Օնլայն բանկինգ
Diners Club Young Professional քարտերով

Diners Club Young Professional քարտերով

Կիսվել`

Diners Club Young Professional քարտապաննեը հնարավորություն ունեն օգտվելու մինչև 2.000 Եվրո/3․000 ԱՄՆ դոլար սահմանաչափով վարկային գծի հնարավորությունից՝ առանց սպասարկման միջնորդավճարների։ 

  • Արժույթ

    ԱՄՆ դոլար, Եվրո

  • Առավելագույն գումար

    3000 ԱՄՆ դոլար, 2000 Եվրո

  • Օվերդրաֆտի ժամկետ

    36 ամիս

  • Տոկոսադրույք

    ԱՄՆ դոլար՝ 12% Եվրո՝ 11%, փաստացի տոկոսադրույք՝ ԱՄՆ դոլար՝ 13.35-22.94% Եվրո՝ 12.42-20.32%

Տրամադրման պայմաններ

Օվերդրաֆտը տրամադրվում է Բանկի գլխամասային գրասենյակում և լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում, բացառությամբ Ստեփանակերտ մասնաճյուղի։

Վարկառու 20-63 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ
Օվերդրաֆտի նպատակ Սպառողական 
Օվերդրաֆտի արժույթ

ԱՄՆ դոլար

ԵՎՐՈ

Օվերդրաֆտի նվազագույն գումար

Համաձայն վարկունակության գնհատականի՝ 300 ԱՄՆ դոլար կամ 300 Եվրո

Օվերդրաֆտի առավելագույն գումար

Համաձայն վարկունակության գնհատականի՝ 3.000 ԱՄՆ դոլար կամ 2.000  ԵՎՐՈ

Օվերդրաֆտի նվազագույն ժամկետ

24 ամիս

Օվերդրաֆտի առավելագույն ժամկետ 36 ամիս
Օվերդրաֆտի տարեկան տոկոսադրույք

ԱՄՆ դոլար՝ 12%

Եվրո՝ 11%

Օվերդրաֆտի տարեկան փաստացի տոկոսադրույք*

ԱՄՆ դոլար՝ 13.35-22.94%

Եվրո՝ 12.42-20.32%

Օվերդրաֆտի տրամադրման եղանակ Վճարային քարտի միջոցով` կանխիկացման հնարավորությամբ
Վճարային քարտի գործողության ժամկետ 24 ամիս
Վճարային քարտի տարեկան սպասարկման վճար Համաձայն Բանկում գործող սակագնի**
Կանխիկի տրամադրում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կանխիկացման կետերում

 

0%

Տոկոսագումարների մարումներ Ամսական 
Օվերդրաֆտի մարումներ Ամսական, հավասարաչափ ամորտիզացիայի եղանակով
Ժամկետանց տոկոսագումարի գծով տույժ Օրական 0.07% 
Ժամկետանց օվերդրաֆտի գծով տույժ Օրական 0.06% 

Օվերդրաֆտի վաղաժամկետ մարում

Տույժեր չեն կիրառվում

*Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկված է 09․10․19 օրվա փոխարժեքով․1 ԱՄՆ դոլար՝ 476,6 ՀՀ դրամ, 1 Եվրո - 523,59 ՀՀ դրամ

**Քարտի սպասարկման վճարը գանձվում է միանվագ քարտի գործողության առաջին երկու տարիների համար, որից հետո օվերդրաֆտը մարված չլինելու դեպքում՝ միանվագ ևս երկու տարվա համար։ Հաճախորդի ցանկությամբ և գրավոր դիմումի հիման վրա Վճարային քարտի տարեկան սպասարկման վճարը ենթակա է հետ վերադաձրման Օվերդրաֆտի վաղաժամկետ մարման դեպքում՝ չօգտագործված տարիների համար։

Ուշադրություն․ Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։ 

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ

Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։

Արտարժույթով վարկի տրամադրման դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Փաստացի օգտագործված միջոցների դիմաց հաշվարկվում է օվերդրաֆտի անվանական տոկոսադրույք՝ համաձայն վարկային համաձայնագրի։ Տոկոսագումարները հաշվարկում են օրական կտրվածքով՝ վարկային միջոցների օգտագործման օրից սկսած, և հաշվի նվազագույն շարժ չի պահանջվում։

Հաշվից քաղվածքների, վճարային փաստաթղթերի կրկնօրինակների, այլ տեղեկությունների տրամադրում (ըստ հաճախորդի պահանջի, յուրաքանչյուր փաստաթղթի համար)

Մինչև 1 ամիս վաղեմության 500 ՀՀ դրամ*
1 ամսից մինչև 6 ամիս վաղեմության 1,500 ՀՀ դրամ*
6 ամսից մինչև 1 տարի վաղեմության 2,000 ՀՀ դրամ*
1 տարուց մինչև 2 տարի վաղեմության 3,000 ՀՀ դրամ*
2 տարուց ավելի վաղեմության 5,000 ՀՀ դրամ*

 * Ներառյալ ԱԱՀ։

Վարկային գործառնությունների իրականացման շրջանակում մատուցվող ծառայությունների սակագներ

Տե՛ս ամփոփագիրը «Մատուցվող ծառայություններ» բաժնում։

Պահանջվող փաստաթղթեր
  • Անձնագիր
  • Հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ)
  • Աշխատավայրից տեղեկանք` զբաղեցրած պաշտոնի, աշխատավարձի և տվյալ կազմակերպությունում աշխատանքային ստաժի վերաբերյալ:
Օգտակար տեղեկատվություն
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետն է 1 աշխատանքային օր։
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր։
  • Վարկի տրամադրման առավելագույն ժամկետն է 5 աշխատանքային օր՝ պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո։
  • Ձեր ցանկությամբ կարող եք ակտիվացնել SMS-ծանուցում ծառայությունը և ստանալ տեղեկատվություն վարկի ամսական մարման կամ վարկի վերջնաժամկետի լրանալու վերաբերյալ: 1 SMS-ծանուցման արժեքն է 30 ՀՀ դրամ: Ծառայության ակտիվացումն ԱՆՎՃԱՐ է:

Վարկային հայտի բավարարման գործոններ

  1. Վարկառուի կողմից ներկայացվել են անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ։
  2. Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ ԱՔՌԱ վարկային բյուրո կատարված հարցման արդյունքում վարկային հայտի ներկայացման նախորդ 24 ամիսների ընթացքում հաճախորդը չի ունեցել ժամկետանց կամ դասակարգված պարտավորություններ (բացառությամբ մարված երաշխավորությունների)  կամ ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը չի գերազանցել 30 օրը։
  3. Հաճախորդի դրական վարկային պատմության կամ վարկային պատմության բացակայության դեպքում վարկունակության գնահատման արդյունքում եզրակացությունը եղել է դրական։
  4. Եվ այլն։

Վարկային հայտի մերժման գործոններ

  1. Վարկառուի կողմից չեն ներկայացվել  անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ։
  2. Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ ԱՔՌԱ վարկային բյուրո կատարված հարցման արդյունքում վարկային հայտի ներկայացման նախորդ 24 ամիսների ընթացքում հաճախորդը ունեցել է ժամկետանց կամ դասակարգված պարտավորություններ (բացառությամբ մարված երաշխավորությունների)  կամ ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը գերազանցել է 30 օրը։
  3. Հաճախորդի դրական վարկային պատմության կամ վարկային պատմության բացակայության դեպքում վարկունակության գնահատման արդյունքում հաճախորդի վարկունակության վեաբերյալ եզրակացությունը եղել է բացասական։
  4. Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի են դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի վճարունակությունը:
  5. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը։
  6. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 10 օրերի ընթացքում չի ներկայացել։
  7. Եվ այլն։
Ուշադրություն

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:

Վարկային պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կատարվում է  տույժերի հաշվարկում՝ համաձայն վարկային համաձայնագրի։

Սպառողն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու կրեդիտավորման պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե կրեդիտավորման պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում սպառողը պարտավոր է կրեդիտի գումարը օգտագործելու համար կրեդիտավորողին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են կրեդիտավորման պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Կրեդիտավորման պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում սպառողից պահանջվել չի կարող:

Սպառողն իրավունք ունի կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, թե ոչ:

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Վարկի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:
ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Մուտքագրեք տվյալները արդյունքը տեսնելու համար

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 24.07.2020 | 12:19

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: