Օնլայն բանկինգ
Կիսվել`

Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ

06.08.2019

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերությունը հայտարարում է բանկի 2019թ.-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտի և համաձայնեցված ընթացակարգեր` ուղղված գործընկեր միջազգային ֆինանսական կազմակերպությունների` Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD), Հոլանդական Զարգացման Բանկի (FMO) և DEG միջազգային հիմնադրամի  հետ կնքված պայմանագրերով, Առևտրի և զարգացման Սևծովյան բանկի (BSTDB) սահմանված ֆինանսական ցուցանիշների հաստատման ծառայություններ իրականացնելու մրցույթ:

Մրցույթի կազմակերպման վայրը` ք.Երևան, Պուշկինի 19
Մրցույթի հայտերն ընդունվում են 07.08.2019թ.-ից մինչև 20.08.2019թ-ը ներառյալ (բացի շաբաթ և կիրակի օրերից), ժամը 09:00-ից մինչև 17:00-ը ընկած ժամանակահատվածում: Մրցույթն անց է կացվում մրցութային հայտերի գնահատմամբ` համաձայն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գործող կարգի:


Մրցույթին մասնակցելու պայմաններն ու փաստաթղթերի ցանկը սահմանված են ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ «Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության կարգով»:

Մրցույթի մասնակիցները կարող են գնային առաջարկը ներկայացնել երկու տարբերակով՝ միայն 2019 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտի ծառայությունների մատուցման և 2019 ու 2020 թվականների տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտի ծառայությունների մատուցման համար։

Մրցույթում հաղթող է ճանաչվում մրցույթի տեխնիկական պայմաններով երկրորդ փուլ անցած մասնակիցներից ֆինանսական` գնային առավել ցածր առաջարկ ներկայացրած կազմակերպությունը: Հաղթող մասնակիցը պարտավորված է լինելու աուդիտի վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ին համապատասխանաբար մինչև 2020 թվականի մարտի 31-ը և 2021թ.-ի  մարտի 31-ը:


Մրցույթի հայտերը բացվում են 21.08.2019թ.-ին ժամը 18:00-ին և ամփոփվում են 23.08.2019թ.-ին ժամը 17:00-ին:

Մրցույթի կարգը տրամադրվում է հրապարակային ծանուցման օրվան հաջորդող օրվանից հետևյալ հասցեով` ք. Երևան, Պուշկինի 19` գանձելով պատճենահանման ծախսերը:

Մրցույթի կարգին կարելի է ծանոթանալ նաև ինտերնետում` ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ տնային էջում, հասցե` www.araratbank.am

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել` (010) 56-20-23 կամ (010) 54-78-94 հեռախոսահամարներով:

Էջը թարմացվել է` 06.08.2019 | 11:20

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: