Օնլայն բանկինգ
Diners Club Super Premium քարտերով օվերդրաֆտներ

Diners Club Super Premium քարտերով օվերդրաֆտներ

Կիսվել`

Ունենալով Diners Club Super Premium քարտը՝ կարող եք օգտվել նաև օվերդրաֆտից:

Օվերդրաֆտը տրամադրվում է ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ այն ֆիզիկական անձանց, որի գործատուի հետ Բանկն իրականացնում է աշխատավարձային նախագիծ, կամ այն դեպքում, երբ գործատուն ունի դրական գործարար համբավ/ բարձր վարկանիշ և/կամ որի եկամուտներն ընդունելի են Բանկի համար:

  • Արժույթ

    ԱՄՆ դոլար, Եվրո

  • Տոկոսադրույք

    10-11% Եվրո` 10%, ԱՄՆ` 11%

  • Առավելագույն գումար

    50 000 ԱՄՆ դոլար, 35 000 ԵՎՐՈ

  • Ժամկետ

    24 ամիս

Տրամադրման պայմաններ
Վարկառու 25 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ
Օվերդրաֆտի արժույթ

ԱՄՆ դոլար

ԵՎՐՈ

Օվերդրաֆտի առավելագույն ժամկետ 24 ամիս
Օվերդրաֆտի տարեկան տոկոսադրույք

ԱՄՆ դոլար –  11%

ԵՎՐՈ –  10%

Օվերդրաֆտի առավելագույն գումար

50 000 ԱՄՆ դոլար

35 000 ԵՎՐՈ

Նշված սահմանաչափերից ավելի գումարները հաստատվում են Բանկի Վարչության որոշմամբ

Օվերդրաֆտի տրամադրման եղանակ Վճարային քարտի միջոցով` կանխիկացման հնարավորությամբ
Տոկոսագումարների մարումներ Ամսական 
Ժամկետանց գումարի գծով տույժ օրական 0.06% 
Ժամկետանց տոկոսի գծով տույժ օրական 0.06% 
Վճարային քարտի տարեկան սպասարկման վճար

Համաձայն Բանկում գործող սակագնի

Քարտի սպասարկման վճարը գանձվում է միանվագ քարտի գործողության ամբողջ ժամկետի համար (բոլոր տարիների համար), վաղաժամ մարելու դեպքում քարտի չօգտագործված տարիների համար գանձված գումարը ենթակա է վերադարձման քարտապանին

Վճարային քարտի գործողության ժամկետ

24 ամիս

Օվերդրաֆտի մարումներ

Ժամկետի վերջում, 0% շեղում
Արտոնյալ ժամանակահատված –  45 օր

Վարկառուի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ

Վարկային հայտի ներկայացման օրվա դրությամբ ժամկետանց կամ դասակարգված գործող պարտավորությունների բացակայություն (բացառությամբ մարված երաշխավորությունների)  և ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարի` հայտի ներկայացման նախորդող 24 ամսիների ընթացքում ոչ ավել, քան 15 օրվա գերազանցում

Պահանջվող փաստաթղթեր
  • Անձնագիր
  • Հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ)
  • Աշխատավայրից տեղեկանք` զբաղեցրած պաշտոնի, աշխատավարձի և տվյալ կազմակերպությունում աշխատանքային ստաժի վերաբերյալ:
Ուշադրություն
  1. Վարկառուի կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարվելու դեպքում նրա մասին բացասական տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում: 
  2. Վարկային պայմանագրով ստանձնած վարկային պարտավորությունները սահմանված ժամկետներում և կարգով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում բանկի հանդեպ ստանձնած բոլոր պարտավորությունները մարվում են որպես ապահովման միջոց գրավադրված գույքի բռնագանձման և իրացման արդյունքում գոյացած միջոցների հաշվին:
  3. Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև վարկառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:
Օգտակար տեղեկատվություն

Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`

1. Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ անձնագիր և սոց.քարտ, աշխատավայրից տեղեկանք՝ զբաղեցրած պաշտոնի, աշխատավարձի և տվյալ կազմակերպությունում աշխատանքային ստաժի վերաբերյալ:

2. Անհրաժեշտ է, որ հաճախորդն ունենա 6 ամսվա աշխատանքային ստաժ և Բանկով առնվազն 1 ամիս աշխատավարձ ստացած լինի:

3. ԱՔՌԱ վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը վարկային հայտի ներկայացման նախորդ 24 ամիսների ընթացքում ժամկետանց կամ դասակարգված պարտավորությունների բացակայություն (բացառությամբ մարված երաշխավորությունների) և ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարի ոչ ավել, քան 30 օրվա գերազանցում,

4. Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ,

5. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը,

6. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 10 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը,

7. Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի են դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի վճարունակությունը:


Հաճախորդի վարկային հայտը բավարարվում է, եթե`

1. Հաճախորդը ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ (անձնագիր և սոցիալական քարտ, աշխատավայրից տեղեկանք՝ զբաղեցրած պաշտոնի, աշխատավարձի և տվյալ կազմակերպությունում աշխատանքային ստաժի վերաբերյալ ),

2. Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում ԱՔՌԱ վարկային բյուրո,

3. Դրական վարկային պատմության կամ վարկային պատմության բացակայության դեպքում, կատարվում է հաճախորդի վարկունակության և վճարունակության գնահատում,

4. Հաճախորդի վարկունակության վերաբերյալ  դրական եզրակացության դեպքում կատարվում է վարկի տրամադրումը:

Վարկի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:
ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Մուտքագրեք տվյալները արդյունքը տեսնելու համար

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 14.03.2019 | 13:05

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: