Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏՏՐԱՆՍՖԵՐ քարտ

ԱՐԱՐԱՏՏՐԱՆՍՖԵՐ քարտ

Կիսվել`

ԱՐԱՐԱՏՏՐԱՆՍՖԵՐ

Հաճա՞խ եք կատարում միջազգային արագ դրամական փոխանցումներ․․․Օգտվեք ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ առաջարկից և միացեք ԱՐԱՐԱՏՏՐԱՆՍՖԵՐ ակումբին։ Ակումբ, որտեղ ներկայացված են ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բացառապես միջազգային արագ դրամական փոխանցման համակարգերով փոխանցումներ կատարող կամ ստացող անձանց համար։

Մտածում եք ինչպե՞ս միանալ ԱԿՈՒՄԲԻՆ

Եթե Դուք 1 ամսվա ընթացքում արագ դրամական փոխանցումների համակարգերով 10,000 ԱՄՆ դոլարի և այլ արժույթներով համարժեք և ավել գումարի գործարքներ եք իրականացնում, ապա Ձեզ կտրամադրվի Classic ARARATTRANSFER բոնուսային քարտը, Դուք կդառնաք ԱՐԱՐԱՏՏՐԱՆՍՖԵՐ ակումբի անդամ: Այս բոնուսային քարտի միջոցով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում արագ դրամական փոխանցումները Ձեզ համար կիրականացվեն 10% զեղչված արժեքով:

Իսկ յուրաքանչյուր տարվա  հունվարի 10-ից մինչև հունվարի 20-ն ընկած ժամանակահատվածում  ԱՐԱՐԱՏՏրանսֆեր ակումբի անդամները կդասակարգվեն ըստ Silver, Gold և Platinium խմբերի և  անվճար կտրամադրվեն  բոնուսային քարտեր, որոնք կտան բանկի ծառայություններից օգտվելու արտոնություններ: 

  • Silver բոնուսային քարտ. Տրամադրվում է ակումբի այն անդամներին, ովքեր ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ կուտակել են մինչև 20,000 բոնուսային միավորներ, իսկ արագ դրամական փոխանցման համակարգերով կատարված գործարքների քանակը 12-ից 24 է:
  • Gold բոնուսային քարտ. Տրամադրվում է ակումբի այն անդամներին, ովքեր ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ կուտակել են 20,001-ից 40,000 բոնուսային միավորներ, իսկ արագ դրամական փոխանցման համակարգերով կատարված գործարքների քանակը 25-ից 50 է:
  • Platinum բոնուսային քարտ. Տրամադրվում է ակումբի այն անդամներին, ում բոնուսային միավորները ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ գերազանցում են 40,000-ը, իսկ արագ դրամական փոխանցումներով իրականացրած գործարքների քանակը գերազանցում է 51-ը

ԱՐԱՐԱՏտրանսֆեր ակումբի անդամների շրջանակում յուրաքանչյուր եռամսյակ կիրականացվեն ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ`  որպես մասնակից ընտրելով  առավելագույն միավորներ ապահոված 5 հաճախորդներին և 5  հաճախորդ պատահականության սկզբունքով կարժանանան տարբեր պարգևների:

Մասնակցելով խաղարկությանը՝ Դուք հնարավորություն կունենաք շահելու հետևյալ նվերներից որևէ մեկը․ դրամական պարգևներէլեկտրոնային տեխնիկա, երկօրյա հանգիստ 2 անձի համար Ծաղկաձորի «Արարատ ռեզորթ» հանգստյան տանը, ընթրիք նախատեսված 2 անձի համար կամ ԱՎԻԱՏՈՄՍ՝ Ձեր նախընտրած ուղղությամբ։ 

Զգացե՛ք ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հաճախորդ լինելու առավելությունը

Ուշադրություն: Բոնուսային քարտերը ստանալուց  հետո 1 տարվա ընթացքում ակումբի անդամի կողմից կատարած գործարքների շրջանակը վերը նշված պայմաններից որևէ մեկին չբավարարելու դեպքում ակումբի հետ անդամակցությունը կդադարեցվի:

 

Տպել այս էջը

Էջը թարմացվել է` 12.03.2019 | 09:45

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: