Օնլայն բանկինգ
Անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկեր

Անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկեր

Կիսվել`

Եթե Ձեզ անհրաժեշտ է մատչելի պայմաններով մեծ գումար անձնական նպատակների համար, ապա կարող եք դիմել մեզ անշարժ գույքի գրավով սպառողական վարկ ստանալու համար: 

Անշարժ գույքի գրավադրմամբ տրամադրվող սպառողական վարկի տրամադրման համար երաշխավորի առկայությունը պարտադիր պայման չէ, եթե որպես վարկառու Ձեր կողմից ներկայացված եկամուտները բավարարեն Բանկի կողմից սահմանված պահանջներին:

 

  • Տոկոսադրույք

    14-15% 36-60 ամիս՝ 14%, 61-96 ամիս՝ 15%

  • Առավելագույն ժամկետ

    96 ամիս

  • Առավելագույն գումար

    50.000.000ՀՀ դրամ

  • Արժույթ

    ՀՀ դրամ

Տրամադրման պայմաններ

 

Վարկառու 22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը
Երաշխավոր* 22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը
Արժույթ ՀՀ դրամ
Վարկի նպատակը Անձնական նպատակներ
Վարկի նվազագույն գումար  1.500.000 ՀՀ դրամ
Վարկի առավելագույն գումար 50.000.000 ՀՀ դրամ
Վարկի առավելագույն ժամկետ 36-96 ամիս
Վարկի տարեկան տոկոսադրույք 36-60 ամիս՝ 14%, 61-96 ամիս՝ 15%
Վարկի տրամադրման եղանակ Կանխիկ/անկանխիկ
Վարկի և տոկոսագումարների մարումներ Անուիտետային մարման եղանակով
Գրավի տեսակ** Բանկի համար ընդունելի անշարժ գույք (բնակարան, բնակելի տուն, հասարակական տարածք` բացառությամբ արտադրական տարածքների)

Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցություն

(լիկվիդային արժեք)

80%
Ժամկետանց վարկի գումարի գծով տարեկան տոկոսադրույք Վարկային պայմանագրով սահմանված տարեկան տոկոսադրույք
Ժամկետանց տոկոսագումարի գծով տույժ օրական 0.07%
Ժամկետանց վարկի գծով տույժ) օրական 0.06%
Վարկառուի և երաշխավորողների վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ Վարկային հայտի ներկայացման նախորդ 24 ամիսների ընթացքում դասակարգված պարտավորությունների բացակայություն (բացառությամբ մարված երաշխավորությունների) և ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը ոչ ավել, քան 30 օր (բացառությամբ երաշխավորությունների գծով)
Հայտի ուսումնասիրության վճար 5 000  ՀՀ դրամ
Վարկային փաթեթի կազմ­ման և սպասարկման վճար (միանվագ) վարկի գումարի 0.1%, նվազագույնը 10 000 ՀՀ դրամ
Վարկունակության գնահատում

1.Մարում/Եկամուտ առավելագույն հարաբերակցությունը 35% (տվյալ վարկի գծով ամսական մարում/վարկառուի և համավարկառուի կամ երաշխավորի եկամուտ)

2.Ընդհանուր մարում/Եկամուտ առավելագույն հարաբերակցությունը 45% (վարկառուի և համավարկառուի կամ երաշխավորի բոլոր վարկային պարտավորություններ/ վարկառուի և համավարկառուի կամ երաշխավորի եկամուտ)

Հիմք է ընդունվում չհարկված եկամուտը

Վարկի վաղաժամկետ մարում Տույժեր չեն կիրառվում

*Երաշխավորի առկայությունը պարտադիր չէ, եթե Վարկառուի կողմից ներկայացված եկամուտները բավարարում են սույն աղյուսակում նշված վարկունակության գնահատման պահանջին:

**Գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից և լինի Բանկի համար ընդունելի:

*** Վարկառուի և երաշխավորի առավելագույն տարիքը կարող է դիտարկվել մինչ 60 տարեկան, եթե վարկի առավելագույն ժամկետը չի գերազանցում 60 ամիսը:

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի օրինակ

Հայտարարություն

Պահանջվող փաստաթղթեր
  • Վարկի դիմում/հայտ
  • Անձնագրի և հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական քարտ) պատճենները, իսկ բացակայության դեպքում համապատասխան գերատեսչության կողմից հաստատված տեղեկանք
  • Ամուսնության վկայականի պատճենը (ամուսնալուծության, ամուսնու մահվան)
Օգտակար տեղեկատվություն

Հաճախորդի վարկային հայտը բավարարվում է, եթե

  1. Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ,
  2. Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո հաճախորդի (առկայության դեպքում նաև երաշխավորների, ինչպես նաև համատեղ բնակվող ընտանիքի անդամների) վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում ԱՔՌԱ վարկային բյուրո,
  3. Դրական վարկային պատմության կամ վարկային պատմության բացակայության դեպքում կատարվում է հաճախորդի վարկունակության և վճարունակության գնահատում,
  4. Հաճախորդի վարկունակության վերաբերյալ դրական եզրակացության դեպքում կատարվում է որպես գրավ առաջարկվող գույքի գնահատում,
  5. Որպես գրավ առաջարկվող գույքի գնահատման արդյունքում գրավը ընդունելի լինելու դեպքում կազմվում է եզրակացությունը և ներկայացվում է վարկերի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնող լիազոր մարմնի քննարկմանը,
  6. Վարկը հաստատվելու դեպքում կատարվում են ՀՀ օրենսդրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված ձևակերպումները, որից հետո իրականացվում է վարկի տրամադրում:

Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե

  1. Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը,
  2. ԱՔՌԱ վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը (առկայության դեպքում նաև երաշխավորները, ինչպես նաև համատեղ բնակվող ընտանիքի անդամները) ունի բացասական վարկային պատմություն կամ դասակարգվել է համաձայն ՀՀ Կենտրոնական Բանկի հաստատած ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի, 
  3. Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ,
  4. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը,
  5. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 10 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը,
  6. Որպես գրավ առաջարկվող գույքի գնահատման արդյունքում պարզվել է, որ այն որպես գրավ ընդունելի չէ բանկի համար,
  7. Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի են դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի վճարունակությունը:

Ուշադրություն. վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժ-տուգանքներ չեն սահմանվում:

Ուշադրություն
  1. Վարկառուի կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարվելու դեպքում նրա մասին բացասական տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում: 
  2. Վարկային պայմանագրով ստանձնած վարկային պարտավորությունները սահմանված ժամկետներում և կարգով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում բանկի հանդեպ ստանձնած բոլոր պարտավորությունները մարվում են որպես ապահովման միջոց գրավադրված գույքի բռնագանձման և իրացման արդյունքում գոյացած միջոցների հաշվին:

  3. Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև վարկառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:

Վարկի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:
ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Մուտքագրեք տվյալները արդյունքը տեսնելու համար

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 29.01.2019 | 17:20

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: