Օնլայն բանկինգ
Ուսանողական վարկ

Ուսանողական վարկ

Կիսվել`

Սովորե´ք այսօր, վճարե´ք վաղը

Կարևորելով երիտասարդ սերնդի կրթությունը և զարգացումը` ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ուսանողներին է առաջարկում ուսման վարկավորման նոր ծրագիր: Ծրագրի շրջանակում վարկ կարող են ստանալ պետական և պետական հավատարմագրություն ունեցող ԲՈՒՀ-երի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները: Ուսումնառության ընթացքում վարկառուները մարում են միայն տոկոսները (առավելագույնը 4 տարի), իսկ ուսումնառության ավարտից հետո կատարվում են վարկի մայր գումարի և տոկոսագումարների հավասարաչափ մարումներ:


Վարկի տարեկան տոկոսադրույքի 2-3 տոկոսային կետը «ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐԿԵՐ» ծրագրի շրջանակներում սուբսիդավորվում է պետության կողմից:

  • Տոկոսադրույք

    9% 9% որից պետության կողմից սուբսիդավորվելու է 2 տոկոսային կետ, բոլոր շահառուների համար 3 տոկոսային կետ` գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար

  • Առավելագույն գումար

    2.800.000 ՀՀ դրամ 2.800.000 ՀՀ դրամ` ուսումնառության ամբողջ ընթացքում առավելագույնը 4 մասնաբաժնով, ընդ որում յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը` ոչ ավել, քան 700.000 ՀՀ դրամ` կախված ուսման վարձի չափից

  • Արժույթ

    ՀՀ դրամ

  • Առավելագույն ժամկետ

    10 տարի

Տրամադրման պայմաններ

Վարկը տրամադրվում է Բանկի գլխամասային գրասենյակում և լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։

Վարկառու* ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որը հանդիսանում է պետական և պետական հավատարմագրություն ունեցող ԲՈՒՀ-երի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանող
Վարկի արժույթ ՀՀ դրամ
Վարկի նպատակը Ուսման վարձի վճարում
Տարեկան տոկոսադրույք

 9%, որից պետության կողմից սուբսիդավորվելու է

  • 2 տոկոսային կետ, բոլոր շահառուների համար
  • 3 տոկոսային կետ` գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար
Տարեկան փաստացի տոկոսադրույք

9,38%

Վարկի առավելագույն գումար

2․800․000 ՀՀ դրամ՝ ուսումնառության ամբողջ ընթացքում առավելագույնը 4 մասնաբաժնով, ընդ որում՝ յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը ոչ ավել քան 700․000 ՀՀ դրամ՝ կախված ուսման վարձի չափից

Վարկի ժամկետը Առավելագույնը 10 տարի, որից ուսումնառության ընթացքում մարվում են միայն տոկոսներ (առավելագույնը 4 տարի), իսկ ուսումնառության ավարտից հետո կատարվում են վարկի մայր գումարի և տոկոսագումարների հավասարաչափ մարումներ
Վարկի ապահովվածություն

1․Մեկ երաշխավոր՝ ուսանողի ծնող կամ խնամակալ:

2․ Եթե ուսանողը չափահաս է, իսկ ծնողները մահացած, ապա տվյալ դեպքում որպես վարկի ապահովման միջոց պետք է դիտարկել երրորդ անձի երաշխավորությունը։

Վարկառուի և երաշխավորների վարկային պատմության պահանջ Հայտի ներկայացման օրվա դրությամբ պոտենցիալ վարկառուն և երաշխավորը նախորդող վերջին 12 ամիսների ընթացքում չեն ունեցել դասակարգված պարտավորություն և/կամ նրանցից յուրաքանչյուրի պարտավորությունների ժամկետանց օրերի քանակը  չի գերազանցում 30 օրը
Երաշխավորի վարկունակության գնահատում

Համաձայն սպառողական վարկերի տրամադրման կարգի

 

Վարկի և տոկոսագու­մարների մարումներ Ամսական անուիտետային վճարներ
Վարկի տրամադրման եղանակ Անկանխիկ` փոխանցվում է ԲՈՒՀ-ի բանկային հաշվին
Ժամկետանց տոկոսա­­գումարի գծով օրական տույժ օրական 0.07 տոկոս
Ժամկետանց վարկի գծով օրական տույժ օրական 0.06 տոկոս
Ուսանողին ներկայացվող պահանջ

Հայտերի բավարարումն իրականացվում է՝ հաշվի առնելով ուսանողի առաջադիմությունը, այն է`

  • Առաջին կուրսի ուսանողից պահանջել դպրոցի ավարտական վկայականի պատճենը և պարզել ԲՈՒՀ  ընդունվելու քննական առարկաներից ստացված միավորները
  • Երկրորդ և բարձր կուրսերի, ինչպես նաև մագիստրատուրայի ուսանողներից պահանջել ստուգման գրքույկի պատճենը
  • Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում ներկայացնել տեղեկանք ԲՈՒՀ-ից տվյալ ուսումնական հաստատությունում ուսանող լինելու վերաբերյալ
Վարկի վաղաժամ մարման պահանջ Ուսանողը ԲՈՒՀ-ից դուրս մնալու դեպքում պարտավորվում է մարել ամբողջ վարկը և այդ պահի դրությամբ հաշվարկված տոկոսագումարը, ինչպես նաև առկայության դեպքում հաշվարկված տույժերը 
Վարկի վաղաժամկետ մարում Տույժեր չեն կիրառվում

 *Վարկառուների վերաբերյալ տեղեկատվությունը կարող է փոխանցվել կամ բացահայտվել <<Բնակարան Երիտասարդներին>> ՎՎԿ ՓԲԸ-ին, ինչպես նաև ՀՀ Ֆինանսների նախարարությանը/ՀՀ Կառավարությանը։

Ուշադրություն․Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ

Հաշվից քաղվածքների, վճարային փաստաթղթերի կրկնօրինակների, այլ տեղեկությունների տրամադրում (ըստ հաճախորդի պահանջի, յուրաքանչյուր փաստաթղթի համար)

Մինչև 1 ամիս վաղեմության 500 ՀՀ դրամ*
1 ամսից մինչև 6 ամիս վաղեմության 1,500 ՀՀ դրամ
6 ամսից մինչև 1 տարի վաղեմության 2,000 ՀՀ դրամ*
1 տարուց մինչև 2 տարի վաղեմության 3,000 ՀՀ դրամ*
2 տարուց ավելի վաղեմության 5,000 ՀՀ դրամ*

 * ներառյալ ԱԱՀ

Տե՛ս ամփոփագիրը «Մատուցվող ծառայություններ» բաժնում

Պահանջվող փաստաթղթեր
  • Ուսանողի անձնագիր և սոցիալական քարտի պատճեները
  • Առաջին կուրսի ուսանողը ներկայացնում է դպրոցի ավարտական վկայականի պատճենը և պարզել բուհ ընդունվելու քննական առարկաներից ստացած գնահատականները 
  • Երկրորդ և բարձր կուրսերի, ինչպես նաև մագիստրատուրայի ուսանողները ներկայացնում են ստուգման գրքույկի պատճեն
  • Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում ներկայացնել տեղեկանք բուհ-ից՝ տվյալ ուսումնական հաստատությունում սովորելու վերաբերյալ։
  • Տեղեկանք բուհ-ից ուսանողի վճարի չափի վերաբերյալ և համապատասխան հաշվեհամար՝ուսման վարձը փոխանցելու համար
  • Երաշխավորի անձնագրի և սոցիալական քարտի ապտճենները
  • Տեղեկանք երաշխավորի հիմնական աշխատավայրից՝ զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի չափի վերաբերյալ՝ ստորագրված տնօրենի և գլխավոր հաշվապահի կողմից
  • Տեղեկանք ուսանողի և երաշծխավորի բնակության վայրի վերաբերյալ
  • Այլ փաստաթղթեր՝ Բանկի վարկային մասնագետի պահանջով
ԲՈՒՀ-երի ցանկ

1․ Երևանի պետական համալսարան
2. Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ
3. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան
4. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան Գյումրու մասնաճյուղ
5. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան Վանաձորի մասնաճյուղ
6. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան Կապանի մասնաճյուղ
7. Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան
8. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
9. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ
10. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղ
11. Խ.Աբովյանի անվամ հայկական պետական մանկավարժական համալսարան
12. Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան
13. Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարան
14. Վանաձորի Հ.Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտ
15. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
16. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղ
17. Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիա
17. Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղ
18. Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղ
19. Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտ
20. Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղ
21. Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղ
22. Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղ
23. Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան
24. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
25. Գավառի պետական համալսարան
26. Հայաստանի պետական ագրարային համալսարան
27. Հայաստանի պետական ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղ
28. Հայաստանի պետական ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղ
29. Գորիսի պետական համալսարան
30. Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան
31. Հայաստանի Ամերիկյան համալսարան
32. Հայաստանում Ֆրանսիական համալսարան
33. Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա
34. ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն
35. ՀՀ պետական կառավարման ակադեմիա
36. ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա
37. ՀՀ Ոստիկանության կրթահամալիր
38. Երևանի “ՄՖԲ” ֆինանսական ակադեմիա

Օգտակար տեղեկատվություն
  • Տրամադրվող վարկի նվազագույն գումար չի սահմանվում
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետն է 5 աշխատանքային օր։
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր։
  • Վարկի տրամադրման ժամկետն է 5 աշխատանքային օր՝ պահանջվող բոլր փաստաթղթերը ներկայացնելուց հետո։ 
  • Որոշման ընդունումից հետո անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 15 օր: Նշված ժամանակահատվածում վարկը չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի որոշումը համարվում է ուժը կորցրած և վերանայման դեպքում ներկայացվում է լիազոր մարմնի կրկնակի քննարկմանը:
  • Վարկի տոկոսադրույքը հաշվառվում է տարեկան` վարկի գումարի մնացորդի նկատմամբ` տարին ընդունելով 365օր:
  • Ձեր ցանկությամբ կարող եք ակտիվացնել SMS-ծանուցում ծառայությունը և ստանալ տեղեկատվություն վարկի ամսական մարման կամ վարկի վերջնաժամկետի լրանալու վերաբերյալ: 1 SMS-ծանուցման արժեքն է 30 ՀՀ դրամ: Ծառայության ակտիվացումն ԱՆՎՃԱՐ է:

Հայտերը ենթակա են բավարարման, եթե`

1. Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ:
2. ԱՔՐԱ Քրեդիտ Ռեփորթինգ” ՓԲԸ հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Երաշխավորը հարցմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում չի ունեցել դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ չի ունեցել առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում:
3. Վարկառուի և  Համավարկառուի  եկամուտները բավարարում են ներկայացված պահանջներին:
4. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը բավարարել է հաճախորդի վարկային հայտը:
5. Այլ փաստաթղթերի առկայություն վարկային մասնագետի պահանջով:

Հայտերը ենթակա են մերժման, եթե`


1. Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը,
2. ՀՀ ԿԲ վարկային ռեգիստր հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Երաշխավորը հարցմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում ունեցել է դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ ունեցել է առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում,
3. Վարկառուի և Երաշխավորի եկամուտների ոչ բավարար լինելու դեպքում:
4. Վարկառուի և Համավարկառուի կողմից կեղծ փաստաթղթեր և/կամ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում:
5. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը:
6. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 15 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը:
7. Եվ այլն:

Ուշադրություն

Վարկ ստանալու համար դիմելիս վարկատուն Ձեզ, երաշխավոր(ներ)ին (առկայության դեպքում) կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ. որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

 

 

Վարկի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:
ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Մուտքագրեք տվյալները արդյունքը տեսնելու համար

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 14.10.2019 | 16:06

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: