Օնլայն բանկինգ
Անշարժ գույքի գրավադրմամբ միջազգային պլաստիկ քարտով օվերդրաֆտ

Անշարժ գույքի գրավադրմամբ միջազգային պլաստիկ քարտով օվերդրաֆտ

Կիսվել`

Եթե անձնական նպատակներն իրագործելու համար Ձեզ անհրաժեշտ է գումար մինչև 100.000 ԱՄՆ դոլարի չափով, ապա այս օվերդրաֆտի մատչելի պայմանները թույլ կտան իրագործել դրանք: Օվերդրաֆտը հնարավոր է մարել մինչև 10 տարի ժամկետում, իսկ Ժամկետից շուտ մարելու դեպքում տույժ-տուգանքներ չեն հաշվարկվում:

  • Տոկոսադրույք

    11-12% 36-60 ամիս` 11%, 61-120 ամիս` 12%

  • Ժամկետ

    36-120 ամիս

  • Առավելագուն գումար

    100.000 ԱՄՆ դոլար 85.000 ԵՎՐՈ

  • Արժույթ

    ԱՄՆ դոլար, Եվրո

Տրամադրման պայմաններ

Վարկը տրամադրվում է Բանկի գլխամասային գրասենյակում և լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։

Վարկառու  22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը***
Երաշխավոր* 22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը***
Արժույթ ԱՄՆ դոլար, Եվրո
Վարկի նպատակը Անձնական նպատակներ
Վարկի նվազագույն գումար

3.000 ԱՄՆ դոլար, 2.500 Եվրո

Վարկի առավելագույն գումար

100.000 ԱՄՆ դոլար, 85.000 Եվրո

Վարկի ժամկետ 36-120 ամիս
Վարկի տարեկան տոկոսադրույք

36-60 ամիս 11%, 61-120 ամիս 12% (ԱՄՆ դոլարի դեպքում)

36-60 ամիս 10%, 61-120 ամիս 11% (Եվրոյի դեպքում)

Օվերդրաֆտի տրամադրման եղանակ Վճարային քարտի միջոցով
Վարկի և տոկոսագումարների մարումներ Ամսական հավասարաչափ ամորտիզացիա կամ անուիտետային մարում (անուիտետային մարման դեպքում՝ չվերականգնվող վարկային գիծ) և՛ ԱՄՆ դոլարի, և՛ Եվրոյի դեպքում
Գրավի տեսակ** Բանկի համար ընդունելի անշարժ գույք (բնակարան, բնակելի տուն, հասարակական տարածք` բացառությամբ արտադրական տարածքների)

Օվերդրաֆտ/Գրավ առավելագույն հարաբերակցություն

(լիկվիդային արժեք)

80%
Ժամկետանց տոկոսագումարի գծով տույժ օրական 0.07%  
Ժամկետանց վարկի գծով տույժ

օրական 0.06% 

Վարկառուի և երաշխավորողների վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ

Վարկային հայտի ներկայացման նախորդ 24 ամիսների ընթացքում դասակարգված պարտավորությունների բացակայություն (բացառությամբ մարված երաշխավորությունների) և ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը ոչ ավել, քան 30 օր (բացառությամբ երաշխավորությունների գծով)

Հայտի ուսումնասիրության վճար

5 000  ՀՀ դրամ

Վարկային փաթեթի կազմ­ման և սպասարկման վճար

վարկի գումարի 0.1%, նվազագույնը 10 000 ՀՀ դրամ

Վարկունակության գնահատում

1.Մարում/Եկամուտ առավելագույն հարաբերակցությունը 35% (տվյալ վարկի գծով ամսական մարում/վարկառուի և համավարկառուի կամ երաշխավորի եկամուտ)

2.Ընդհանուր մարում/Եկամուտ առավելագույն հարաբերակցությունը 45% (վարկառուի և համավարկառուի կամ երաշխավորի բոլոր վարկային պարտավորություններ/ վարկառուի և համավարկառուի կամ երաշխավորի եկամուտ):

Հիմք է ընդունվում չհարկված եկամուտը:

 Քարտի տեսակ  MC Standart, Visa Classic
 Վճարային քարտի  տարեկան սպասարկման վճար  

5.000 ՀՀ դրամ, չնվազող մնացորդ չի կիրառվում

Քարտի սպասարկման վճարը գանձվում է միանվագ օվերդրաֆտի գործողության ամբողջ ժամկետի համար, վաղաժամ մարելու դեպքում քարտի չօգտագործված տարիների համար գանձված գումարը ենթակա է վերադարձման քարտապանին

Վարկի վաղաժամկետ մարում Տույժեր չեն կիրառվում


*
Երաշխավորի առկայությունը պարտադիր չէ, եթե Վարկառուի կողմից ներկայացված եկամուտները բավարարում են աղյուսակում նշված վարկունակության գնահատման պահանջին:

**Գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից և լինի Բանկի համար ընդունելի:

***  Վարկառուի և երաշխավորի առավելագույն տարիքը կարող է դիտարկվել մինչև 60 տարեկան, եթե վարկի առավելագույն ժամկետը չի գերազանցում 60 ամիսը։

Ուշադրություն․ Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի օրինակ

*Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։

**Արտարժույթով վարկի տրամադրման դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Հաշվից քաղվածքների, վճարային փաստաթղթերի կրկնօրինակների, այլ տեղեկությունների տրամադրում (ըստ հաճախորդի պահանջի, յուրաքանչյուր փաստաթղթի համար)

Մինչև 1 ամիս վաղեմության 500 ՀՀ դրամ*
1 ամսից մինչև 6 ամիս վաղեմության 1,500 ՀՀ դրամ
6 ամսից մինչև 1 տարի վաղեմության 2,000 ՀՀ դրամ*
1 տարուց մինչև 2 տարի վաղեմության 3,000 ՀՀ դրամ*
2 տարուց ավելի վաղեմության 5,000 ՀՀ դրամ*
Այլ պարտադիր վճարներ
Գրավի գնահատման վճար 35,000 ՀՀ դրամ 
Նոտարական վավերացման վճար 15,000 ՀՀ դրամ
Կադաստրային գրանցման վճար 26,400 ՀՀ դրամ
Միասնական տեղեկանքի վճար 10,000 ՀՀ դրամ

*նորառյալ ԱԱՀ

Տե՛ս ամփոփագիրը «Մատուցվող ծառայություններ» բաժնում * ներառյալ ԱԱՀ

Պահանջվող փաստաթղթեր
  • Դիմում
  • Դիմողի անձնագրի և սոցիալական քարտի (բացակայության դեպքում համապատասխան գերատեսչության կողմից հաստատված տեղեկանք)պատճենները:
  • Ամուսնության (ամուսնալուծության, ամուսնու մահվան)վկայականի պատճենը
  • Ընտանիքի անդամների անձնագրի և սոցիալական քարտերի պատճենները
  • Որպես գրավ առաջարկվող գույքի սեփականության իրավունքի վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին (անշարժ գույքը որպես գրավ առաջարկելու դեպքում անհրաժեշտության դեպքում նաև սեփականության իրավունքի հիմքերը):
  • Տեղեկանք հիմնական աշխատավայրից՝ զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի չափի վերաբերյալ:
  • Աշխատանքային գրքույկի և աշխատանքային պայմանագրի պատճենը (բացառությամբ պետական ծառայողների):
  • Տեղեկանք բնակության վայրից:
  • Լրացուցիչ եկամուտի աղբյուրի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր:
  • Տեղեկանք ՀՀԿԱ Անշարժ գույքի Կադաստրի Պետական Կոմիտեի տարածքային ստորաբաժանումից՝ գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է վարկի տրամադրման դրական որոշման դեպքում):
  • Համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն:
  • Այլ փաստաթղթեր վարկային մասնագետի պահանջով:

Ծանոթություն. Բանկը կարող է պահանջել ապահովագրել գրավի առարկան կորստյան և վնասվածքի ռիսկերից, ներկայացնել դրա հետ կապված անհրաժեշտ փաստաթղթեր: Վարկի տրամադրման դեպքում վարկի ամբողջ ժամկետի ընթացքում ցանկացած ժամանակ վարկային մասնագետը կարող է պահանջել թարմացնել ցանկում նշված փաստաթղթերից յուրաքանչյուրը: 

Օգտակար տեղեկատվություն
  • Տոկոսագումարի հաշվարկման ձևը` տարեկան վարկի մնացորդի նկատմամբ, տարին 365 օր
  • Ձեր ցանկությամբ կարող եք ակտիվացնել SMS-ծանուցում ծառայությունը և ստանալ տեղեկատվություն վարկի ամսական մարման կամ վարկի վերջնաժամկետի լրանալու վերաբերյալ: 1 SMS-ծանուցման արժեքն է 30 ՀՀ դրամ: Ծառայության ակտիվացումն ԱՆՎՃԱՐ է:

Հաճախորդի վարկային հայտը բավարարվում է, եթե

  1. Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ:
  2. Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո հաճախորդի (առկայության դեպքում նաև համավարկառուների, երաշխավորների, ինչպես նաև համատեղ բնակվող ընտանիքի անդամների) վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում ՀՀ ԿԲ վարկային ռեգիստր և/կամ ԱՔՌԱ վարկային բյուրո:
  3. Դրական վարկային պատմության դեպքում կատարվում է հաճախորդի վարկունակության և վճարունակության գնահատում, անհրաժեշտության դեպքում` այցելելով հաճախորդի գործունեության իրականացման վայր:
  4. Հաճախորդի վարկունակության վերաբերյալ դրական եզրակացության դեպքում կատարվում է որպես գրավ առաջարկվող գույքի գնահատում:
  5. Որպես գրավ առաջարկվող գույքի գնահատման արդյունքում գրավը ընդունելի լինելու դեպքում, կազմվում է եզրակացությունը և ներկայացվում է վարկերի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնող լիազոր մարմնի քննարկմանը:
  6. Վարկը հաստատվելու դեպքում կատարվում են ՀՀ օրենսդրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված ձևակերպումները (անհրաժեշտության դեպքում նաև գրավադրող գույքի և վարկառուի/համավարկառուի դժբախտ պատահարից ապահովագրություն), որից հետո իրականացվում է վարկի տրամադրում: 

Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե

  1. Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը: 
  2. Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ:
  3. Որպես գրավ առաջարկվող գույքի գնահատման արդյունքում պարզվել է, որ այն որպես գրավ ընդունելի չէ բանկի համար:
  4. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը: 
  5. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 15 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը:
  6. Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի են դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի վճարունակությունը: 
  7. Վարկային մասնագետի պահանջով անհրաժեշտության դեպքում այլ փաստաթղթեր:
Ուշադրություն

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Վարկի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:
ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Մուտքագրեք տվյալները արդյունքը տեսնելու համար

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 17.09.2019 | 14:47

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: