Օնլայն բանկինգ
Ոսկու գրավով վարկեր

Ոսկու գրավով վարկեր

Կիսվել`

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն առաջարկում է սպառողական վարկեր ոսկյա իրերի գրավադրմամբ 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձանց՝ առօրյա խնդիրների շտապ լուծման համար: 

 

  • Արժույթ

    ՀՀ դրամ

  • Առավելագույն գումար

    2.000.000ՀՀ դրամ

  • Առավելագույն ժամկետ

    1100 օր

  • Առավելագույն տոկոսադրույք

    17%, փաստացի տոկոսադրույք՝ 19.1%

Տրամադրման պայմաններ

Ոսկու գրավադրմամբ վարկերը ձևակերպվում են Բանկի հետևյալ մասնաճյուղերում՝ Ստեփանակերտ, Սեբաստիա, Մաշտոց, Խորենացի, Գյումրի, Աբովյան, Ծաղկաձոր, Դավթաշեն, Բյուզանդ, Շենգավիթ, Դիլիջան, Նոր Նորք, Իզմիրլյան, Արտաշատ, Էջմիածին, Վանաձոր, Արմավիր, Սևան, Մասիս, Կոմիտաս, Հրազդան, Էրեբունի, Գորիս, Մարտունի, Ջրվեժ, Շիրակ, Սպիտակ, Աշտարակ, Աջափնյակ, Իջևան, Նոր-Նորք 1, Ավան-Առինջ, Չարենցավան, Արաբկիր, Վանաձոր 2, Գյումրի 2:

Վարկի նպատակ

Սպառողական 

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

Վարկի գումար

Նվազագույնը՝  70.000 ՀՀ դրամ, առավելագույնը՝  1.500.000 ՀՀ դրամ։  Միևնույն գրավով կրկնակի վարկավորում` առավելագույնը՝  2.000.000 ՀՀ դրամ 

Նվազագույնը՝ 30.000 ՀՀ դրամ, առավելագույը՝ 69.999 ՀՀ դրամ

Վարկի Ժամկետ (օր)

70-100  101-190 

191-370 

371- 740  741– 1100 

300–370

Վարկի և տոկոսագումարների վճարում Վարկի մարումը ժամկետի վերջում, տոկոսագում․ գանձումը` վարկը ստանալու պահին ամբողջ ժամանակ․ համար

Վարկի մարումը ժամկետի վերջում, տոկոսագում․ գանձումը` ամսական Ամսական հավասարա-չափ

Վարկի մարումը ժամկետի վերջում, տոկոսագում․ գանձումը` ամսական
Վարկի տոկոսա- դրույք   10% 13% 15% 16% 17%  15%
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք 14.77-23.76% 19.75% 23.99% 22.01% 19.1% 23.99%
Վարկ/Գրավ հարաբերություն Մինչև գնահատված արժեքի 100%
Վարկի տրամադրման եղանակ Կանխիկ
Վարկային հայտի ուսումնասիրության, վարկային հաշվի վարման և սպասարկման միջնորդավճար
  • Մինչև 100.000 ՀՀ դրամ վարկի գումարի դեպքում 1.500 ՀՀ դրամ 
  • 100.001-ից 200.000 ՀՀ դրամ վարկի գումարի դեպքում, 2.000 ՀՀ դրամ 
  • 200.001-ից 400.000 ՀՀ դրամ վարկի գումարի դեպքում 4.000 ՀՀ դրամ 
  • 400.001-ից 800.000 ՀՀ դրամ վարկի գումարի դեպքում 7.000 ՀՀ դրամ 
  • 800.001-ից 1000.000 ՀՀ դրամ վարկի գումարի դեպքում 10.000 ՀՀ դրամ 
  • 1.000.001-ից ավելի ՀՀ դրամ վարկի գումարի դեպքում 15.000 ՀՀ դրամ 

Բանկի Ստեփանակերտ  մասնաճյուղում

  • Մինչև 100.000 ՀՀ դրամ վարկի գումարի դեպքում 1.500 ՀՀ դրամ 
  • 100.001-ից 200.000 ՀՀ դրամ վարկի գումարի դեպքում 2.000 ՀՀ դրամ 
  • 200.001-ից ՀՀ դրամը գերազանցող վարկերի դեպքում 3.000 ՀՀ դրամ

Ժամկետանց գումարի գծով տույժ

Օրական 0.06%

Ժամկետանց տոկոսի գծով տույժ

Օրական 0.07%
Վարկի վաղաժամ-կետ մարում Տույժեր չեն կիրառվում
Գրավադրված ոսկին  վարկային պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո ի պահ տալու դեպքում Օրական 100 ՀՀ դրամ սկսած 6-րդ օրվանից

Տոկոսագումարները վճարվում են վարկը ստանալու պահին, վարկի գումարը մարվում է վարկի ժամկետի ավարտին: 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։ 

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ

Հաշվից քաղվածքների, վճարային փաստաթղթերի կրկնօրինակների, այլ տեղեկությունների տրամադրում (ըստ հաճախորդի պահանջի, յուրաքանչյուր փաստաթղթի համար)

Մինչև 1 ամիս վաղեմության 500 ՀՀ դրամ*
1 ամսից մինչև 6 ամիս վաղեմության 1,500 ՀՀ դրամ
6 ամսից մինչև 1 տարի վաղեմության 2,000 ՀՀ դրամ*
1 տարուց մինչև 2 տարի վաղեմության 3,000 ՀՀ դրամ*
2 տարուց ավելի վաղեմության 5,000 ՀՀ դրամ*

*Ներառյալ ԱԱՀ։

Տե՛ս ամփոփագիրը «Մատուցվող ծառայություններ» բաժնում:

Վարկային գործառնությունների իրականացման շրջանակում մատուցվող ծառայությունների սակագներ

Ոսկու գրավադրմամբ վարկի տրամադրման դիմում

Ոսկու գնահատման գներ
Ոսկու հարգ ՀՀ դրամ
585 15.300
750 19.500
875 22.500
916 23.500
958 24.500
999 26.000

Ոսկու գնահատման սակագներ 30․08․19-ից

Պահանջվող փաստաթղթեր
  • Անձնագիր
  • Հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ)։

 

Օգտակար տեղեկատվություն
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն  ժամկետն է 1 աշխատանքային օր։
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր։
  • Վարկը տրամադրելու ժամկետ(պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո)` 1 աշխատանքային օր։
  • Գրավը հաճախորդին վերադարձվում է վարկի ամբողջական մարումից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում։
  • Տոկոսադրույքի հաշվառման ձևը տարեկան է,  վարկի գումարի մնացորդի նկատմամբ՝ տարին ընդունելով 365 օր։
  • Ձեր ցանկությամբ կարող եք ակտիվացնել SMS-ծանուցում ծառայությունը և ստանալ տեղեկատվություն վարկի ամսական մարման կամ վարկի վերջնաժամկետի լրանալու վերաբերյալ: 1 SMS-ծանուցման արժեքն է 30 ՀՀ դրամ: Ծառայության ակտիվացումն ԱՆՎՃԱՐ է:

Վարկային հայտի բավարարման գործոններ

  1. Վարկառուի կողմից ներկայացվել են անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ։
  2. Հաճախորդի դրական վարկային պատմության կամ վարկային պատմության բացակայության դեպքում վարկունակության գնահատման արդյունքում հաճախորդի վարկունակության վեաբերյալ եզրակացությունը եղել է դրական։
  3. Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, վարկառուի/ վարկային պատմության վերաբերյալ ԱՔՌԱ վարկային բյուրո կատարված հարցման արդյունքում Վարկային հայտի ներկայացման ընթացքում Վարկառուն չունի գործող դասակարգված պարտավորություններ։
  4. Գրավը համապատասխանում է բանկի պահանջներին։
  5. Եվ այլն։

Վարկային հայտի մերժման գործոններ

  1. Վարկառուի կողմից չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ։
  2. Գրավը չի համապատասխանում բանկի պահանջներին։
  3. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը։
  4. Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի են դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի վճարունակությունը:
  5. Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, վարկառուի/ վարկային պատմության վերաբերյալ ԱՔՌԱ վարկային բյուրո կատարված հարցման արդյունքում Վարկային հայտի ներկայացման ընթացքում Վարկառուն ունի գործող դասակարգված պարտավորություններ։
  6. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 10 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը։
  7. Եվ այլն։
Ուշադրություն

Վարկ ստանալու համար դիմելիս վարկատուն Ձեզ, երաշխավոր(ներ)ին (առկայության դեպքում) կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ. որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:

Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները։

Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև վարկառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:

Վարկային պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կատարվում է  տույժերի հաշվարկում՝ համաձայն վարկային համաձայնագրի։

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Վարկի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:
ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Մուտքագրեք տվյալները արդյունքը տեսնելու համար

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 02.06.2020 | 16:48

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: