Օնլայն բանկինգ
Loan inner

Առանց եկամուտների վերլուծության անշարժ գույքի գրավադրմամբ օվերդրաֆտ

Կիսվել`

Ընդառաջ գնալով հաճախորդների ցանկություններին, մենք մշակել ենք առանց եկամուտների վերլուծության վարկատեսակը: Եթե  Դուք պարտաճանաչ վարկառու եք և Ձեզ հարմար չէ հիմնավորել Ձեր եկամուտները գործատուից ձեռք բերված փաստաթղթերով, մեզ մոտ կգտնեք վարկավորման պարզ լուծում: 

Օվերդրաֆտը տրամադրվում է մինչև 5 տարի մարման ժամկետով, վճարային քարտով և մատչելի պայմաններով:

 

  • Տոկոսադրույք

    13-14% 36-60 ամիս՝ 13%, 61-96՝ 14% (ԱՄՆ դոլարի դեպքում) 36-60 ամիս՝ 12%, 61-96՝ 13% (Եվրոյի դեպքում)

  • Առավելագույն ժամկետ

    36-96 ամիս

  • Առավելագույն գումար

    100.000 ԱՄՆ դոլար 85,000 Եվրո

  • Արժույթ

    ԱՄՆ դոլար, Եվրո

Տրամադրման պայմաններ
Վարկառու 22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը
Արժույթ

ԱՄՆ դոլար

Եվրո

Օվերդրաֆտի նվազագույն գումար

3,000 ԱՄՆ դոլար

2,500 Եվրո

Օվերդրաֆտի առավելագույն գումար

100.000 ԱՄՆ դոլար

85,000 Եվրո

Օվերդրաֆտի առավելագույն ժամկետ 36-96 ամիս
Օվերդրաֆտի տարեկան տոկոսադրույք

36-60 ամիս՝ 13%, 61-96՝ 14% (ԱՄՆ դոլարի դեպքում)

36-60 ամիս՝ 12%, 61-96՝ 13% (Եվրոյի դեպքում)

Օվերդրաֆտի տրամադրման եղանակ Վճարային քարտի միջոցով
Օվերդրաֆտի և տոկոսագումարների մարումներ Ամսական, հավասարաչափ ամորտիզացիա կամ անուիտետային մարում (անուիտետային մարման դեպքում՝ չվերականգնվող վարկային գիծ)
Գրավի տեսակ 
Օվերդրաֆտ/գրավ առավելագույն հարաբերակցություն

Անշարժ գույք (բնակարան, բնակելի տուն, հասարակական տարածք` բացառությամբ արտադրական տարածքների)

Գրավ կարող է հանդիսանալ այն գույքը, որը գտնվում է հետևյալ քաղաքներում՝ Երևան, Աբովյան, Էջմիածին, Դիլիջան քաղաքներում վարկ/գրավ առավելագույն հարաբերակցությունը սահմանելով 50%  Մարտունի, Գորիս քաղաքներում վարկ/գրավ առավելագույն հարաբերակցությունը սահմանելով 30%, իսկ Իջևան, Սևան, Մասիս, Արմավիր, Գյումրի, Սպիտակ, Հրազդան, Ծաղկաձոր, Աշտարակ, Արտաշատ, Վանաձոր քաղաքներում՝ մինչև 40%:                      

Ժամկետանց տոկոսագումարի գծով տույժ օրական 0.07%
Ժամկետանց օվերդրաֆտի գծով տույժ օրական 0.06%
Վարկառուի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ Վարկային հայտի ներկայացմանը նախորդող 24 ամիսների ընթացքում դասակարգված պարատվորությունների բացակայութուն (բացառությամբ մարված երաշխավորությունների) և ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը  ոչ ավել, քան 30 օր (բացառությամբ երաշխավորությունների գծով)
Հայտի ուսումնասիրության վճար 5 000  ՀՀ դրամ
Վարկային փաթեթի կազմ­ման և սպասարկման վճար Օվերդրաֆտի գումարի 0.3%, նվազագույնը 20 000 ՀՀ դրամ, իսկ առավելագույնը` 60 000 ՀՀ դրամ
Վարկունակության գնահատում Վարկառուի գործող բոլոր վարկային պարտավորությունների` ներառյալ տրամադրված երաշխավորությունների և տրամադրվող օվերդրաֆտի հանրագումարը չի կարող գերազանցել գրավադրվող գույքի գնահատված լիկվիդային արժեքի 60%-ը, եթե գույքը գտնվում է Երևան, Աբովյան, Էջմիածին և Դիլիջան քաղաքներում, մնացացած քաղաքների դեպքում՝ 50%:
Քարտի տեսակ MC Standard, Visa Classic
Վճարային քարտի  տարեկան սպասարկման վճար

5 000 ՀՀ դրամ, չնվազող մնացորդ չի կիրառվում

Քարտի սպասարկման վճարը գանձվում է միանվագ օվերդրաֆտի գործողության ամբողջ ժամկետի համար, վաղաժամ մարելու դեպքում քարտի չօգտագործված տարիների համար գանձված գումարը ենթակա է վերադարձման քարտապանին


*Վարկառուի առավելագույն տարիքը կարող է դիտարկվել մինչև 60 տարեկան, եթե վարկի առավելագույն ժամկետը չի գերազանցում 60 ամիսը։

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի օրինակ 

Պահանջվող փաստաթղթեր
  • Ներկայացնել վարկի ստացման համար դիմում
  • Դիմողի անձնագրի և հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական քարտ) պատճենները, իսկ բացակայության դեպքում համապատասխան գերատեսչության կողմից հաստատված տեղեկանք
  • Ամուսնության վկայականի պատճենը (ամուսնալուծության, ամուսնու մահվան)
  • Ընտանիքի անդամների անձնագրերի և հանրային ծառայությունների համարանիշների (սոցիալական քարտերի) պատճենները
  • Որպես գրավ առաջարկվող գույքի սեփականության իրավունքի վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, ինչպես նաև սեփականության իրավունքի հիմքերըա
  • Տեղեկանք ՀՀ ԿԱ Անշարժ Գույքի Կադաստրի Պետական Կոմիտեի տարածքային ստորաբաժանումից գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում)
  • Համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն
  • Այլ փաստաթղթեր վարկային մասնագետի պահանջով

Ուշադրություն. Վարկի տրամադրման դեպքում վարկի ամբողջ ժամկետի ընթացքում ցանկացած ժամանակ վարկային մասնագետը կարող է պահանջել թարմացնել ցանկում նշված փաստաթղթերից յուրաքանչյուրը:

  

Կարևոր է իմանալ
  • Գրավը գնահատվում է Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպություններից մեկի կողմից:
  • Գույքը չպետք է լինի հասարակական կացարան կամ գտնվի մեկ այլ շինության` հանրակացարանի կամ հյուրանոցի տարածքում:
  • Անշարժ գույքի բոլոր ինքնակամ շինությունները պետք է հաշվառվեն և գծանշված լինեն սեփականության վկայականում (լինեն օրինականացված):
  • Անշարժ գույքը չպետք է գտնվի 3 և ավելի աստիճան վթարային շենքում:
  • Եթե գրավադրվող անշարժ գույքը առանձնատուն է, ապա այն գրավադրվում է ամբողջությամբ:

 

Ուշադրություն
  1. Վարկառուի կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարվելու դեպքում նրա մասին բացասական տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում: 
  2. Վարկային պայմանագրով ստանձնած վարկային պարտավորությունները սահմանված ժամկետներում և կարգով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում բանկի հանդեպ ստանձնած բոլոր պարտավորությունները մարվում են որպես ապահովման միջոց գրավադրված գույքի բռնագանձման և իրացման արդյունքում գոյացած միջոցների հաշվին:

  3. Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև վարկառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ձեր ցանկությամբ կարող եք ակտիվացնել SMS-ծանուցում ծառայությունը և ստանալ տեղեկատվություն վարկի ամսական մարման կամ վարկի վերջնաժամկետի լրանալու վերաբերյալ: 1 SMS-ծանուցման արժեքն է 30 ՀՀ դրամ: Ծառայության ակտիվացումն ԱՆՎՃԱՐ է:

Վարկի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:
ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Մուտքագրեք տվյալները արդյունքը տեսնելու համար

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 13.12.2018 | 11:28

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: