Օնլայն բանկինգ
Loan inner

Սպառողական վարկ պետական ծրագրի շրջանակում

Կիսվել`

ՀՀ Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության զինվորական կոչում և ՀՀ ԿԱ ՀՀ Ոստիկանության կոչում ունեցող անձնակազմին կենցաղային տեխնիկայի ձեռքբերման նպատակով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ տրամադրում է սպառողական վարկ հատուկ վարկային ծրագրի ներքո:

Տրամադրված վարկերի գծով վճարվելիք տոկոսագումարները ենթակա են սուբսիդավորման ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 2 կամ 3 տոկոսային կետի չափով (կախված վարկառուի երեխաների թվից):

  • Տոկոսադրույք

    12% 12% որից սուբսիդավորվում է 2%, իսկ երեք և ավել անչափահաս երեխաներ ունեցողները սուբսիդավորվում են 3% չափով

  • Առավելագույն ժամկետ

    84 ամիս

  • Առավելագույն գումար

    1.000.000 ՀՀ դրամ

  • Արժույթ

    ՀՀ դրամ

Տրամադրման պայմաններ
Վարկառու 20 (քսան) տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որը հանդիսանում է`
1. ՀՀ Պաշտպանության նախարարության համակարգի (ներառյալ բոլոր զորամասերը), ՀՀ ԿԱ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կրտսեր և ավագ սպայական կազմը (լեյտենանտի զինվորական կոչումից մինչև գնդապետի զինվորական կոչում ունեցողները ներառյալ):
2. ՀՀ ԿԱ ՀՀ Ոստիկանության միջին, ավագ և գլխավոր ոստիկանության կոչում ունեցող անձնակազմը (ոստիկանության լեյտենանտի կոչումից մինչև ոստիկանության գնդապետի կոչում ունեցողները ներառյալ):
3. ՀՀ Պաշտպանության նախարարության շարքային, ենթասպայական կազմը (բացառությամբ պարտադիր ժամկետային զինծառայողների), ՀՀ ԿԱ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ենթասպայական կազմը և ՀՀ ԿԱ ՀՀ Ոստիկանության կրտսեր կոչում ունեցող ծառայողները
Վարկի նպատակ Կենցաղային տեխնիկայի ձեռքբերում
Արժույթ ՀՀ դրամ
Վարկի առավելագույն գումար 1. ՀՀ Պաշտպանության նախարարության, ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության կրտսեր և ավագ սպայական կազմի ու ՀՀ ԿԱ ՀՀ Ոստիկանության միջին, ավագ և գլխավոր կոչումներ ունեցող ծառայողների համար առավելագույնը 1.000.000 ՀՀ դրամ:
2. ՀՀ Պաշտպանության նախարարության շարքային և ենթասպայական կազմի (բացառությամբ պարտադիր ժամկետային զինծառայողների), ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության ենթասպայական կազմի ու ՀՀ ԿԱ ՀՀ Ոստիկանության կրտսեր կոչումներ ունեցող ծառայողների համար առավելագույնը 500.000 ՀՀ դրամ: Ընդ որում ծրագրի շրջանակներում վարկառուները նոր վարկեր կարող են ստանալ սույն ծրագրի շրջանակներում նախկինում ստացված գործող վարկերից առնվազն մեկը մարելուց հետո, որի պայմանագրային գումարը պետք է լինի մեծ կամ հավասար ստացման ենթակա վարկի պայմանագրային գումարից:
Առավելագույն ժամկետ 84 ամիս, սակայն վարկը կարող է տրամադրվել ավելի կարճ ժամկետով միայն հաճախորդի համաձայնությամբ
Տարեկան տոկոսադրույք 12%, որից սուբսիդավորվում է 2%, իսկ երեք և ավել անչափահաս երեխաներ ունեցողները սուբսիդավորվում է 3% չափով:
Վարկի մարումներ Անուիտետ
Վարկի տրամադրման եղանակ Անկանխիկ, վարկի գումարը պետք է անմիջապես փոխանցվի վաճառող կողմին
Վարկի և տոկոսագումարների մարումներ Ամենամսյա
Ժամկետանց գումարի գծով տույժ օրական 0.06%
Ժամկետանց տոկոսի գծով տույժ օրական 0.07%
Ժամկետանց վարկի գումարի գծով տարեկան տոկոսադրույք ՀՀ ԿԲ բանկային տոկոսի հաշվարկային դրույք
Վարկառուի և երաշխավորողների վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ Վարկային հայտի ներկայացման նախորդ 24 ամիսների ընթացքում ժամկետանց կամ դասակարգված պարտավորությունների բացակայություն և ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարի ոչ ավել, քան 30 օրվա գերազանցում:
Վարկունակության վերլուծություն Դրական վարկային պատմություն
Վարկի սպասարկման վճար Չի սահմանվում

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պահանջվող փաստաթղթեր

1. Տեղեկանք ծառայության վայրից, որտեղ պարտադիր պետք է նշվեն զինվորական կոչումը և աշխատավարձի չափը
2. Հաշիվ-ապրանքագիր ձեռքբերվող ապրանքի վերաբերյալ
3. Անձնագրի, սոց. քարտի պատճեններ
4. Երեխայի ծննդյան վկայական կամ անձնագիր (առկայության դեպքում)

Կենցաղային տեխնիկայի անվանացանկ
  1. Ականջակալ
  2. Արբանյակային ալեհավաք
  3. Արդուկ
  4. Բլենդեր
  5. Գազօջախ
  6. Դյուրակիր համակարգիչ
  7. Երաժշտական նվագարկիչ
  8. Թեյնիկ
  9. Լվացքի մեքենա
  10. Կինոթատրոն
  11. Համակարգիչ
  12. Հարիչ
  13. Հացթուխ
  14. Հեռախոս
  15. Հեռուստացույց
  16. Հյութահան
  17. Մսաղաց
  18. Չիր պատրաստելու սարք
  19. Տպիչ
  20. Ջեռոց
  21. Ջրատաքացուցիչ
  22. Սառնարան
  23. Սպասք լվացող մեքենա
  24. Վառարան
  25. Փոշեկուլ
  26. Օդաքարշ
  27. Օդորակիչ
  28. Ֆոտոխցիկ
Ծանուցում

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են տարեկան անվանական տոկոսադրույքի հիման վրա վարկի գումարի մնացորդի նկատմամբ՝ տարին ընդունելով 365 օր: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Վարկի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:
ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Մուտքագրեք տվյալները արդյունքը տեսնելու համար

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 30.11.2018 | 11:25

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: