
Հեռախոսահամարով փոխանցումների ստացում Tinkoff բանկից
Tinkoff բանկի քարտատերերը ՌԴ-ից կարող են Tinkoff մոբայլ հավելվածի միջոցով համալրել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի հաճախորդների դրամային հաշվեհամարները՝ նշելով միայն ստացողի հեռախոսահամարը։
1.ՌԴ-ից փոխանցում իրականացնելու համար փոխանցողին անհրաժեշտ է.
Tinkoff հավելվածում ընտրել «Платежи» → «Переводы» → «За рубеж» → «По номеру телефона на карту/счет»։ Որպես բանկ ընտրել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն, փոխանցումը ստացողի հեռախոսահամարը (որը վերջինս տրամադրել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին), մուտքագրել փոխանցվող գումարի չափը։
Ստուգել ստացողի անուն-ազգանունը և հաստատել փոխանցումը։
2. Փոխանցումը ստանալու համար ստացողին անհրաժեշտ է․
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ում ունենալ ՀՀ դրամով քարտային և/կամ ընթացիկ հաշիվ։
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին տրամադրված բջջային հեռախոսահամարը լինի փոխանցումը ստացողի գործող հեռախոսահամար, որը պետք է տրամադրի ՌԴ Tinkoff բանկից փոխանցում կատարողին։
Գործառնության տեսակ | Սակագներ |
Փոխանցման ուղղություն | ՌԴ-ից ՀՀ |
Ուղարկող բանկ | Tinkoff |
Ստացող բանկ | ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ |
Փոխանցման արժույթ | ՌԴ ռուբլի |
Ստացման արժույթ | *ՀՀ դրամ |
Փոխանցման շահառուի նկարագիր | ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ հաշվետեր ֆիզիկական անձ հաճախորդ |
Փոխանցման ստացում | Անկանխիկ՝ շահառուի ՀՀ դրամով ընթացիկ կամ քարտային հաշվին |
Փոխանցման արագություն | Ակնթարթային |
Համակարգի հասանելիություն | Շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով |
Ստացման համար շահառուից գանձվող միջնորդավճար | Չի գանձվում |
Միջոցների կանխիկացում | Տվյալ հաշվի կամ վճարային քարտի սակագները կարգավորող փաստաթղթի համաձայն |
Тинькофф բանկի քարտապանների համար մինչև 20 000 ՌԴ ռուբլի փոխանցումները կլինեն 0% միջնորդավճարով։ 20 000 ՌԴ ռուբլին գերազանցելու դեպքում կգործի գերազանցող գումարի 1%-ի չափով միջնորդավճար։
*Հաշվեհամարի ընտրությունը կատարվում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից՝ իր ներքին ընթացակարգերով սահմանված առաջնահերթության համաձայն։ Մինչև փոխանցման գումարը շահառուի հաշվին կրեդիտագրելն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն իրականացնում է փոխանցված գումարի փոխարկում ՌԴ ռուբլուց ՀՀ դրամի՝ Tinkoff հավելվածում նշված փոխարժեքին համաձայն։
Էջը թարմացվել է` 19.01.2023 | 09:31
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: