header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Unistream
Կիսվել`

Unistream

Unistream միջազգային արագ դրամական փոխանցման համակարգի միջոցով իրականացրեք ԱՌԱՆՑ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ փոխանցումներ դեպի Ռուսաստան, ԱՊՀ երկրներ, ինչպես նաև արտասահմանյան այլ երկրներ: 

Այժմ «Юнистрим» բանկի հավելվածի միջոցով հեռախոսահամարի նշումով հնարավոր է իրականացնել ԱրարատԲանկի քարտերի համալրումներ՝  բացառապես ՀՀ դրամ արժույթով հաշիվներին։  

 

  • Արժույթ

    ՀՀ դրամ

  • Փոխանցման տևողություն

    10 րոպե

Փոխանցման պայմաններ և միջնորդավճարներ

Ուշադրություն․ ԱՄՆ դոլարով և Եվրոյով գործարքների իրականացումը ժամանակավորապես դադարեցված է։ 

Գործարքի առավելագույն չափ /Այլ գործընկեր երկրների քաղաքացիների մասով/


Մեկ գործառնական օրվա ընթացքում

10 000 ԱՄՆ դոլար/կամ այլ արժույթով համարժեք գումար

Մեկ օրացուցային ամսվա ընթացքում

10 000 ԱՄՆ դոլար/կամ այլ արժույթով համարժեք գումար

ՌԴ-ից փոխանցված գումարի ստացում /ՌԴ քաղաքացիների համար/

Մեկ գործառնական օրվա ընթացքում

5000 ԱՄՆ դոլար/կամ այլ արժույթով համարժեք գումար

Մեկ օրացուցային ամսվա ընթացքում

10 000 ԱՄՆ դոլար/կամ այլ արժույթով համարժեք գումար

Փոխանցումների իրականացում ԱՄՆ դոլարով, եվրոյով, ՌԴ ռուբլով , ՀՀ դրամով
Վճարումների իրականացում ԱՄՆ դոլարով, եվրոյով, ՌԴ ռուբլով, ՀՀ դրամով
Փոխանցման կատարման արագություն 10 րոպե
Գանձվող միջնորդավճար

1. Դեպի Ռուսաստանի Դաշնություն իրականացվող փոխանցումների համար միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 1% -ը, այլ երկրներ իրականացվող փոխանցումների համար միջնորդավճարն սկսվում է փոխանցվող գումարի 1.5% -ից
2. Դեպի Ռուսաստան, ԱՊՀ երկրներ ուղարկվող ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և ՀՀ դրամով երկարժույթ փոխանցումների համար(երբ ուղարկողի կողմից վճարվող արժույթը տարբերվում է ստացման արժույթից) -0%` անկախ գումարից
3. Դեպի Վրաստան՝ 1%
4.Հնարավոր է նաև իրականացնել ոչ հասցեական փոխանցումներ Հայաստանի տարածքում ՀՀ դրամ, ՌԴ ռուբլի արժույթներով  փոխանցման սակագինը կազմում է փոխանցման գումարի 0.6%-ը , իսկ ԱՄՆ դոլար և Եվրո արժույթներով փոխանցման սակագինը կազմում է փոխանցման գումարի 3.5%-ը
5. Դեպի Հունաստան իրականացվող ոչ հասցեական փոխանցումների սակագին՝ 0.6%: 0% սակագին դեպի Հունաստան իրականացվող երկարժույթ փոխանցումների համար (երբ հաճախորդի կողմից մուտքագրվող գումարի արժույթը տարբերվում է ստացողի կողմից ստացվելիք գումարի արժույթից, և համակարգի ներսում իրականացվում է փոխարկում(օրինակ` ուղարկողը Հայաստանում վճարում է ՀՀ դրամ, իսկ Հունաստանում ստացողը ստանում է փոխանցումը Եվրոյով` համակարգի կողմից սահմանված փոխարժեքով))
6. Դեպի Հնդկաստան, Բանգլադեշ և Ֆիլիպիններ ուղարկվող փոխանցումների համար`
Մինչև 700,00 USD/EUR 7 USD/EUR
700,01 USD/EUR և բարձր 1%
Մինչև 2 000,00 RUB 200 RUB
2 000,01 RUB և բարձր 1%
7.Ալբանիա (USD, EUR) – 2.5%
8. Բելառուս (USD, EUR, RUB) – 1%
9. Բուլղարիա – հետևյալ սանդղակով`
Մինչև 100 ԱՄՆ դոլար/Եվրո  5 ԱՄՆ դոլար/Եվրո
100.01–400 ԱՄՆ դոլար/Եվրո 8 ԱՄՆ դոլար/Եվրո
400.01-500 ԱՄՆ դոլար/Եվրո 10 ԱՄՆ դոլար/Եվրո
500.01-750 ԱՄՆ դոլար/Եվրո 15 ԱՄՆ դոլար/Եվրո
750.01-1000 ԱՄՆ դոլար/Եվրո 20 ԱՄՆ դոլար/Եվրո
1000.01-1500 ԱՄՆ դոլար/Եվրո 30 ԱՄՆ դոլար/Եվրո
1500.01-2000 USD/EUR 40 40 ԱՄՆ դոլար/Եվրո
2000.01-3000 ԱՄՆ դոլար/Եվրո 60 ԱՄՆ դոլար/Եվրո
3000.01-4000 ԱՄՆ դոլար/Եվրո  80 ԱՄՆ դոլար/Եվրո
4000.01-6000 ԱՄՆ դոլար/Եվրո 120 ԱՄՆ դոլար/Եվրո
6000.01-7000 ԱՄՆ դոլար/Եվրո 140 ԱՄՆ դոլար/Եվրո
7000.01-8000 ԱՄՆ դոլար/Եվրո 160 ԱՄՆ դոլար/Եվրո
8000.01 ԱՄՆ դոլար/Եվրո և բարձր 2.5%
10. Մեծ Բրիտանիա (ԱՄՆ դոլար/Եվրո) – 0% /վճարումը Ֆունտ-ով/
11. Վիետնամ (ԱՄՆ դոլար/Եվրո) – 1% /վճարումը՝ UԱՄՆ դոլար/Եվրո/
12. Գերմանիա (ԱՄՆ դոլար/Եվրո) – 2% /վճարումը՝ Եվրո/
13. Հունաստան – ԱՄՆ դոլար/ՌԴ ռուբլի – 0%
14. Դանիա (ԱՄՆ դոլար/Եվրո/ ՌԴ ռուբլի) – 2% /վճարումը՝ EUR/
15. Ղազախստան (USD, EUR, RUB) – 1%
16. Ղրղզստան (USD, EUR, RUB) – 1.5%
17. Տաջիկստան (USD, EUR, RUB) – 1.5%
18. Ուզբեկստան (ԱՄՆ դոլար,Եվրո) – 1%
19. Լատվիա
Մինչև 3000 ԱՄՆ դոլար/Եվրո/ 100000 ՌԴ ռուբլի 1%
3000.01 ԱՄՆ դոլար/Եվրո / 100000.01 ՌԴ դուբլի և բարձր 35 ԱՄՆ դոլար/Եվրո / 990 ՌԴ ռուբլի 
20. Լիտվա
Մինչև USD/EUR 3000 / ՌԴ ռուբլի 100000 1%
ԱՄՆ դոլար/Եվրո 3000.01 / RUB 100000.01 և բարձր ԱՄՆ դոլար/Եվրո 35 /  990
21.Էստոնիա
Մինչև  3000 ԱՄՆ դոլար/Եվրո /100000 ՌԴ ռուբլի 1%
3000.01 ԱՄՆ դոլար/Եվրո /  100000.01 ՌԴ ռուբլի և բարձր ԱՄՆ դոլար/Եվրո 35 /  990
22. Մոլդովա (ԱՄՆ դոլար,Եվրո, ՌԴ ռուբլի) – 1%
23. Սերբիա (Եվրո) – 2%
24. Սլովակիա (ԱՄՆ դոլար,Եվրո, ՌԴ ռուբլի) – 2% /վճարումը՝ Եվրո/
25.Իսրայել
Մինչև  3000 ԱՄՆ դոլար 1.5%` առանց նվազագույն գումարի
3000.01 ԱՄՆ դոլար 35 ԱՄՆ դոլար
26. Իտալիա*
Եվրո-Եվրո 3 % նվազագույնը 5 եվրո մինչև 999 եվրո փոխանցումների համար
ՌԴ ռուբլի-Եվրո 200 ՌԴ ռուբլի մինչև 12000 ՌԴ ռուբլի փոխանցումների համար
ՌԴ ռուբլի-Եվրո 0% 12000 ՌԴ ռուբլին գերազանցող փոխանցումների համար
ԱՄՆ դոլար-Եվրո 3 ԱՄՆ դոլար մինչև 200 ԱՄՆ դոլար փոխանցումների համար
ԱՄՆ դոլար-Եվրո 0% 200 ԱՄՆ դոլարը գերազանցող փոխանցումների համար
ՀՀ դրամ-Եվրո 1600 ՀՀ դրամ մինչև 110 000 ՀՀ դրամ փոխանցումների համար
ՀՀ դրամ-Եվրո 0% 110000 ՀՀ դրամը գերազանցող փոխանցումների համար
27․ Շրի Լանկա
Մինչև 7000 ՌԴ ռուբի  100 ՌԴ ռուբլի
7000 ՌԴ ռուբլից ավելի 0%
Մինչև 100 ԱՄՆ դոլար/Եվրո  1 ԱՄՆ դոլար/Եվրո 
100 ԱՄՆ դոլար/Եվրոից ավելի   0%
28․ ԱՄՆ -Ծառայությունը ժամանակավորապես դադարեցված է
ԱՄՆ դոլար-ԱՄՆ դոլար 3%
Ամերիկյան բանկերի հաշիվների համալրումը․ Ծառայությունը ժամանակավորապես դադարեցված է
15 000 ԱՄՆ դոլար  1%, նվազագույնը 15 ԱՄՆ դոլար, առավելագույնը՝ 50 ԱՄՆ դոլար
Աշխարհագրություն Ռուսաստան, ԱՊՀ երկրներ, ինչպես նաև` արտասահմանյան այլ երկրներ:
Մասնավորապես գործարար շրջանների համար հետաքրքրություն ներկայացնող ԱՄԷ բոլոր քաղաքներում և հատկապես միջազգային գործարար կենտրոն Դուբայում:
Վճարումների և փոխանցումների արգելք հետևյալ երկրներ` Իրաք, Սիրիա, Լիբանան, Աֆղանիստան, Սոմալի, Եմեն, Լիբիա:

*7 օրացուցային օրերի ընթացքում 1 ստացողն Իտալիայիում կարող է ստանալ առավելագույնը 999 եվրո: 

Ուշադրություն․ Քարտային հաշվին ՌԴ ռուբլու անվճար կանխիկ մուտքագրման օրական առավելագույն չափը 30,000 ՌԴ ռուբլի է։ 

Պահանջվող փաստաթղթեր

Փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է

  • Անձնագիր կամ նույնականացման քարտ

Փոխանցված գումարը ստանալու համար անհրաժեշտ է

  • ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ
  • նշել փոխանցման 12 նիշանոց կոդը
Միջազգային բանկային քարտերի համալրում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Յունիսթրիմ համակարգի կողմից ժամանակավորապես դադարեցվել է Cash to Card հաշիվների համալրման ծառայությամբ ԱՄՆ դոլար և եվրո արժույթներով գործարքների իրականացումը։ Cash to Card հաշիվների համալրման ծառայությամբ շարունակվում է ՌԴ ռուբլով և դրամ/ռուբլի երկարժույթ փոխանցումների իրականացումը։

UNISTREAM համակարգի միջոցով հնարավոր  է իրականացնել միջազգային բանկային քարտերի համալրում՝ Cash to Card (Visa, MasterCard, МИР):

Cash to Card  ծառայության ՍԱԿԱԳՆԵՐՆ են՝

1 փոխանցման առավելագույն սահմանաչափը կազմում է 75000 ՌԴ ռուբլի։ 1 հաճախորդի կողմից գործարքների իրականացման  քանակային սահմանափակումներ չկան։

Մեկ ամսում փոխանցման առավելագույն գումար 600 000 ՌԴ ռուբլի։ 

  • Այլ երկրների բանկային քարտերի համալրման համար՝ 1,5%  փոխանցվող գումարի չափից, նվազագույնը 5 ԱՄՆ դոլար/եվրո և 50 ՌԴ ռուբլի։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ Է։ Համալրվում են բացառապես ՌԴ բանկերի կողմից թողարկված միջազգային քարտերը ՌԴ ռուբլով․

ՌԴ բանկերի կողմից թողարկված միջազգային քարտեր համալրումներ

 

1,5% նվազագույնը 150 RUB, 5 USD/EUR

AMD-RUB

RUB-RUB

USD-USD, EUR-EUR արժույթներով համալրումները ժամանակավորապես դադարեցված են

Тинькофф բանկի քարտերի համալրում

0%

 

AMD-RUB

RUB-RUB

 

 

Ներկայումս հասանելի են միայն ՌԴ ռուբլով համալրումները

 

Ի՞նչ է անհրաժեշտ Cash to Card ծառայության միջոցով բանկային քարտերի համալրման համար․

  • Ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ
  • Տրամադրել համալրվող միջազգային բանկային քարտի համարը
  • Տրամադրել շահառուի անուն ազգանունը

Ծառայության ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ հաճախորդի համար․

  • Հնարավորություն  համալրել  սեփական քարտային հաշիվը
  • Համալրել  այլ անձի քարտային հաշիվները, այդ թվում այն հաճախորդների, ովքեր տվյալ քարտով ճամփորդում են
  • Կատարել փոխանցումներ՝ հաշվի համալրումներ, զգալի  մատչելի սակագներով
  • Ստանալ գումարը քարտային հաշվին՝ առանց սպասարկման կետ մոտենալու

 

Կարևոր է իմանալ
  • Բանկը պարտավոր է տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հավաստող փաստաթուղթ, որտեղ նշված կլինեն փոխանցված գումարը, արժույթը, վճարված միջնորդավճարը:
  • Փոխանցումում նշված երկրներում ճշգրիտ տվյալներով և ընդունելի կարգավիճակով հասանելի փոխանցումների   վճարումների  չկատարման, ուշացման և մերժման  պարագայում Բանկը ճշտում է պատճառը, ուղղորդում է հաճախորդին, որպեսզի  շահառուն կարողանա ստանալ իրեն հասանելիք փոխանցումը։
  • Որոշ դեպքերում, երբ փոխանցողը հետ է պահանջում գումարը՝ ստացողի կողմից փոխանցումը ստանալու անհնարինության հետ կապված՝ ստացողից և փոխանցողից անկախ պատճառներով (օր.՝ աշխատակցի սխալ, համակարգի խափանում և այլն), ապա փոխանցողին է վերադարձվում նաև միջնորդավճարը՝ անհրաժեշտության դեպքում ԱԴՓ համակարգի հետ համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո:
  • Ստացողի անվան մեջ տառասխալների առկայության դեպքում, եթե ստացվող գումարի չափը չի գերազանցում 5000 ԱՄՆ դոլար կամ դրան       համարժեք գումար այլ արժույթով, վճարումը կարող է իրականացվել մինչև 3 /ներառյալ/ տառասխալի առկայության դեպքում, եթե տառասխալները չեն հանգեցնում ազգանվան, անվան և սեռի փոփոխության։ 5000 ԱՄՆ դոլարից և այլ արժույթով դրան համարժեք գումարից ավել գումարի վճարումը որևէ տառասխալով արգելվում է։ Նման պարագայում հաճախորդին առաջարկվում է կապ հաստատել փոխանցումը ուղարկողի հետ և կատարել փոխանցման տվյալների՝ ստացողի անուն, ազգանուն, հայրանուն,  ճշգրտում։
  • Հասցեատերը ստանում է գումարն ամբողջությամբ և չի վճարում միջնորդավճար:
  • Փոխանցման մեջ առկա սխալների ուղղումը, ինչպես նաև փոխանցման չեղարկումն իրականացվում է փոխանցող և ստացող բանկերի հնարավորության սահմաններում և ժամկետներում:
  • Փոխանցման տվյալների փոփոխությունը, ինչպես նաև չեղարկումն իրականացվում է ուղարկողի գրավոր դիմումի հիման վրա. սակագինը կազմում է 1000 ՀՀ դրամ:
  • Կատարված փոխանցումները չեն կարող չեղյալ համարվել, եթե գումարը վճարվել է ստացողին:
  • ԱրարատԲանկը պատասխանատվություն չի կրում փոխանցման կոդը հաճախորդի կողմից երրորդ անձին տրամադրելու պատճառով առաջացած հետևանքների համար:
  • Ստացման գործարքը մերժելու պարագայում համակարգի օպերատորը պարտավոր է հայտնել գործարքի մերժման պատճառը։

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել https://unistream.ru/

Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում հղված կայքերի բովանդակության ստույգության, արժանահավատության, դրանցում տեղադրված գովազդների, տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար։

Ուշադրություն

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 08.09.2023 | 15:50

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: