Օնլայն բանկինգ
INSPORT-ի հաճախորդներին

INSPORT-ի հաճախորդներին

Կիսվել`

Նոր հնարավորություն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից․ օվերդրաֆտներ INSPORT մարզաառողջարանային կենտրոնում մարզվել ցանկացող անձանց համար։ 

  • Արժույթ

    ՀՀ դրամ

  • Տոկոսադրույք

    12%

  • Ժամկետ

    6-12 ամիս

  • Առավելագույն գումար

    1.000.000 ՀՀ դրամ

Տրամադրման պայմաններ

Վարկը տրամադրվում է Բանկի Զեյթուն մասնաճյուղում

Վարկառու

 20 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 60 տարեկանը

Օվերդրաֆտի նպատակ

INSPORT մարզաառողջարանային կենտրոնի անդամակցության քարտի ձեռքբերում

Օվերդրաֆտի արժույթ

ՀՀ դրամ

Օվերդրաֆտի տարեկան տոկոսադրույք

12%

Օվերդրաֆտի տարեկան փաստացի տոկոսադրույք

13.07-16.72%

Օվերդրաֆտի նվազագույն և առավելագույն գումար

100.000-1.000.000 ՀՀ դրամ

Oվերդրաֆտի ժամկետը

6 - 12 ամիս

Օվերդրաֆտի տրամադրման եղանակ

Անկանխիկ, վճարումը կատարվում է մարզաառողջարանային կենտրոնի POS-տերմինալի միջոցով

Քարտի տեսակ

MC Standard   կամ Visa Classic  

Քարտի գործողության  ժամկետ

24 ամիս

Քարտի տարեկան սպասարկման վճար

1.000 ՀՀ դրամ, գումարը  գանձվում է միանվագ 24  ամիսների համար

Տոկոսագումարների մարումներ

Ամսական

Օվերդրաֆտի մարումներ

Ամենամսյա, հավասարաչափ ամորտիզացիայի մարման եղանակով: Վաղաժամ մարման տույժեր չեն կիրառվում

Ժամկետանց տոկոսա­­գումարի գծով տույժ

օրական 0.07 %

Ժամկետանց վարկի գծով տույժ

օրական 0.06 %

Վարկառուի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ

Վարկային հայտի ներկայացման օրվան նախորդող 24 ամիսների ընթացքում ժամկետանց կամ դասակարգված պարտավորությունների բացակայություն (բացառությամբ մարված երաշխավորությունների) և ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարի` ոչ ավել, քան 30 օր:

Վարկունակության գնահատում

  • Եթե հաճախորդը հանդիսանում է գրանցված աշխատող, ապա Էլեկտրոնային <<Սքորինգ>>  համակարգի միջոցով
  • Եթե հաճախորդը գրանցված աշխատող չէ, ապա գործող վարկային պարտավորությունների (բացառությամբ անշարժ և շարժական գույքերով ապահովված պարտավորությունների) հանրագումարը դրամային արտահայտությամբ չպետք է գերազանցի 3,000,000 ՀՀ դրամը։

 

Վարկի վաղաժամկետ մարում

Տույժեր չեն կիրառվում

 Ուշադրություն․ Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ

Հաշվից քաղվածքների, վճարային փաստաթղթերի կրկնօրինակների, այլ տեղեկությունների տրամադրում (ըստ հաճախորդի պահանջի, յուրաքանչյուր փաստաթղթի համար)

Մինչև 1 ամիս վաղեմության 500 ՀՀ դրամ*
1 ամսից մինչև 6 ամիս վաղեմության 1,500 ՀՀ դրամ
6 ամսից մինչև 1 տարի վաղեմության 2,000 ՀՀ դրամ*
1 տարուց մինչև 2 տարի վաղեմության 3,000 ՀՀ դրամ*
2 տարուց ավելի վաղեմության 5,000 ՀՀ դրամ*

 * ներառյալ ԱԱՀ

Տե՛ս ամփոփագիրը «Մատուցվող ծառայություններ» բաժնում

Պահանջվող փաստաթղթեր

Անձը հաստատող հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը`

  • անձնագիր
  • նույնականացման քարտ

Եթե անձը հաստատող փաստաթուղթը նույնականացման քարտ չէ, ապա ներկայացվում է նաև հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը`

  • սոցիալական քարտ (բացակայության դեպքում համապատասխան տեղեկանք կամ պարտավորագիր սոցիալական քարտը ներկայացնելու մասին),
  • Հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանք:
Օգտակար տեղեկատվություն
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետն է 1 աշխատանքային օր
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր
  • Վարկի տրամադրման ժամկետն է 5 աշխատանքային օր՝ պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո
  • Ձեր ցանկությամբ կարող եք ակտիվացնել SMS-ծանուցում ծառայությունը և ստանալ տեղեկատվություն վարկի ամսական մարման կամ վարկի վերջնաժամկետի լրանալու վերաբերյալ: 1 SMS-ծանուցման արժեքն է 30 ՀՀ դրամ: Ծառայության ակտիվացումն ԱՆՎՃԱՐ է:

Հաճախորդի վարկային հայտը բավարարվում է, եթե`

  1. Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ,
  2. Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, հաճախորդի (առկայության դեպքում նաև երաշխավորների, ինչպես նաև համատեղ բնակվող ընտանիքի անդամների) վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում ԱՔՌԱ վարկային բյուրո,
  3. Դրական վարկային պատմության կամ վարկային պատմության բացակայության դեպքում, կատարվում է հաճախորդի վարկունակության և վճարունակության գնահատում,
  4. Վարկը հաստատվելու դեպքում կատարվում են ՀՀ օրենսդրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված ձևակերպումները, որից հետո իրականացվում է վարկի տրամադրում:

Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե

  1. Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը,
  2. ԱՔՌԱ վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը (առկայության դեպքում նաև երաշխավորները, ինչպես նաև համատեղ բնակվող ընտանիքի անդամները) ունի բացասական վարկային պատմություն կամ դասակարգվել է համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի հաստատած ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի, 
  3. Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ,
  4. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը,
  5. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 10 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը,
  6. Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի են դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի վճարունակությունը: 
Ուշադրություն

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Սպառողն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու կրեդիտավորման պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե կրեդիտավորման պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում սպառողը պարտավոր է կրեդիտի գումարը օգտագործելու համար կրեդիտավորողին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են կրեդիտավորման պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Կրեդիտավորման պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում սպառողից պահանջվել չի կարող:

Սպառողն իրավունք ունի կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, թե ոչ:

Վարկի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:
ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Մուտքագրեք տվյալները արդյունքը տեսնելու համար

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 08.11.2019 | 11:41

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: