Օնլայն բանկինգ
Loan inner

«Տաք Տուն» օվերդրաֆտ

Կիսվել`

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հաճախորդներին է առաջարկում նոր վարկատեսակ` Տաք տուն: Այս վարկի շնորհիվ Դուք կխնայեք էներգիայի սպառումը, կկրճատեք Ձեր ծախսերը ինչպես նաև կնպաստեք շրջակա կանաչ միջավայրի պահպանությանը: 

  • Տոկոսադրույք

    11.99%

  • Ժամկետ

    60 ամիս

  • Առավելագուն գումար

    30 000 ԱՄՆ դոլար

  • Արժույթ

    ԱՄՆ դոլար

Օգտակար տեղեկատվություն

Հայտերը ենթակա են բավարարման, եթե` 

1. Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ:
2. ԿԲ վարկային ռեգիստր հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Համավարկառուն հարցմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում չի ունեցել դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ չի ունեցել առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում:
3. Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը բավարարում է ներկայացված պահանջներին: 
4. Վարկառուի և Համավարկառուի եկամուտները բավարարում են ներկայացված պահանջներին:
5. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը բավարարել է հաճախորդի վարկային հայտը:


Հայտերը ենթակա են մերժման, եթե` 

1. Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
2.ԱՔՐԱ Քրեդիտ Ռեփորթինգ” ՓԲԸ հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Համավարկառուն հարցմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում ունեցել է դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ ունեցել է առնվազն 30 օր:
3. Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը ոչ բավարար լինելու դեպքերում: 
4. Վարկառուի և Համավարկառուի եկամուտների ոչ բավարար լինելու դեպքում:
5. Վարկառուի և Համավարկառուի կողմից կեղծ փաստաթղթեր և/կամ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում:
6. Վարկերի պատմական շտեմարանում հայտի մերժման հիմքի առկայությունը, որը վերացված չէ։
7. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը:
8. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 15 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը:

Ծանուցում

1.Նախագծի իրականացման արդյունքում պետք է ապահովվի առնվազն 15% էներգախնայողություն:
2.Վարկառուն, ի լրումն ներդրման համար առաջարկվող սարքավորումների/համակարգերի տեխնիկական մասնագրերի, ներկայացնում է նաև այդ սարքավորումների/համակարգերի հաշիվ ապրանքագրերը:
3. Վարկերի վերադարձելիության ապահովման միջոց կարող է հանդիսանալ բնակելի տան և բազմաբնակարան շենքում բնակարանի գրավը, ընդ որում.
- գույքը չպետք է լինի հասարակական կացարան կամ գտնվի մեկ այլ շինության` հանրակացարանի կամ հյուրանոցի տարածքում,
- անշարժ գույքի բոլոր ինքնակամ շինությունները պետք է հաշվառվեն և գծանշված լինեն սեփականության վկայականում (լինեն օրինականացված), 
- անշարժ գույքը չպետք է գտնվի 3 և ավելի աստիճան վթարային շենքում,
- եթե գրավադրվող անշարժ գույքը առանձնատուն է, ապա այն գրավադրվում է ամբողջությամբ:
4. Ապահովման միջոցի (գրավի) գնահատումն իրականացվում է Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող լիցենզավորված ընկերությունների կողմից` գնահատող ընկերությունների կողմից սահմանված սակագներով: Գնահատող ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:
5. Վարկի վերաբերյալ որոշումը կայացվում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի մուտքագրմանը հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:
6. Վարկի վերաբերյալ լիազոր մարմնի որոշում կայացնելուց հետո վարկառուն մեկօրյա ժամկետում ծանուցվում է որոշման վերաբերյալ: Որոշման ընդունումից հետո անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 10 աշխատանքային օր` գրավով ապահովվածության դեպքում և 2 աշխատանքային օր` երաշխավորությամբ ապահովվածության դեպքում: Նշված ժամանակահատվածում վարկը չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի որոշումը համարվում է ուժը կորցրած և վերանայման դեպքում ներկայացվում է լիազոր մարմնի կրկնակի քննարկմանը:

Պահանջվող փաստաթղթեր
  • Դիմում
  • Դիմողի անձնագրի և սոցիալական քարտերի պատճենները
  • Երաշխավորների անձնագրերի և սոցիալական քարտերի պատճենները
  • Տեղեկանք հիմնական աշխատավայրից (դիմողի և երաշխավորի համար)՝ զբաղեցած պաշտոնի և աշխատավարձի չափի վերաբերյալ
  • Աշխատանքային գրքույկի և աշխատանքային պայմանագրի պատճենները (բացառությամբ պետական ծառայողների)
  • Տեղեկանք բնակության վայրից (դիմողի համար)
  • Որպես գրավ առաջարկվող գույքի սեփականության իրավունքի վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ (անշարժ գույք որպես գրավ առաջարկելու դեպքում, անհրաժեշտության դեպքում նաև սեփականության իրավունքի հիմքերը)
  • «Վաճառող»-ից ձեռք բերվող ապրանքների հաշիվ-ապրանքագիր
  • Լրացուցիչ եկամտի աղբյուրի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր
  • Տեղեկանք ՀՀ ԿԱ Անշարժ գույքի Կադաստրի Պետական Կոմիտեյի տարածքային ստորաբաժանումից՝ գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում)   
  • Համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն
  • Այլ փաստաթղթեր վարկային մասնագետի պահանջով
Տրամադրման պայմաններ
Վարկառու 25 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ
Երաշխավոր 25 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ
Արժույթ ԱՄՆ դոլար
Օվերդրաֆտի նպատակ -ավտոմեքենաների գազաբալոնների տեղադրում
- արտաքին դռների, պատուհանների և տանիքի ջերմամեկուսացում, ջեռուցման համակարգերի փոխարինում ժամանակակից կաթսաներով  և ջերմաստատիկ փականներով նոր մարտկոցների տեղադրում, շիկացող լամպերի փոխարինում ցերեկային լույսի լամպերով
Ապահովվածություն մինչև 3000 ԱՄՆ դոլար գումարի դեպքում` 25 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ երկու ֆիզիկական անձի երաշխավորություն, ընդ որում երաշխավորներից մեկը պետք է հանդիսանա վարկառուի ընտանիքի անդամ, իսկ 3000 ԱՄՆ դոլար գումարից մինչև 30 000 ԱՄՆ դոլար գումարի դեպքում` անշարժ գույքի գրավ
Վարկ/Գրավ հարաբերակցություն 80%
Օվերդրաֆտի առավելագույն գումար 30 000 ԱՄՆ դոլար
Առավելագույն ժամկետ 60 ամիս
Տարեկան տոկոսադրույք 11.99%
Օվերդրաֆտի մարումներ հավասարաչափ ամորտիզացիա
Օվերդրաֆտի տրամադրման եղանակ անկանխիկ և կանխիկ (հաշիվ-ապրանքագրի հիման վրա)
Վարկի և տոկոսագումարների մարումներ ամենամսյա
Կատարվող աշխատանքների ռեսուրսավճար վարկի գումարի առավելագույնը 25%-ի չափով
Ժամկետանց գումարի գծով տույժ օրական 0.06%
Ժամկետանց տոկոսի գծով տույժ օրական 0.07%
Վարկառուի և երաշխավորների վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ վարկային հայտի ներկայացման օրվա դրությամբ ժամկետանց կամ դասակարգված պարտավորությունների բացակայություն, իսկ հայտի ներկայացմանը նախորդող 24 ամսիների ընթացքում պարտավորությունների ժամկետանց օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը
Կանխավճար նվազագույնը` 20% մինչև 3000 ԱՄՆ դոլար գումարի դեպքում, իսկ 3000 ԱՄՆ դոլար գումարից մինչև 30 000 ԱՄՆ դոլար գումարը կանխավճար չի պահանջվում
Քարտի տարեկան սպասարկման վճար 5000 ՀՀ դրամ
Հաճախորդի կողմից վճարվող վարկի սպասարկման վճար 10 000 ՀՀ դրամ մինչև 3000 ԱՄՆ դոլար գումարի դեպքում, 20 000 ՀՀ դրամ 3000 ԱՄՆ դոլար գումարից մինչև 30 000 ԱՄՆ դոլար գումարի դեպքում
Օվերդրաֆտի նպատակային ստուգում նախքան օվերդրաֆտի տրամադրումը նախատեսված ապրանքների համապատասխանություն բնակարանում փոխարինվող ապրանքներով, այնուհետև օվերդրաֆտի տրամադրումից 2 ամիս հետո
Հաճախորդին ընձեռնվող հնարավորություններ Էներգիայի սպառման կրճատում
էներգիայի ծախսերի նվազեցումը կենցաղային պայմանների բարելավման, ջերմամեկուսացման և ջեռուցման սարքավորումների արդիականացման հնարավորություն:

Վարկի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:
ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Մուտքագրեք տվյալները արդյունքը տեսնելու համար

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 07.12.2018 | 17:03

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: