Օնլայն բանկինգ
Ավտոմեքենայի ձեռքբերման օվերդրաֆտ

Ավտոմեքենայի ձեռքբերման օվերդրաֆտ

Կիսվել`

Եթե ցանկանում եք ձեռք բերել ռուսական և այլ արտասահմանյան արտադրության ավտոմեքենաներ կամ գրավադրել, ապա ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն առաջարկում է MasterCard Standard կամ Visa Classic քարտերի միջոցով տրամադրվող օվերդրաֆտներ: Օվերդրաֆտները տրամադրվում են 22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ այն ֆիզիկական անձանց, ում տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը: 

Նույն պայմանները գործում են նաև ավտոմեքենաների գրավադրման դեպքում:

  • Առավելագույն ժամկետ

    48-60 ամիս 48 ամիս – ռուսական արտադարության ավտոմեքենաների դեպքում, 60 ամիս – այլ արտասահմանյան արտադրության ավտոմեքենաների դեպքում

  • Տոկոսադրույք

    11%

  • Առավելագույն գումար

    50.000 ԱՄՆ դոլար

  • Արժույթ

    ԱՄՆ դոլար

Տրամադրման պայմաններ

Վարկը տրամադրվում է Բանկի գլխամասային գրասենյակում և լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։

Վարկառու 22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը
Երաշխավոր* 22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը
Օվերդրաֆտի նպատակը Ավտոմեքենայի ձեռքբերում/ սպառողական նպատակներ
Արժույթ ԱՄՆ դոլար
Գրավ** Ձեռք բերվող կամ գրավադրվող ավտոմեքենան***
Օվերդրաֆտի նվազագույն գումար 2000 ԱՄՆ դոլար
Օվերդրաֆտի առավելագույն գումար 50.000 ԱՄՆ դոլար
Օվերդրաֆտի նվազագույն ժամկետ 24 ամիս
Օվերդրաֆտի առավելագույն ժամկետ

60 ամիս – այլ արտասահմանյան արտադրության ավտոմեքենաների դեպքում

48 ամիս – ռուսական արտադարության ավտոմեքենաների դեպքում

Օվերդրաֆտի տարեկան տոկոսադրույք 11%
Օվերդրաֆտի տարեկան փաստացի տոկոսադրույք*** 13.0-19.4%

Օվերդրաֆտի/Գրավ հարաբերակցություն

(լիկվիդային արժեք, իսկ առաջնային շուկայից ձեռքբերման դեպքում հիմք է հանդիսանում նաև վաճառող ընկերության կողմից տրված հաշիվ ապրանքագրի արժեքը)

1.Արտասահմանյան ավտոմեքենաներ`

2006թ-2012թ ներառյալ – մինչև 50%

2013թ-2016թ ներառյալ – մինչև 60%

2017թ.– մինչև 70% (Ներառյալ առաջնային շուկայից)

2017թ.–ից  բարձր– մինչև 80% (Ներառյալ առաջնային շուկայից)

2.Ռուսական ավտոմեքենաներ`

2012թ-2014թ. ներառյալ – մինչև 30%

2015թ-2017թ. ներառյալ – մինչև 40%

2017թ և բարձր – մինչև 50% (Ներառյալ առաջնային շուկայից)

Օվերդրաֆտի և տոկոսագումարների մարումներ

Ամենամսյա հավասարաչափ ամորտիզացման եղանակով կամ անուիտետային մարման եղանակով

Օվերդրաֆտի տրամադրման եղանակ Անկանխիկ
Ժամկետանց տոկոսի գծով տույժ Օրական 0.07%
Ժամկետանց գումարի գծով տույժ Օրական 0.06%
Վարկառուի և համավարկառուների վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ Վարկային հայտի ներկայացման նախորդ 24 ամիսների ընթացքում դասակարգված պարտավորությունների բացակայություն (բացառությամբ մարված երաշխավորությունների) և ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը ոչ ավել, քան 40 օր
Քարտի տեսակ MC Standard, Visa Classic
Վճարային քարտի տարեկան սպասարկման վճար 5000 ՀՀ դրամ, 

չնվազող մնացորդ չի կիրառվում։

Քարտի սպասարկման վճարը գանձվում է միանվագ օվերդրաֆտի գործողության ամբողջ ժամկետի համար, վաղաժամ մարելու դեպքում քարտի չօգտագործված տարիների համար գանձված գումարը ենթակա է վերադարձման քարտապանին։ 

Հայտի ուսումնասիրության վճար 5000 ՀՀ դրամ
Հաճախորդի կողմից վճարվող օվերդրաֆտի սպասարկման վճար Տրամադրվող վարկի 0.2%, նվազագույնը 10.000 ՀՀ դրամ
Վարկունակության վերլուծություն

1.Մարում/Եկամուտ առավելագույն հարաբերակցությունը 35% (տվյալ վարկի գծով ամսական մարում/վարկառուի և համավարկառուի կամ երաշխավորի եկամուտ)

2.Ընդհանուր մարում/Եկամուտ առավելագույն հարաբերակցությունը 45% (վարկառուի և համավարկառուի կամ երաշխավորի բոլոր վարկային պարտավորություններ/ վարկառուի և համավարկառուի կամ երաշխավորի եկամուտ):

Հիմք է ընդունվում չհարկված եկամուտը:

Ապահովագրություն

Պարտադիր, յուրաքանչյուր տարի:

Գրավադրվող ավտոմեքենայի ապահովագրություն` Օվերդրաֆտի սահմանաչափի չափով

Վարկի վաղաժամկետ մարում

Տույժեր չեն կիրառվում

*Վարկունակության վերլուծության սահմանված ցուցանիշները բավարարված լինելու դեպքում երաշխավորի առկայութունը կհամարվի ոչ պարտադիր պայման։

**Որպես գրավ Բանկի համար ընդունելի են հետևյալ ավտոմեքենաների մակնիշները` Մերսեդես-Բենց, ԲՄՎ, Աուդի, Պորշե, Ֆորդ, ԿԻԱ, Հոնդա, Շևրոլե, Ֆոլկսվագեն, Օպել, Տոյոտա, Լեքսուս, Նիսսան, Ինֆինիտի, Միցուբիշի, Հյունդաի, Լադա:

*Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկված է 16․10․19 օրվա փոխարժեքով․1 ԱՄՆ դոլար՝ 476,57 ՀՀ դրամ

գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպություններից մեկի կողմից:

Բանկի գործընկեր ապահովագրական  ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ

Ուշադրություն․ Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։ 

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ

Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։

Արտարժույթով վարկի տրամադրման դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Հաշվից քաղվածքների, վճարային փաստաթղթերի կրկնօրինակների, այլ տեղեկությունների տրամադրում (ըստ հաճախորդի պահանջի, յուրաքանչյուր փաստաթղթի համար)

Մինչև 1 ամիս վաղեմության 500 ՀՀ դրամ*
1 ամսից մինչև 6 ամիս վաղեմության 1,500 ՀՀ դրամ
6 ամսից մինչև 1 տարի վաղեմության 2,000 ՀՀ դրամ*
1 տարուց մինչև 2 տարի վաղեմության 3,000 ՀՀ դրամ*
2 տարուց ավելի վաղեմության 5,000 ՀՀ դրամ*
  Այլ պարտադիր վճարներ
Գրավի գնահատման վճար 8,000 ՀՀ դրամ
Գրավի ապահովագրության վճար 2,5%
Միասնական տեղեկանքի վճար 3,000 ՀՀ դրամ
Գրավի գրանցման վճար 2,000 ՀՀ դրամ

*ներառյալ ԱԱՀ

Տե՛ս ամփոփագիրը «Մատուցվող ծառայություններ» բաժնում

Պահանջվող փաստաթղթեր
  • Դիմում
  • Պոտենցիալ վարկառուի և նրա ընտանիքի անդամների անձնագրի և հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական քարտ) (բացակայության դեպքում համապատասխան տեղեկանք) պատճենները բնօրինակի հետ միասին: 
  • Պոտենցիալ վարկառուի ամուսնության (ամուսնալուծության, մահվան) վկայականի պատճենը:
  • Համավարկառուների անձնագրերի, սոցիալական քարտերի (բացակայության դեպքում համապատասխան տեղեկանք)պատճենները:
  • Տեղեկանք բնակության վայրից:
  • Տեղեկանք հիմնական աշխատավայրից զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի չափի վերաբերյալ:
  • Աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային պայմանագրի պատճենները (կնքած):
  • Լրացուցիչ եկամուտի աղբյուրի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր:
  • Մեքենայի գրանցման վակայագրի (ժամանակավոր գրանցման վկայականի) պատճենը բնօրինակի հետ միասին:
  • Վարորդական վկայականի պատճեն:
  • Այլ փաստաթղթեր վարկային մասնագետի պահանջով:

Ծանոթություն. Վարկի տրամադրման դեպքում վարկի ամբողջ ժամկետի ընթացքում ցանկացած ժամանակ վարկային մասնագետը կարող է պահանջել թարմացնել ցանկում նշված փաստաթղթերից յուրաքանչյուրը: 

 

Օգտակար տեղեկատվություն
  • Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի մուտքագրմանը հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր։
  • Վարկի տրամադրման ժամկետն է 6 աշխատանքային օր՝ պահանջվող բոլր փաստաթղթերը ներկայացնելուց հետո։
  • Տոկոսագումարի հաշվարկման ձևը` տարեկան վարկի մնացորդի նկատմամբ, տարին 365 օր:
  • Օվերդրաֆտը տրամադրվում է բացառապես սահմանաչափի ամսական նվազեցման և հաշվարկված տոկոսագումարի վճարման պայմանով:
  • Ձեր ցանկությամբ կարող եք ակտիվացնել SMS-ծանուցում ծառայությունը և ստանալ տեղեկատվություն վարկի ամսական մարման կամ վարկի վերջնաժամկետի լրանալու վերաբերյալ: 1 SMS-ծանուցման արժեքն է 30 ՀՀ դրամ: Ծառայության ակտիվացումն ԱՆՎՃԱՐ է:

Հայտերը ենթակա են բավարարման, եթե` 

  1. Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ:
  2.  ԿԲ վարկային ռեգիստր հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Համավարկառուն հարցմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում չի ունեցել դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ չի ունեցել առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում:
  3. Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը բավարարում է ներկայացված պահանջներին: 
  4. Վարկառուի և Համավարկառուի եկամուտները բավարարում են ներկայացված պահանջներին:
  5. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը բավարարել է հաճախորդի վարկային հայտը:



Հայտերը ենթակա են մերժման, եթե` 

  1. Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
  2. ԱՔՐԱ Քրեդիտ Ռեփորթինգ” ՓԲԸ հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Համավարկառուն հարցմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում ունեցել է դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ ունեցել է առնվազն 30 օր:
  3. Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը ոչ բավարար լինելու դեպքերում: 
  4. Վարկառուի և Համավարկառուի եկամուտների ոչ բավարար լինելու դեպքում:
  5. Վարկառուի և Համավարկառուի կողմից կեղծ փաստաթղթեր և/կամ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում:
  6. Վարկերի պատմական շտեմարանում հայտի մերժման հիմքի առկայությունը, որը վերացված չէ։
  7. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը:
  8. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 15 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը։
Ուշադրություն

Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները։

Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև վարկառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Սպառողն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու կրեդիտավորման պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե կրեդիտավորման պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում սպառողը պարտավոր է կրեդիտի գումարը օգտագործելու համար կրեդիտավորողին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են կրեդիտավորման պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Կրեդիտավորման պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում սպառողից պահանջվել չի կարող:

Սպառողն իրավունք ունի կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, թե ոչ:

Վարկի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:
ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Մուտքագրեք տվյալները արդյունքը տեսնելու համար

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 16.10.2019 | 17:28

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: