Օնլայն բանկինգ
Loan inner

Այլ երկրների քաղաքացիներին և ՀՀ քաղաքացի ոչ ռեզիդենտ անձանց օվերդրաֆտ

Կիսվել`

Այլ երկրների քաղաքացիները և ՀՀ ոչ ռեզիդենտ անձինք հնարավորություն ունեն օգտվելու ոչ բնակելի գույքի ձեռքբերման համար նախատեսված օվերդրաֆտից։

  • Տոկոսադրույք

    10%-12% 10% եթե դիտարկվում է փաստաթղթավորված եկամուտ։ 12% եթե փաստաթղթավորված եկամուտներ չեն դիատրկվում

  • Ժամկետ

    120 ամիս

  • Առավելագուն գումար

    200.000 ԱՄՆ դոլար,

  • Արժույթ

    ԱՄՆ դոլար

Ուշադրություն
  1. Վարկառուի կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարվելու դեպքում նրա մասին բացասական տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում: 
  2. Վարկային պայմանագրով ստանձնած վարկային պարտավորությունները սահմանված ժամկետներում և կարգով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում բանկի հանդեպ ստանձնած բոլոր պարտավորությունները մարվում են որպես ապահովման միջոց գրավադրված գույքի բռնագանձման և իրացման արդյունքում գոյացած միջոցների հաշվին:
  3. Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև վարկառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ձեր ցանկությամբ կարող եք ակտիվացնել SMS-ծանուցում ծառայությունը և ստանալ տեղեկատվություն վարկի ամսական մարման կամ վարկի վերջնաժամկետի լրանալու վերաբերյալ: 1 SMS-ծանուցման արժեքն է 30 ՀՀ դրամ: Ծառայության ակտիվացումն ԱՆՎՃԱՐ է:

Օգտակար տեղեկատվություն

Հաճախորդի վարկային հայտը բավարարվում է, եթե`

1. Հաճախորդը ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ (անձնագիր և սոցիալական քարտ, աշխատավայրից տեղեկանք՝ զբաղեցրած պաշտոնի, աշխատավարձի և տվյալ կազմակերպությունում աշխատանքային ստաժի վերաբերյալ ),

2. Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում ԱՔՌԱ վարկային բյուրո,

3. Դրական վարկային պատմության կամ վարկային պատմության բացակայության դեպքում, կատարվում է հաճախորդի վարկունակության և վճարունակության գնահատում,

4. Հաճախորդի վարկունակության վերաբերյալ  դրական եզրակացության դեպքում կատարվում է վարկի տրամադրումը:

Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`

1. Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ անձնագիր և սոց.քարտ, աշխատավայրից տեղեկանք՝ զբաղեցրած պաշտոնի, աշխատավարձի և տվյալ կազմակերպությունում աշխատանքային ստաժի վերաբերյալ:

2. Անհրաժեշտ է, որ հաճախորդն ունենա 6 ամսվա աշխատանքային ստաժ և Բանկով առնվազն 1 ամիս աշխատավարձ ստացած լինի:

3. ԱՔՌԱ վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը վարկային հայտի ներկայացման նախորդ 24 ամիսների ընթացքում ժամկետանց կամ դասակարգված պարտավորությունների բացակայություն (բացառությամբ մարված երաշխավորությունների) և ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարի ոչ ավել, քան 30 օրվա գերազանցում,

4. Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ,

5. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը,

6. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 10 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը,

7. Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի են դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի վճարունակությունը:

Պահանջվող փաստաթղթեր
  • Դիմում
  • Դիմողի  անձնագրի և  սոցիալական քարտի (բացակայության դեպքում, համապատասխան գերատեսչության կողմից հաստատված տեղեկանք) պատճենները 
  • Ամուսնության (ամուսնալուծության, ամուսնու մահվան) վկայականի պատճենը
  • Ընտանիքի անդամների անձնագրերի և սոց. քարտի պատճենները
  • Երաշխավորի անձնագրի և  սոցիալական քարտի (բացակայության դեպքում, համապատասխան գերատեսչության կողմից հաստատված տեղեկանք) պատճենները 
  • Տեղեկանք` հիմնական աշխատավայրից (դիմողի և երաշխավորի համար)` զբաղեցված պաշտոնի և աշխատավարձի չափի վերաբերյալ (եթե վարկը տրամադրվում է եկամուտների վերլուծությամբ)
  • Աշխատանքային գրքույկի և աշխատանքային պայմանագրի պատճենը (բացառությամբ պետական ծառայողների)
  • Որպես գրավ առաջարկվող գույքի սեփականության իրավունքի վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին (անշարժ գույքը որպես գրավ առաջարկելու դեպքում նաև սեփականության իրավունքի հիմքերը)
  • Տեղեկանք ՀՀ ԿԱ Անշարժ գույքի Կադաստրի Պետական Կոմիտեի տարածքային ստորաբաժանումից` գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում)
  • Համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն
  • Այլ փաստաթղթեր վարկային մասնագետի պահանջով

Ծանոթություն`

Վարկի տրամադրման դեպքում, վարկի ամբողջ ժամկետի ընթացքում ցանկացած ժամանակ վարկային մասնագետը կարող է պահանջել թարմացնել ցանկում նշված փաստաթղթերից յուրաքանչյուրը։

Տրամադրման պայմաններ
Վարկառու

22 տարին լրացած այլ երկրի քաղաքացի և ՀՀ քաղաքացի ոչ ռեզիդենտ անձ

Վարկառուի տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը։

Երաշխավոր

22 տարին լրացած ֆիզիկական անձ, ում տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը:

Երաշխավոր կարող է հանդիսանալ ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ անձ։

Օվերդրաֆտի նպատակ Երևան քաղաքում ոչ բնակելի անշարժ գույքի  ձեռքբերում (բացառությամբ արտադրական նշանակության տարածքների)
Արժույթ ԱՄՆ դոլար
Օվերդրաֆտի առավելագույն գումար 200.000 ԱՄՆ դոլար
Օվերդրաֆտ/Գրավ առավելագույն հարաբերակցություն

Ձեռքբերվող գույքի գնահատված լիկվիդային արժեքի`

  1. 70%, փաստաթղթավորված եկամտի առկայության դեպքում:
  2. 50%, եթե  փաստաթղթավորված եկամուտներ չեն ներկայացվում:
Գրավի առարկա* Ձեռք բերվող գույքը
Օվերդրաֆտի առավելագույն ժամկետ Մինչև 120 ամիս
Տարեկան տոկոսադրույք

10% եթե դիտարկվում է փաստաթղթավորված եկամուտ։

12% եթե փաստաթղթավորված եկամուտներ չեն դիատրկվում։

Օվերդրաֆտի մարումներ Հավասարաչափ ամորտիզացիա
Օվերդրաֆտի և տոկոսագումարների մարումներ Ամենամսյա
Ժամկետանց գումարի գծով տույժ Օրական 0.06%
Ժամկետանց տոկոսի գծով տույժ Օրական 0.07%
Ժամկետանց օվերդրաֆտի գումարի գծով տարեկան տոկոսադրույք Ժամկետանց օվերդրաֆտի գումարի գծով տարեկան տոկոսադրույք
Վարկառուի և երաշխավորների վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ Վարկային հայտի ներկայացման նախորդ 12 ամիսների ընթացքում ժամկետանց կամ դասակարգված պարտավորությունների բացակայություն (բացառությամբ մարված երաշխավորությունների)  և ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարի ոչ ավել, քան 30 օրվա գերազանցում
Վարկունակության վերլուծություն Համաձայն Բակում գործող կարգերի, եթե ներկայացվում է փաստաթղթավորված եկամուտներ
Հայտի ուսումնասիրության վճար 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ
Վարկի սպասարկման վճար Միանվագ վարկի տրամադրման օրը վարկի գումարի 0.5% չափով, նվազագույնը 80.000 ՀՀ դրամ, իսկ առավելագույնը 200.000 ՀՀ դրամ
Մոնիտորինգ Համաձայն Բանկում գործող կարգի

*Գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպություններից մեկի կողմից:

Վարկի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:
ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Մուտքագրեք տվյալները արդյունքը տեսնելու համար

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 30.11.2018 | 11:16

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: