԲանկ ԲԲԸ հանդիսանում է հաշվի օպերատոր, հետևաբար պահանջվող բոլոր հաշիվները հնարավոր է բացել հենց ԱրարատԲանկ ԲԲԸ-ում՝ անվճար և առանց սպասարկման վճարի՝ պարտատոմսի գործողության ընթացքում: |
|
Կատարելով ներդրում կորպորատիվ պարտատոմսերում` Դուք կարող եք շրջանառության ընթացքում ցանկացած պահի դրանք վաճառել և շուկայական տոկոսադրույքների կտրուկ տատանումների բացակայության պայմաններում ստանալ ինչպես ներդրված գումարն, այնպես էլ կուտակված տոկոսագումարները: | |
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, Բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերում ներդրված միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից: | |
Պարտատոմսերի մարման ամսաթիվ` 29.01.2024թ. |
Ծանուցում․
ԱրարատԲանկ ԲԲԸ-ի 21-րդ թողարկման պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և պարտատոմսերի մարումը կիրականացվի հետևյալ ժամանակացույցով | |
Արժեկտրոնային եկամուտների 1-ին վճարում | 29.01.2020թ. |
Արժեկտրոնային եկամուտների 2-րդ վճարում | 29.04.2020թ. |
Արժեկտրոնային եկամուտների 3-րդ վճարում | 29.07.2020թ. |
Արժեկտրոնային եկամուտների 4-րդ վճարում | 29.10.2020թ. |
Արժեկտրոնային եկամուտների 5-րդ վճարում | 29.01.2021թ. |
Արժեկտրոնային եկամուտների 6-րդ վճարում | 29.04.2021թ. |
Արժեկտրոնային եկամուտների 7-րդ վճարում | 29.07.2021թ. |
Արժեկտրոնային եկամուտների 8-րդ վճարում | 29.10.2021թ. |
Արժեկտրոնային եկամուտների 9-րդ վճարում | 29.01.2022թ. |
Արժեկտրոնային եկամուտների 10-րդ վճարում | 29.04.2022թ. |
Արժեկտրոնային եկամուտների 11-րդ վճարում | 29.07.2022թ. |
Արժեկտրոնային եկամուտների 12-րդ վճարում | 29.10.2022թ. |
Արժեկտրոնային եկամուտների 13-րդ վճարում | 29.01.2023թ. |
Արժեկտրոնային եկամուտների 14-րդ վճարում | 29.04.2023թ. |
Արժեկտրոնային եկամուտների 15-րդ վճարում | 29.07.2023թ. |
Արժեկտրոնային եկամուտների 16-րդ վճարում | 29.10.2023թ. |
Արժեկտրոնային եկամուտների 17-րդ վճարում և պարտատոմսերի մարում | 29.01.2024թ. |
Այն դեպքում, երբ արժեկտրոնային եկամուտների վճարման կամ պարտատոմսերի մարման օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, վճարումը կատարվում է հաջորդ աշխատանքային օրը: | |
Արժեկտրոնային եկամտի վճարման, ինչպես նաև մարման գումարի փոխանցումը կատարվելու է ՀԿԴ-ից ստացված սեփականատերերի ռեեստրից քաղվածքում նշված հաճախորդի հաշվին` պարտատոմսերի արժեկտրոնային եկամտի վճարման, ինչպես նաև մարման օրվա մինչև ժամը 14:00-ն: Արժեկտրոնային եկամուտը, ինչպես նաև մարման գումարը վճարվում են վճարման օրվանը նախորդող աշխատանքային օրվա ժամը 24:00-ի դրությամբ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ում, պարտատոմսերի գրանցված սեփականատերերի ցուցակի (ռեեստրի) հիման վրա, ԱրարատԲանկ ԲԲԸ-ում կամ այլ բանկերում պարտատոմսերի սեփականատերերի բանկային հաշիվներին: | |
Պարտատոմսերի և Բանկի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցված Պարտատոմսերի թողարկման ծրագրային ազդագրում , վերջինիս լրացումներում և թողարկման վերջնական պայմաններում: |
ԱրարատԲանկ ԲԲԸ-ի պարտատոմսերի 19-րդ թողարկման հիմնական պայմանները. |
|
Արժեթղթերի դասը | Անվանական արժեկտրոնային |
Մեկ պարտատոմսի անվանական արժեքը | 10 000 ՀՀ դրամ |
Պարտատոմսերի քանակը | 100 000 հատ |
Թողարկման ընդհանուր ծավալ | 1 000 000 000 ՀՀ դրամ |
Արժեկտրոնային տոկոսադրույք | Տարեկան 9.5%, որը կհաշվարկվի տեղաբաշխման առաջին օրվանից սկսած |
Արժեկտրոնների վճարում | Եռամսյակային վճարումների պարբերականությամբ |
Շրջանառության ժամկետ | 36 ամիս |
Տեղաբաշխման ժամկետ | 23/07/2018թ.-31/08/2018թ. |
Տեղեկացնում ենք, որ պարտատոմսերի թողարկման ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 24/05/2018թ. | |
Կորպորատիվ պարտատոմսերը կարող եք ձեռք բերել 23/07/2018թ.-ից մինչև 31/08/2018թ.-ը, ԱրարատԲանկ ԲԲԸ-ի Գլխավոր գրասենյակում կամ մասնաճյուղերում, իսկ ցուցակումից սկսած դրանք շրջանառվելու են երկրորդային շուկայում, մասնավորապես՝ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ ֆոնդային բորսայի առևտրային հարթակում | |
Պարտատոմսերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է արժեթղթերի հաշիվ ունենալ կամ բացել «Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ –ի կողմից հաշվի օպերատորի կարգավիճակ ստացած ընկերություններում և բանկային հաշիվներ՝ ՀՀ տարածքում գործող ցանկացած բանկում: ԱրարատԲանկ ԲԲԸ հանդիսանում է հաշվի օպերատոր, հետևաբար պահանջվող բոլոր հաշիվները հնարավոր է բացել հենց ԱրարատԲանկ ԲԲԸ-ում՝ անվճար և առանց սպասարկման վճարի՝ պարտատոմսի գործողության ընթացքում |
|
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, Բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերում ներդրված միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից: |
|
Պարտատոմսերի մարման ամսաթիվ` 23.07.2021թ. |
Ծանուցում.
ԱրարատԲանկ ԲԲԸ-ի 19-րդ թողարկման պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և պարտատոմսերի մարումը կիրականացվի հետևյալ ժամանակացույցով |
|
Արժեկտրոնային եկամուտների 1-ին վճարում | 23.10.2018թ. |
Արժեկտրոնային եկամուտների 2-րդ վճարում | 23.01.2019թ. |
Արժեկտրոնային եկամուտների 3-րդ վճարում | 23.04.2019թ․ |
Արժեկտրոնային եկամուտների 4-րդ վճարում | 23.07.2019թ․ |
Արժեկտրոնային եկամուտների 5-րդ վճարում | 23.10.2019թ․ |
Արժեկտրոնային եկամուտների 6-րդ վճարում | 23.01.2020թ․ |
Արժեկտրոնային եկամուտների 7-րդ վճարում | 23.04.2020թ․ |
Արժեկտրոնային եկամուտների 8-րդ վճարում | 23.07.2020թ․ |
Արժեկտրոնային եկամուտների 9-րդ վճարում | 23.10.2020թ․ |
Արժեկտրոնային եկամուտների 10-րդ վճարում | 23.01.2021թ․ |
Արժեկտրոնային եկամուտների 11-րդ վճարում | 23.04.2021թ․ |
Արժեկտրոնային եկամուտների 12-րդ վճարում և պարտատոմսերի մարում | 23.07.2021թ |
Այն դեպքում, երբ արժեկտրոնային եկամուտների վճարման կամ պարտատոմսերի մարման օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, վճարումը կատարվում է հաջորդ աշխատանքային օրը: |
|
Արժեկտրոնային եկամտի վճարման, ինչպես նաև մարման գումարի փոխանցումը կատարվելու է ՀԿԴ-ից ստացված սեփականատերերի ռեեստրից քաղվածքում նշված հաճախորդի հաշվին` պարտատոմսերի արժեկտրոնային եկամտի վճարման, ինչպես նաև մարման օրվա մինչև ժամը 14:00-ն: Արժեկտրոնային եկամուտը, ինչպես նաև մարման գումարը վճարվում են վճարման օրվանը նախորդող աշխատանքային օրվա ժամը 18:00-ի դրությամբ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ում, պարտատոմսերի գրանցված սեփականատերերի ցուցակի (ռեեստրի) հիման վրա, ԱրարատԲանկ ԲԲԸ-ում կամ այլ բանկերում պարտատոմսերի սեփականատերերի բանկային հաշիվներին: |
|
Պարտատոմսերի և Բանկի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցված Պարտատոմսերի թողարկման ծրագրային ազդագրում և թողարկման վերջնական պայմաններում: |
Ծրագրային ազդագիր
Էջը թարմացվել է` 19.10.2020 | 14:49
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: