Օնլայն բանկինգ
Կիսվել`

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ իրականացնում է 21-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխում

17.10.2019

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ տեղաբաշխում է 3 000 000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 120 000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 5.5 տոկոս տարեկան եկամտաբերությամբ և 51 ամիս շրջանառության ժամկետով (տարբերակիչ ծածկագիրը՝ AMARBKB2LER5): 

Կատարելով ներդրումներ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ պարտատոմսերում, Դուք հնարավորություն կունենաք արդյունավետ օգտագործել Ձեր միջոցները:

Ի տարբերություն ժամկետային ավանդի՝ Ձեր ֆինանսական միջոցների ներդրման այս եղանակը հնարավորություն կընձեռի շրջանառության ընթացքում ցանկացած պահի դրանք վաճառել և շուկայական տոկոսադրույքների կտրուկ տատանումների բացակայության պայմաններում ստանալ ինչպես ներդրված գումարն, այնպես էլ  կուտակված տոկոսագումարները:

Ֆիզիկական անձանց կողմից ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ պարտատոմսերում կատարված ներդրումները բանկային ավանդների պայմաններով և սահմանաչափերով երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի պարտատոմսերը կարող եք ձեռք բերել Բանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում` 29/10/2019թ.-ից մինչև 29/12/2019թ.-ը, իսկ ցուցակումից սկսած դրանք շրջանառվելու են երկրորդային շուկայում, մասնավորապես՝ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ առևտրային հարթակում:

Պարտատոմսերի և Բանկի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցված Պարտատոմսերի թողարկման ծրագրային ազդագրում , վերջինիս լրացումներում և 21-րդ թողարկման վերջնական պայմաններում:

Էջը թարմացվել է` 17.10.2019 | 16:27

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: