Օնլայն բանկինգ
Կիսվել`

ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ դրամային պարտատոմսերի հրապարակային առաջարկ

19.09.2019

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2019թ. ապրիլի 19-ի թիվ 1/234Ա որոշմամբ գրանցված «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի հիման վրա (ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 28.08.2019թ․ 1/648Ա որոշմամբ գրանցվել է Ազդագրի լրացում) «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է 2019թ. սեպտեմբերի 24-ին իրականացնել անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում:

Որպես պարտատոմսերի երաշխավորված տեղաբաշխող հանդես է գալու ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն։ Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով, ընդ որում՝ 1,350,000,000 (մեկ միլիարդ երեք հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 135,000 (մեկ հարյուր երեսունհինգ հազար) հատ պարտատոմսերի թողարկումը և տեղաբաշխումն իրականացվելու է ստանդարտ փակ աճուրդի անցկացման միջոցով` բացառելով ոչ մրցակցային, ինչպես նաև լրիվ բավարարմամբ հայտերի ներկայացումը, իսկ մնացած 150,000,000 (մեկ հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 15,000  (տասնհինգ հազար) հատ պարտատոմսերը ձեռք է բերվելու ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից անվանական արժեքով՝ որպես շուկա ստեղծող՝ երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիության և ներդրումային գրավչության բարձրացման նպատակով։ Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդին անմիջապես կարող են մասնակցել միայն Բորսայի անդամները, որոնց ցանկը հասանելի է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ պաշտոնական կայքում` http://amx.am:

Բորսայի անդամ չհանդիսացող ներդրողները կարող են աճուրդին մասնակցել (օգտվել առաջարկից) Բորսայի անդամների միջոցով` վերջիններիս կողմից սահմանված կարգով և պայմաններով:

Հայտերի բավարարման կտրման նվազագույն գինը սահմանվել է 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ, որից ցածր գնով ներկայացված հայտերը չեն բավարարվի:

Ծանոթացեք թողարկվող պարտատոմսերի էական պայմաններին։

Էջը թարմացվել է` 19.09.2019 | 15:15

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: