Օնլայն բանկինգ
Կիսվել`

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից հաջողությամբ տեղաբաշխվեցին ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը

24.09.2019

Տեղեկացնում ենք, որ 2019թ. սեպտեմբերի 24-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից հաջողությամբ տեղաբաշխվեցին ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված 1,500,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 10.5 տոկոս տարեկան եկամտաբերությամբ, 3 տարի մարման ժամկետով 150 հազար հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը, որոնցից 51,800 հատ պարտատոմսերը տեղաբաշխվեցին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում, իսկ մնացած 98,200 հատ պարտատոմսերը վաճառվեցին երաշխավորված տեղաբաշխող և Շուկա ստեղծող հանդիսացող ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ -ին՝ պարտատոմսերի ազդագրի համաձայն:

Հատկանշական է, որ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով 51,800 հատ պարտատոմսերի համար որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցող Բորսայի 3 անդամների կողմից ներկայացված ընդհանուր պահանջարկը կազմեց 518,605,728.34 (հինգ հարյուր տասնութ միլիոն վեց հարյուր հինգ հազար յոթ հարյուր քսանութ ամբողջ երեսունչորս հարյուրերորդական) ՀՀ դրամ: Բորսայում տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմեց 10.4535%: Նույն օրվա ընթացքում երաշխավորված տեղաբաշխող և Շուկա ստեղծող հանդիսացող ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ–ի կողմից անվանական արժեքով ձեռք բերվեցին մնացած 98,200 հատ պարտատոմսերը՝ 982,000,000 ՀՀ դրամի դիմաց:

Տեղաբաշխման վերաբերյալ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով․

Հայտարարություն տեղաբաշխման արդյունքների վերաբերյալ

Գրանցման վկայական

 

Էջը թարմացվել է` 24.09.2019 | 17:28

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: