Օնլայն բանկինգ
Loan inner

Առանց եկամուտների վերլուծության անշարժ գույքի գրավով վարկեր

Կիսվել`

Առանց եկամուտների վերլուծության վարկատեսակի շրջանակում մենք չենք պահանջում եկամուտը հաստատող փաստաթղթեր և փոխարենը վարկի տրամադրման որոշում ենք կայացնում՝ հիմք ընդունելով հաճախորդի կողմից նախընտրելի պարտավորության կատարման ապահովման միջոցը:

Մենք հույս ունենք խնայել հաճախորդների ժամանակը, որը նրանք կարող են ծախսել գործատուից անհրաժեշտ փաստաթղթերը ձեռք բերելու համար:

  • Տոկոսադրույք

    17-18% 36-60 ամիս՝ 17%, 61-96 ամիս՝ 18%

  • Առավելագույն ժամկետ

    36-96 ամիս

  • Առավելագույն գումար

    50.000.000ՀՀ դրամ

  • Արժույթ

    ՀՀ դրամ

Տրամադրման պայմաններ

 

Վարկառու 22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը
Արժույթ ՀՀ դրամ
Վարկի նվազագույն գումար 1.500.000  ՀՀ դրամ
Վարկի առավելագույն գումար 50.000.000  ՀՀ դրամ
Վարկի առավելագույն ժամկետ 36-96 ամիս
Վարկի տարեկան տոկոսադրույք 36 - 60 ամիս՝ 17%, 61-96 ամիս՝ 18%
Վարկի և տոկոսագումարների մարումներ Ամսական, անուիտետային մարման եղանակով
Գրավի տեսակ** և Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն

Անշարժ գույք (բնակարան, բնակելի տուն, հասարակական տարածք` բացառությամբ արտադրական տարածքների)

Գրավ կարող է հանդիսանալ այն գույքը, որը գտնվում է հետևյալ քաղաքներում՝ Երևան, Աբովյան, Էջմիածին, քաղաքներում վարկ/գրավ առավելագույն հարաբերակցությունը սահմանելով 50%  Մարտունի, Գորիս քաղաքներում վարկ/գրավ առավելագույն հարաբերակցությունը սահմանելով 30%, իսկ Իջևան, Սևան, Մասիս, Արմավիր, Գյումրի, Սպիտակ, Հրազդան, Ծաղկաձոր, Դիլիջան, Աշտարակ, Արտաշատ, Վանաձոր քաղաքներում՝ մինչև 40%:   

Ժամկետանց տոկոսագումարի գծով տույժ օրական 0.07 տոկոս
Ժամկետանց վարկի գծով տույժ օրական 0.06 տոկոս
Վարկառուի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ Վարկային հայտի ներկայացման նախորդ 24 ամիսների ընթացքում դասակարգված պարտավորությունների բացակայություն (բացառությամբ մարված երաշխավորությունների) և ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը ոչ ավել, քան 30 օր (բացառությամբ երաշխավորությունների գծով)
Հայտի ուսումնասիրության վճար 5 000  ՀՀ դրամ
Վարկային փաթեթի կազմ­ման և սպասարկման վճար Վարկի գումարի 0.5%, նվազագույնը 25.000 ՀՀ դրամ, իսկ առավելագույնը` 80.000 ՀՀ դրամ
Վարկունակության գնահատում Վարկառուի գործող բոլոր վարկային պարտավորությունների` ներառյալ տրամադրված երաշխավորությունների և տրամադրվող վարկի հանրագումարը չի կարող գերազանցել գրավադրվող գույքի գնահատված լիկվիդային արժեքի 60%-ը, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքում, մնացացած քաղաքների դեպքում՝ 50%:

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ

Հայտարարություն

    * Վարկառուի առավելագույն տարիքը կարող է դիտարկվել մինչև 60 տարեկան, եթե վարկի առավելագույն ժամկետը չի գերազանցում 60 ամիսը։

** գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպություններից   մեկի կողմից:

  • Գույքը չպետք է լինի հասարակական կացարան կամ գտնվի մեկ այլ շինության` հանրակացարանի կամ հյուրանոցի տարածքում,
  • Անշարժ գույքի բոլոր ինքնակամ շինությունները պետք է հաշվառվեն և գծանշված լինեն սեփականության վկայականում (լինեն օրինականացված),
  • Անշարժ գույքը չպետք է գտնվի 3 և ավելի աստիճան վթարային շենքում,
  • Եթե գրավադրվող անշարժ գույքը առանձնատուն է, ապա այն գրավադրվում է ամբողջությամբ:
  • Վարկի տոկոսադրույքը հաշվառվում է տարեկան` վարկի գումարի մնացորդի նկատմամբ` տարին ընդունելով 365օր:
  • Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են տարեկան անվանական տոկոսադրույքի հիման վրա:

 

Պահանջվող փաստաթղթեր
  • Ներկայացնել վարկի ստացման համար դիմում
  • Դիմողի անձնագրի և հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական քարտ) պատճենները, իսկ բացակայության դեպքում համապատասխան գերատեսչության կողմից հաստատված տեղեկանք
  • Ամուսնության վկայականի պատճենը (ամուսնալուծության, ամուսնու մահվան)
  • Ընտանիքի անդամների անձնագրերի և հանրային ծառայությունների համարանիշների (սոցիալական քարտերի) պատճենները
  • Որպես գրավ առաջարկվող գույքի սեփականության իրավունքի վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, ինչպես նաև սեփականության իրավունքի հիմքերըա
  • Տեղեկանք ՀՀ ԿԱ Անշարժ Գույքի Կադաստրի Պետական Կոմիտեի տարածքային ստորաբաժանումից գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում)
  • Համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն
  • Այլ փաստաթղթեր վարկային մասնագետի պահանջով

Ուշադրություն. Վարկի տրամադրման դեպքում վարկի ամբողջ ժամկետի ընթացքում ցանկացած ժամանակ վարկային մասնագետը կարող է պահանջել թարմացնել ցանկում նշված փաստաթղթերից յուրաքանչյուրը:

Օգտակար տեղեկատվություն

Հաճախորդի վարկային հայտը բավարարվում է, եթե.

  1. Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ,
  2. Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո հաճախորդի (առկայության դեպքում նաև երաշխավորների, ինչպես նաև համատեղ բնակվող ընտանիքի անդամների) վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում ԱՔՌԱ վարկային բյուրո,
  3. Դրական վարկային պատմության կամ վարկային պատմության բացակայության դեպքում կատարվում է հաճախորդի վարկունակության և վճարունակության գնահատում,
  4. Հաճախորդի վարկունակության վերաբերյալ դրական եզրակացության դեպքում կատարվում է որպես գրավ առաջարկվող գույքի գնահատում,
  5. Որպես գրավ առաջարկվող գույքի գնահատման արդյունքում գրավը ընդունելի լինելու դեպքում կազմվում է եզրակացությունը և ներկայացվում է վարկերի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնող լիազոր մարմնի քննարկմանը,
  6. Վարկը հաստատվելու դեպքում կատարվում են ՀՀ օրենսդրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված ձևակերպումները, որից հետո իրականացվում է վարկի տրամադրում:

 Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե.

  1. Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը,
  2. ԱՔՌԱ վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը (առկայության դեպքում նաև երաշխավորները, ինչպես նաև համատեղ բնակվող ընտանիքի անդամները) ունի բացասական վարկային պատմություն կամ դասակարգվել է համաձայն ՀՀ Կենտրոնական Բանկի հաստատած ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի, 
  3. Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ,
  4. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը,
  5. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 10 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը,
  6. Որպես գրավ առաջարկվող գույքի գնահատման արդյունքում պարզվել է, որ այն որպես գրավ ընդունելի չէ բանկի համար,
  7. Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի են դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի վճարունակությունը:

Ուշադրություն. 

Ձեր ցանկությամբ կարող եք ակտիվացնել SMS-ծանուցում ծառայությունը և ստանալ տեղեկատվություն վարկի ամսական մարման կամ վարկի վերջնաժամկետի լրանալու վերաբերյալ: 1 SMS-ծանուցման արժեքն է 30 ՀՀ դրամ: Ծառայության ակտիվացումն ԱՆՎՃԱՐ է:

Ուշադրություն
  1. Վարկառուի կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարվելու դեպքում նրա մասին բացասական տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում: 
  2. Վարկային պայմանագրով ստանձնած վարկային պարտավորությունները սահմանված ժամկետներում և կարգով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում բանկի հանդեպ ստանձնած բոլոր պարտավորությունները մարվում են որպես ապահովման միջոց գրավադրված գույքի բռնագանձման և իրացման արդյունքում գոյացած միջոցների հաշվին:

  3. Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև վարկառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:

Ծանուցում

1.Տրամադրվող վարկի նվազագույն գումար չի սահմանվում:

2.Վարկի տոկոսադրույքը հաշվառվում է տարեկան` վարկի գումարի մնացորդի նկատմամբ` տարին ընդունելով 365օր:

3.Վարկի վաղաժամ մարումների համար տույժեր չեն սահմանվում:

4.Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են տարեկան անվանական տոկոսադրույքի հիման վրա:

5.Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկին կարող եք ծանոթանալ այստեղ

Վարկի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:
ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Մուտքագրեք տվյալները արդյունքը տեսնելու համար

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 06.12.2018 | 10:54

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: