Օնլայն բանկինգ
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման շրջանակում օժանդակության վարկեր

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման շրջանակում օժանդակության վարկեր

Կիսվել`

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման շրջանակներում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին առաջարկում է վարկեր մինչև 500,000,000 ՀՀ դրամի չափով։

  • Արժույթ

    ՀՀ դրամ, արտարժույթ

  • Առավելագույն գումար

    ՀՀ դրամ՝ 250,000,000 Արտարժույթ՝ 125,000,000 ՀՀ դրամին համարժեք

  • Ժամկետ

    60 ամիս

  • Առավելագույն տոկոսադրույք

    ՀՀ դրամ՝ 12%․ արտարժույթ՝ 9%

Տրամադրման պայմաններ

Վարկը տրամադրվում է Բանկի գլխամասային գրասենյակում և լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։

Վարկառու ՀՀ տարածքում գրանցված կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, որը փաստացի առևտրային գործունեություն է իրականացրել առնվազն դիմումի ներկայացմանը նախորդող մեկ տարվա ընթացքում
Վարկի նպատակ
  • Աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ
  • Պետական կամ համայնքի բյուջե վճարվող հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ
  • Հումքի գնում կամ ներմուծում
  • Նոր սարքերի և սարքավորումների գնում կամ ներմուծում
  • Հանրային ծառայությունների վճարումներ (էլեկտրաէներգիա, ջուր, գազ, կապ և հաղորդակցություն
  • Սննդի (բացառությամբ ալկոհոլի և ծխախոտի) և դեղերի ներմուծում
Վարկի արժույթ ՀՀ դրամ կամ արտարժույթ
Վարկի առավելագույն գումար

ՀՀ դրամ՝ 250,000,000

Արտարժույթ՝ 125,000,000 ՀՀ դրամին համարժեք

Վարկի առավելագույն ժամկետ 60 ամիս
Վարկի տարեկան առավելագույն տոկոսադրույք ՀՀ դրամ՝ 12%․ արտարժույթ՝ 9%
Վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված Վարկի մայր գումարի մարման ժամանակահատված՝ մինչև ամիս, իսկ արտարժույթով վարկերի դեպքում՝ մինչև 3 ամիս
Վարկ/գրավ հարաբերակցություն Լիկվիդային արժեքի առավելագույնը 90%-ի չափով
Վարկի ապահովման միջոց Շարժական կամ անշարժ գույք, Բանկում առկա դրամական միջոց, ֆիզիկական և իրավաբանական անձանց երաշխավորություններ, Բանկի համար ընդունելի այլ գրավներ
Վարկի տրամադրման և օգտագործման եղանակ Անկանխիկ և բանկային փոխանցումով
Վարկի մարման եղանակ Անուիտետային կամ մայր գումարի հավասարաչափ նվազեցմամբ
Վարկային փաթեթի կազմման, սպասարկման վճար Սահմանված չէ
Ժամկետանց գումարի և ժամկետանց տոկոսի գծով տույժ Օրական 0.13%
Վաղաժամ մարման տույժ Չի կիրառվում

Գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից և լինի Բանկի համար ընդունելի: 

Ուշադրություն․ Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։

Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։

Արտարժույթով վարկի տրամադրման դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Նոր գույքի գրավադրման դեպքում պարտադիր վճարներ

Գրավի գնահատման վճար Սկսած 12,000 ՀՀ դրամից՝ կախված գույքի տեսակից և մակերեսից
Անշարժ գույքի նկատմամբ գրանցված սահմանափակումների մասին տեղեկանքի վճար 11,200 ՀՀ դրամ
Անշարժ գույքի գրավի պայմանագրի նոտարական վավերացման վճար

10,000-15,000 ՀՀ դրամ

Գրավի իրավունքի պետական գրանցման վճար

27,900 ՀՀ դրամ

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ

Օժանդակության գործիք և կիրառման սահմանաչափեր

Սուբսիդավորում*  

Վարկի տոկոսների որոշակի չափով (առանձին դեպքերում՝ ամբողջությամբ), միայն վարկի մինչև 24 ամիս ժամանակահատվածի համար, իսկ արտարժույթով վարկերի դեպքում՝  մինչև 6 ամիս ժամանակահատվածի համար

*Ամենամսյա մարման օր է սահմանվում յուրաքանչյուր ամսվա 20-ը։

Օժանդակության գործիքների կիրառման սահմանաչափերը հետևյալն են․

Վարկի նպատակը

Սուբսիդավորման չափ/ ՀՀ դրամով վարկերի դեպքում

Սուբսիդավորման չափ/ արտարժույթով վարկերի դեպքում
Աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումների իրականացում ամբողջությամբ  ամբողջությամբ
Պետական կամ համայնքի բյուջե հարկերի, տուրեքերի և պարտադիր վճարների իրականացում ամբողջությամբ ամբողջությամբ
Հումքի գնում կամ ներմուծում 7% 6%
Նոր սարքերի և սարքավորումների գնում կամ ներմուծում 6% 5%

Հանրային ծառայությունների վճարումների իրականացում

(էլեկտրաէներգիա, ջուր, գազ, կապ և հաղորդակցություն

10% 8%
Սննդի և դեղերի ներմուծում 8% 6%
Պահանջվող փաստաթղթեր (Միկրո և փոքր բիզնես)

Անհատ ձեռնարկատերեր

ԻՐԱՎԱԿԱՆ  ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ  ԵՎ  ՖԻՆԱՆՍԱԿԱՆ  ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ  ՀԱՄԱՐ  ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

  1. Վարկային հայտ
  2. Հիմնադիր փաստաթղթերի պատճենները՝ Պետական ռեգիստրի գրանցման վկայականը, հարկային կոդը (ՀՀՎՀ)
  3. Անձնագրի և սոց.քարտի պատճենները
  4. Տեղեկանք փաստացի բնակության վայրից` բնակվող անձանց մասին (ըստ անհրաժեշտության)
  5. Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց․ հատկացում, եկամտահարկ
  6. Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (Վարկի գումարը 35.000.000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում)
  7. Տեղեկանք հարկային տեսչությունից` բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին 
  8. ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու դեպքում, լիցենզիայի պատճենը։

ԱՆՇԱՐԺ  ԳՈՒՅՔԻ  ԳՐԱՎԱԴՐՄԱՆ  ԴԵՊՔՈՒՄ

  1. Սեփականության վկայական (բնօրինակ)
  2. Սեփականության իրավունքի հիմքը (բանկի պահանջով)             
  3. Սեփականատիրոջ (համասեփականատերերի) անձը հավաստող փաստաթղթերի պատճենները, (համասեփականատերերի ամուսնության վկայական)
  4. Տեղեկանք “ՀՀ ԿԱ Անշարժ Գույքի Պետական Միասնական Կադաստր”-ի տարածքային ստորաբաժանումից` գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում)
  5. Համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն։

ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

  1. Երաշխավորների անձնագրերի և սոց. քարտի պատճեն
  2. Տեղեկանք աշխատանքի վայրից եթե երաշխավորի եկամուտը չի գոյանում ձեռնարկատիրական գործունեությունից և/կամ չի հանդիսանում ընտանիքի անդամ։

ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

  1. Գույքի ցանկը` նշելով չափի միավորը, քանակը, հաշվեկշռային արժեքը, և առկայության դեպքում ձեռք բերման փաստաթղթերը
  2. Ավտոմեքենայի դեպքում տեխնիկական անձնագիր և սեփականության իրավունքի վկայականը (բնօրինակ)
  3. Երաշխավորության դեպքում` երաշխավորների անձնագիր, սոց. քարտ
  4. Բանկի պահանջի դեպքում համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն։

ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՐԿՆՎՈՂ ՓՈՔՐ  ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՑ  ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

  1.  Վարկային հայտ,
  2. Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (Վարկի գումարը 35.000.000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում),
  3. Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց․ հատկացում, եկամտահարկ)։
  4. Տեղեկանք հարկային տեսչությունից` բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին։

Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։

Հաճախորդը պետք է ներկայացնի նշված փաստաթղթերի բնօրինակները կամ սահմանված կարգով վավերացված պատճեները։

Իրավաբանական անձ

ԻՐԱՎԱԿԱՆ  ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ  ԵՎ  ՖԻՆԱՆՍԱԿԱՆ  ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ  ՀԱՄԱՐ  ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

  1. Վարկային հայտ
  2. Իրավասու մարմնի որոշում ` վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ
  3. Հիմնադիր փաստաթղթերի պատճենները՝ կանոնադրությունն իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականն իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը , հարկային կոդը (ՀՀՎՀ)
  4. Տեղեկանք Պետ. ռեգիստրից կանոնադրության փոփոխության և մասնակիցների վերաբերյալ, ինչպես նաև Բաց Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից, Փակ Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված բաժնետերերի ռեեստր վարողի կողմից
  5. Տնօրենի և 25% փայամասնակցությունը գերազանցող մասնակիցների անձնագրի և սոց. քարտի պատճենները
  6. Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (Վարկի գումարը 35.000.000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում)
  7. Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց․  հատկացում, եկամտահարկ)
  8. Տեղեկանք հարկային տեսչությունից` բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին 
  9. ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու դեպքում, լիցենզիայի պատճենը։

ԱՆՇԱՐԺ  ԳՈՒՅՔԻ  ԳՐԱՎԱԴՐՄԱՆ  ԴԵՊՔՈՒՄ

  1. Սեփականության վկայական (բնօրինակ)
  2. Սեփականության իրավունքի հիմքը (բանկի պահանջով)
  3. Սեփականատիրոջ (համասեփականատերերի) անձը հավաստող փաստաթղթերի պատճենները, (համասեփականատերերի ամուսնության վկայական)
  4. Տեղեկանք “ՀՀ ԿԱ Անշարժ Գույքի Պետական Միասնական Կադաստր”-ի տարածքային ստորաբաժանումից` գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում)
  5. Համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն։

ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

  1. Գույքի ցանկը` նշելով չափի միավորը, քանակը, հաշվեկշռային արժեքը, և առկայության դեպքում ձեռք բերման փաստաթղթերը
  2. Ավտոմեքենայի դեպքում տեխնիկական անձնագիր և սեփականության իրավունքի վկայականը(բնօրինակ)
  3. Երաշխավորության դեպքում` երաշխավորների անձնագիր, սոց. քարտ,
  4. 3-րդ անձի գույքը գրավադրման դեպքում հիմնադիր փաստաթղթերի պատճենները՝ կանոնադրությունն իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականն իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը, հարկային կոդն (ՀՀՎՀ) և իրավասու մարմնի որոշումը գույքը գրավադրելու մասին
  5. Բանկի պահանջի դեպքում համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն:

ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՐԿՆՎՈՂ ՓՈՔՐ      ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՑ  ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

  1. Վարկային հայտ
  2. Իրավասու մարմնի որոշում ` Վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ
  3. Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (Վարկի գումարը 35.000.000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում)
  4. Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց․ հատկացում, եկամտահարկ)
  5. Տեղեկանք հարկային տեսչությունից` բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին։

Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։

Հաճախորդը պետք է ներկայացնի նշված փաստաթղթերի բնօրինակները  կամ սահմանված կարգով վավերացված պատճենները։

Միջոցառման ներքո շահառուներին տրամադրվող օժանդակության գործիքներով իրականացվող ծախսային ուղղությունների նպատակայնության ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ,

Մինչև վարկի տրամադրումը

Անհրաժեշտ է ներկայացնել Հարկային տեսչությունից տեղեկանք՝ առ այն, որ տնտեսվարող սուբյեկտն ունեցել է բարվոք հարկային պատմություն․

ա․ դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ

բ․ 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ չի ունեցել ժամկետանց հարկային պարտավորություն, ինչպես նաև`

  • Աշխատավարձի գծով վճարումների համար՝ կազմակերպության գործադիր տնօրենի կամ գլխավոր հաշվապահի կողմից կնքված փաստաթուղթ/տեղեկանք աշխատավարձի գծով ընթացիկ ամսվա և դրան հաջորդող 2 ամիսների համար աշխատակիցների հանդեպ ունեցած պարտավորությունների վերաբերյալ՝ այդ թվում առանձին թվարկելով 500,000 ՀՀ դրամը գերազանցող աշխատավարձերի չափերը, ինչպես նաև՝ նախորդ ամսվա ընթացքում փաստացի վճարված աշխատավարձի հանրագումարը։
  • Հարկային պարտավորությունների գծով վճարումների համար՝ կազմակերպության գործադիր տնօրենի կամ գլխավոր հաշվապահի կողմից կնքված փաստաթուղթ/տեղեկանք կամ հարկային մարմնի կողմից տրված տեղեկանք՝ չվճարված հարկային պարտավորությունների վերաբերյալ։
  • Հումքի, նյութերի, սարքավորումների, դեղերի ձեռքբերման դեպքում՝ հաշիվ ապրանքագրեր կամ պայմանագրեր։
  • Հանրային ծառայությունների գծով վճարումներ՝ սպառված ջրի, գազի, էլեկտրաէներգիայի և այլ հանրային ծառայությունների գծով առկա պարտավորությունների վերաբերյալ փաստաթղթեր։

 Վարկի տրամադրումից հետո

  • Աշխատավարձի գծով վճարումների համար՝ կազմակերպության գործադիր տնօրենի կամ գլխավոր հաշվապահի կողմից կնքված փաստաթուղթ կամ աշխատավարձերի փոխանցման փաստը հիմնավորող փաստաթղթեր, օրինակ վճարման հանձնարարագրեր, անդորրագրեր, համապատասխան բանկային հաշիվներից քաղվածքներ և այլն։
  • Հարկային պարտավորությունների գծով վճարումների համար՝ հարկային մարմնի կողմից տրված տեղեկանք առ այն, որ կազմակերպության կողմից հարկային պարտավորությունները կատարվել են կամ կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթեր, մասնավորապես վճարման հանձնարարագրեր, անդորրագրեր, համապատասխան բանկային հաշիվներից քաղվածքներ և այլն։
  • Հումքի, նյութերի, սարքավորումների, դեղերի ձեռքբերման դեպքում՝ մատակարարներին կատարված վճարումները հավաստող փաստաթղթեր, օրինակ՝ վճարման հանձնարարագրեր, անդորրագրեր, համապատասխան բանկային  հաշիվներից քաղվածքներ և այլն։
  • Հանրային ծառայությունների գծով վճարումներ՝ կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթեր, մասնավորապես վճարման հանձնարարագրեր, անդորրագրեր, բանկային համապատասխան հաշիվներից քաղվածքներ և այլն։
Պահանջվող փաստաթղթեր (Միջին և խոշոր բիզնես)

ԻՐԱՎԱԿԱՆ  ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ  ԵՎ  ՖԻՆԱՆՍԱԿԱՆ  ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ  ՀԱՄԱՐ  ԱՆՀՐԱԺԵԺՏ  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

  1. Վարկային հայտ
  2. Իրավասու մարմնի որոշում ` վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ
  3. Հիմնադիր փաստաթղթերի պատճեները՝ կանոնադրությունը իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականը իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը , հարկային կոդը (ՀՀՎՀ)
  4. Տեղեկանք Պետ. ռեգիստրից կանոնադրության փոփոխության, տնօրենի և մասնակիցների վերաբերյալ, ինչպես նաև Բաց Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված Կենտրոնական դեպոզիտարիայի (ռեեստր վարողի) կողմից, Փակ Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված բաժնետերերի ռեեստր վարողի կողմից
  5. Տնօրենի և 25% փայամասնությունը գերազանցող մասնակիցների անձնագրի և սոց. քարտի պատճենները
  6. Սեփականատերերի, մասնակիցների, բաժնետերերի և նրանց հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ գրավոր հայտարարագիր` անուն, ազգանունը (անվանումը), գտնվելու կամ բնակվելու հասցեն, ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակները։ Սույն Կարգի իմաստով փոխկապակցված են համարվում “Բանկերի և բանկային գործունեության մասին” ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված անձինք
  7. Տվյալ ոլորտում գործունեություն իրականացնելու համար թույլատրող անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները` լիցենցիաներ, սերտեֆիկատներ, հավաստագրեր և այլն
  8. Տեղեկանք ՏՀՏ-ից բյուջեի հանդեպ առկա պարտավորությունների վերաբերյալ (ըստ անհրաժեշտության)
  9. Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (ըստ անհրաժեշտության բացված տեսքով)
  10. Հիմնական միջոցների ցուցակ մնացորդային արժեքով, ապրանքանյութական պաշարների մնացորդ` հումք, նյութեր և պատրաստի արտադրանք (ըստ անհրաժեշտության)
  11. Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահար
  12. Այլ Բանկերում հաշիվների առկայության դեպքում` վերջին 12 ամիսների ընթացքում բանկային հաշիվների շարժի քաղվածքներ
  13. Գործող պայմանագրեր և համաձայնագրեր` իրացման, մատակարարման, վարձակալության և այլն, հաշիվ ապրանքագրեր` ներմուծման և արտահանման
  14. ՏՀՏ-ի կողմից իրականացված վերջին ստուգման ակտը կամ Աուդիտորական կազմակերպության եզրակացությունը (ըստ անհրաժեշտության)։

ԱՆՇԱՐԺ  ԳՈՒՅՔԻ  ԳՐԱՎԱԴՐՄԱՆ  ՀԱՄԱՐ ԱՆԴԵՊՔՈՒՄ

  1. Սեփականության վկայական (բնօրինակ)
  2. Սեփականության իրավունքի հիմքը(բանկի պահանջով)
  3. 3-րդ անձի գույքը գրավադրման դեպքում հիմնադիր փաստաթղթերի պատճեները՝ կանոնադրությունը իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականը իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը , հարկային կոդը (ՀՀՎՀ) և իրավասու մարմնի որոշումը գույքը գրավադրելու մասին
  4. Տեղեկանք “ՀՀ ԿԱ Անշարժ Գույքի Պետական Միասնական Կադաստր”-ի տարածքային ստորաբաժանումից` գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում)
  5. Համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն։

ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

  1. Գույքի ցանկը` նշելով չափի միավորը, քանակը, հաշվեկշռային արժեքը, և ձեռք բերման փաստաթղթերը
  2. Ավտոմեքենայի դեպքում տեխնիկական անձնագիր և սեփականության իրավուքի վկայականը (բնօրինակ)
  3. 3-րդ անձի գույքը գրավադրման դեպքում հիմնադիր փաստաթղթերի պատճեները՝ կանոնադրությունը իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականը իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը, հարկային կոդը (ՀՀՎՀ) և իրավասու մարմնի որոշումը գույքը գրավադրելու մասին
  4. Բանկի պահանջի դեպքում համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն։

ԱՅԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ՈՐՈՆՑ  ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ  ՈՐՈՇՈՒՄ Է ԲԱՆԿԸ

  1. Բանկը կարող է պահանջել ապահովագրել գրավի առարկան կորստյան և վնասվածքի ռիսկերից, ներկայացնել դրա հետ .կապված անհրաժեշտ փաստաթղթեր
  2. Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։

ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՐԿՆՎՈՂ  ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՑ  ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

  1. Վարկային հայտ
  2. Իրավասու մարմնի որոշում ` վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ
  3. Տեղեկանք Վարկառուի կողմից կանոնադրության փոփոխության, տնօրենի և մասնակիցների վերաբերյալ
  4. Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (ըստ անհրաժեշտության)
  5. Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ)։

Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր

Հաճախորդը պետք է ներկայացնի նշված փաստաթղթերի  բնօրինակները  կամ սահմանված կարգով վավերացված պատճեները։

Միջոցառման ներքո շահառուներին տրամադրվող օժանդակության գործիքներով իրականացվող ծախսային ուղղությունների նպատակայնության ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ,

Մինչև վարկի տրամադրումը

Անհրաժեշտ է ներկայացնել Հարկային տեսչությունից տեղեկանք՝ առ այն որ, տնտեսվարող սուբյեկտն ունեցել է բարվոք հարկային պատմություն․

ա․ դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ

բ․ 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ չի ունեցել ժամկետանց հարկային պարտավորություն, ինչպես նաև`

  • Աշխատավարձի գծով վճարումների համար՝ կազմակերպության գործադիր տնօրենի կամ գլխավոր հաշվապահի կողմից կնքված փաստաթուղթ/տեղեկանք աշխատավարձի գծով ընթացիկ ամսվա և դրան հաջորդող 2 ամիսների համար աշխատակիցների հանդեպ ունեցած պարտավորությունների վերաբերյալ՝ այդ թվում առանձին թվարկելով 500,000 ՀՀ դրամը գերազանցող աշխատավարձերի չափերը, ինչպես նաև՝ նախորդ ամսվա ընթացքում փաստացի վճարված աշխատավարձի հանրագումարը
  • Հարկային պարտավորությունների գծով վճարումների համար՝ կազմակերպության գործադիր տնօրենի կամ գլխավոր հաշվապահի կողմից կնքված փաստաթուղթ/տեղեկանք կամ հարկային մարմնի կողմից տրված տեղեկանք՝ չվճարված հարկային պարտավորությունների վերաբերյալ
  • Հումքի, նյութերի, սարքավորումների, դեղերի ձեռքբերման դեպքում՝ հաշիվ ապրանքագրեր կամ պայմանագրեր
  • Հանրային ծառայությունների գծով վճարումներ՝ սպառված ջրի, գազի, էլեկտրաէներգիայի և այլ հանրային ծառայությունների գծով առկա պարտավորությունների վերաբերյալ փաստաթղթեր։

 Վարկի տրամադրումից հետո

  • Աշխատավարձի գծով վճարումների համար՝ կազմակերպության գործադիր տնօրենի կամ գլխավոր հաշվապահի կողմից կնքված փաստաթուղթ կամ աշխատավարձերի փոխանցման փաստը հիմնավորող փաստաթղթեր, օրինակ վճարման հանձնարարագրեր, անդորրագրեր, բանկային համապատասխան հաշիվներից քաղվածքներ և այլն։
  • Հարկային պարտավորությունների գծով վճարումների համար՝ հարկային մարմնի կողմից տրված տեղեկանք, որ կազմակերպության կողմից հարկային պարտավորությունները կատարվել են կամ կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթեր, մասնավորապես վճարման հանձնարարագրեր, անդորրագրեր, բանկային համապատասխան հաշիվներից քաղվածքներ և այլն։
  • Հումքի, նյութերի, սարքավորումների, դեղերի ձեռքբերման դեպքում՝ մատակարարներին կատարված վճարումները հավաստող փաստաթղթեր, օրինակ՝ վճարման հանձնարարագրեր, անդորրագրեր, բանկային համապատասխան հաշիվներից քաղվածքներ և այլն։
  • Հանրային ծառայությունների գծով վճարումներ՝ կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթեր, մասնավորապես վճարման հանձնարարագրեր, անդորրագրեր, բանկային համապատասխան հաշիվներից քաղվածքներ և այլն։
Օգտակար տեղեկատվություն
  • Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է հայտի մուտքագրմանը հաջորդող 15 աշխատանքային օվա ընթացքում։
  • Վարկի վերաբերյալ լիազոր մարմնի որոշման մասին վարկառուն ծանուցվում է (տեղեկացվում է) մեկօրյա ժամկետում։
  • Որոշման ընդունումից հետո վարկային փաթեթը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է  15 աշխատանքային  օր: Նշված ժամանակահատվածներում վարկը չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի որոշումը համարվում է ուժը կորցրած և վերանայման դեպքում ներկայացվում է լիազոր մարմնի կրկնակի քննարկմանը:
  • Վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում գումարային 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորությունների բացակայություն։
  • Դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ժամկետանց հարկային պարտավորության բացակայություն։

Վարկի մարումները կատարվում են հետևյալ հերթականությամբ․

  • Դատական և վարկի վերադարձի հետ կապված այլ ծախսերի գումարը (դեբիտորական պարտքի առկայության դեպքում)
  • Հաշվեգրված տույժերը և տուգանքները (առկայության դեպքում)
  • Հաշվեգրված տոկոսները
  • Վարկի մայր գումարը։

Վարկային հայտի մերժման և բավարարման գործոնները սահմանվում են վարկավորման գործընթացը կանոնակարգող ներքին իրավական ակտերով:

Ուշադրություն

Ձեր գույքը (տունը, մեքենան և այլն) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները։  

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է  վարկային բյուրո, որտեղ ձևավորվում  է Ձեր վարկային պատմությունը։ Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը։ Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ։

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Վարկի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:
ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Մուտքագրեք տվյալները արդյունքը տեսնելու համար

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 05.06.2020 | 16:33

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: