Օնլայն բանկինգ
Ավանդի գրավով

Ավանդի գրավով

Կիսվել`

Մեր ավանդատուները կարող են օգտվել իրենց ավանդի նույն արժույթով տրամադրվող վարկային գծից կամ օվերդրաֆտից ավանդի գումարի մինչև 95%-ի չափով: Այս օվերդրաֆտի առավելություններից են պահանջվող փաստաթղթերի նվազագույն փաթեթն ու հայտի քննարկման կարճ ժամկետը: 

  • Արժույթ

    ՀՀ դրամ

  • Առավելագույն գումար

    Գրավի առարկայի արժեքի 95%-ը

  • Ժամկետ

    Ավանդի գործողության ժամկետ

  • Տոկոսադրույք

    Ներգրավված ավանդի տոկոս + տարեկան 3%

Տրամադրման պայմաններ

Վարկը տրամադրվում է Բանկի գլխամասային գրասենյակում և լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։

Օվերդրաֆտի/վարկային գծի նպատակ Սպառողական 
Օվերդրաֆտի/վարկային գծի մեծություն

Տոկոսների մարում` օվերդրաֆտի/վարկային գծի ժամկետի վերջում Տոկոսների մարում` ամսական
Գրավի առարկայի արժեքի 90%-ը Գրավի առարկայի արժեքի 95%-ը
Օվերդրաֆտի/վարկային գծի ժամկետ Օվերդրաֆտի/վարկային գծի գործողության ժամկետը չի կարող գերազանցել ներդրված ավանդի գործողության ժամկետը

Օվերդրաֆտի/վարկային գծի տարեկան տոկոսադրույք Ներգրավված (գրավադրվող) ավանդի տարեկան տոկոսադրույքին գումարած 3 տոկոսային կետ

Օվերդրաֆտի/վարկային գծի տարեկան փաստացի տոկոսադրույք* ՀՀ դրամ -7,14-12,42%, ԱՄՆ դոլար՝ 3,52-7,71%, Եվրո՝ 4,58%-5,63%
Օվերդրաֆտի/վարկային գծի և տոկոսագումարների մարումներ Մինչև 90% վարկ/գրավ հարաբեկացության ժամանակ  վարկառուն ըստ իր ցանկությամբ կարող է մայր գումարը և տոկոսագումարը վճարել ժամկետի ընթացքում կամ ժամկետի վերջում, իսկ մինչև 95 տոկոսի դեպքում ՝ պարտադի
Ժամկետանց տոկոսագումարի գծով տույժ Օրական 0.07%

Ժամկետանց  օվերդրաֆտի/վարկային գծի  գծով տույժ Օրական 0.06%

Օվերդրաֆտի/վարկային գծի վաղաժամկետ մարում Տույժեր չեն կիրառվում

*Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկված է 16․01․20 օրվա փոխարժեքով․1 ԱՄՆ դոլար՝ 479,63 ՀՀ դրամ, 1 Եվրո - 533,68 ՀՀ դրամ։

Ուշադրություն․ Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ

Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։

Արտարժույթով վարկի տրամադրման դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Հաշվից քաղվածքների, վճարային փաստաթղթերի կրկնօրինակների, այլ տեղեկությունների տրամադրում (ըստ հաճախորդի պահանջի, յուրաքանչյուր փաստաթղթի համար)

Մինչև 1 ամիս վաղեմության 500 ՀՀ դրամ*
1 ամսից մինչև 6 ամիս վաղեմության 1,500 ՀՀ դրամ
6 ամսից մինչև 1 տարի վաղեմության 2,000 ՀՀ դրամ*
1 տարուց մինչև 2 տարի վաղեմության 3,000 ՀՀ դրամ*
2 տարուց ավելի վաղեմության 5,000 ՀՀ դրամ*

* Ներառյալ ԱԱՀ։

Նախկին պայմաններ

Վարկային գործառնությունների իրականացման շրջանակում մատուցվող ծառայությունների սակագներ

Տե՛ս ամփոփագիրը «Մատուցվող ծառայություններ» բաժնում։

Պահանջվող փաստաթղթեր
  • Անձնագիր
  • Սոցիալական քարտ
Օգտակար տեղեկատվություն
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետն է 1 աշխատանքային օր։
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր։
  • Վարկի տրամադրման ժամկետն է 3 աշխատանքային օր՝ պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո։
  • Ձեր ցանկությամբ կարող եք ակտիվացնել SMS-ծանուցում ծառայությունը և ստանալ տեղեկատվություն վարկի ամսական մարման կամ վարկի վերջնաժամկետի լրանալու վերաբերյալ: 1 SMS-ծանուցման արժեքն է 30 ՀՀ դրամ: Ծառայության ակտիվացումն ԱՆՎՃԱՐ է:
Ուշադրություն

Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև վարկառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Սպառողն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու կրեդիտավորման պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե կրեդիտավորման պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում սպառողը պարտավոր է կրեդիտի գումարը օգտագործելու համար կրեդիտավորողին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են կրեդիտավորման պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Կրեդիտավորման պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում սպառողից պահանջվել չի կարող:

Սպառողն իրավունք ունի կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, թե ոչ:

Վարկի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:
ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Մուտքագրեք տվյալները արդյունքը տեսնելու համար

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 22.05.2020 | 15:13

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: