Օնլայն բանկինգ
Loan inner

Ավտոմեքենայի ձեռքբերման վարկ

Կիսվել`

Ընտրե՞լ եք ավտոմեքենա: Ձեր ցանկությունն ունենալ սեփական փոխադրամիջոց կամ թարմացնել դրա տարեթիվը միանգամայն նորմալ է:

Ռուսական և այլ արտասահմանյան արտադրության ավտոմեքենաների ձեռքբերման մեր պայմանները հաճախորդներին հաճախ թույլ են տալիս ձեռք բերել ավելի լավ վիճակի կամ ավելի բարձր դասի ավտոմեքենա: 

Նույն պայմանները գործում են նաև ավտոմեքենաների գրավադրման դեպքում:

  • Տոկոսադրույք

    14%

  • Առավելագույն ժամկետ

    48-60 ամիս 48 ամիս – ռուսական արտադրության ավտոմեքենաների դեպքում, 60 ամիս – այլ արտասահմանյան արտադրության ավտոմեքենաների դեպքում

  • Առավելագույն գումար

    25.000.000 ՀՀ դրամ

  • Արժույթ

    ՀՀ դրամ

Տրամադրման պայմաններ
Վարկառու 22  տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 55  տարեկանը
Համավարկառու+երաշխավոր 22  տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը
Արժույթ ՀՀ դրամ
Ապպահովվածություն* Ձեռք բերվող կամ գրավադրվող ավտոմեքենան**
Վարկի առավելագույն գումար 25.000.000 ՀՀ դրամ
Վարկի առավելագույն ժամկետ

60 ամիս – այլ արտասահմանյան արտադրության ավտոմեքենաների դեպքում

48 ամիս – ռուսական արտադարության ավտոմեքենաների դեպքում

Տարեկան տոկոսադրույք 14%

Վարկ/Գրավ հարաբերակցություն

(լիկվիդային արժեք, իսկ առաջնային շուկայից ձեռքբերման դեպքում հիմք է հանդիսանում նաև վաճառող ընկերության կողմից տրված հաշիվ ապրանքագրի արժեքը)

1.Արտասահմանյան ավտոմեքենաներ`

2004թ-2010թ ներառյալ – մինչև 50%

2011թ-2015թ ներառյալ – մինչև 60%

2016թ.– մինչև 70% (Ներառյալ առաջնային շուկայից)

2016թ-ից բարձր – մինչև 80% (Ներառյալ առաջնային շուկայից)

2.Ռուսական ավտոմեքենաներ`

2010թ-2012թ. ներառյալ – մինչև 30%

2013թ-2015թ. ներառյալ – մինչև 40%

2016թ և բարձր – մինչև 50% (Ներառյալ առաջնային շուկայից)

Վարկի և տոկոսագումարների մարումներ

Ամենամսյա, անուիտետային մարման եղանակով

Վաղաժամ մարման տույժեր չեն կիրառվում

Վարկի տրամադրման եղանակ Կանխիկ/անկանխիկ
Ժամկետանց տոկոսի գծով տույժ Օրական 0.07%
Ժամկետանց գումարի գծով տույժ Օրական 0.06%
Ժամկետանց վարկի գումարի գծով տարեկան տոկոսադրույք Վարկային պայմանագրով սահմանված տարեկան տոկոսադրույք
Վարկառուի և համավարկառուների վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ Վարկային հայտի ներկայացման նախորդ 24 ամիսների ընթացքում դասակարգված պարտավորությունների բացակայություն (բացառությամբ մարված երաշխավորությունների) և ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը ոչ ավել, քան 40 օրվա գերազանցում
Հայտի ուսումնասիրության վճար 5000 ՀՀ դրամ
Հաճախորդի կողմից վճարվող վարկի սպասարկման վճար Տրավադրվող վարկի 0.2%, նվազագույնը 10.000 ՀՀ դրամ
Վարկունակության վերլուծություն

1.Մարում/Եկամուտ առավելագույն հարաբերակցությունը 35% (տվյալ վարկի գծով ամսական մարում/վարկառուի և համավարկառուի կամ երաշխավորի եկամուտ)

2.Ընդհանուր մարում/Եկամուտ առավելագույն հարաբերակցությունը 45% (վարկառուի և համավարկառուի կամ երաշխավորի բոլոր վարկային պարտավորություններ/ վարկառուի և համավարկառուի կամ երաշխավորի եկամուտ):

Հիմք է ընդունվում չհարկված եկամուտը:

Նվազագույն սպառողական զամբյուղի հաշվարկ չկիրառել:

Ապահովագրություն

Պարտադիր, յուրաքանչյուր տարի:

Գրավադրվող ավտոմեքենայի ապահովագրություն` վարկի մնացորդի չափով

*գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպություններից մեկի կողմից:   

  **Որպես գրավ Բանկի համար ընդունելի են հետևյալ ավտոմեքենաների մակնիշները` Մերսեդես-Բենց, ԲՄՎ, Աուդի, Պորշե, Ֆորդ, ԿԻԱ, Հոնդա, Շևրոլե, Ֆոլկսվագեն, Օպել, Տոյոտա, Լեքսուս, Նիսսան, Ինֆինիտի, Միցուբիշի, Հյունդաի, Լադա:

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի օրինակ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պահանջվող փաստաթղթեր
  • Պոտենցիալ վարկառուի անձնագրի և սոցիալական քարտի (բացակայության դեպքում համապատասխան տեղեկանք) պատճեները՝ բնօրինակաների հետ միասին։
  • Պոտենցիալ վարկառուի ամուսնության (ամուսնալուծության, ամուսնու մահվան) վկայականի պատճենը
  • Ընտանիքի անդամների անձնագրերի, աոցիալական քարտերի (բացակայության դեպքում համապատասխան տեղեկանք) պատճենները
  • Տեղեկանք բնակության վայրից
  • Տեղեկանք աշխատանքի վայրից 
  • Աշխատանքային գրքույկի և աշխատանքային պայմանագրի պատճենները (կնքած), բացառությամբ պետական ծառայողների
  • Վարորդական վկայականի պատճենները
  • Տեղեկանք՝ լրացուցիչ եկամտի վերաբերյալ
  • Ձեռքբերվող մեքենայի գրանցման վկայագրի (ժամանակավոր գրանցման վկայականի) պատճենը
  • Սեփականության վկայականի պատճեն
  • Վաճառողի անձնագրի պատճենը
  • Այլ փաստաթղթեր վարկային մասնագետի պահանջով

* Նոր ավտոմեքենա ձեռք բերելու դեպքում, ցանկի 9-րդ կետով նշված փաստաթղթերի փոխարեն Պոտենցիալ վարկառուն ներկայացնում է ավտոմեքենայի հաշիվ-ապրանքագիրը (անհրաժեշտության դեպքում տրանսպորտային միջոցի ներմուծմանն առնչվող փաստաթղթեր)։

Վարկի տրամադրման դեպքում, վարկի ամբողջ ժամկետի ընթացքում ցանկացած ժամանակ վարկային մասնագետը կարող է պահանջել թարմացնել ցանկում նշված փաստաթղթերից յուրաքանչյուրը։ 

Օգտակար տեղեկատվություն

Հաճախորդի վարկային հայտը բավարարվում է, եթե`

1. Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ,

2. Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, հաճախորդի (առկայության դեպքում նաև երաշխավորների, ինչպես նաև համատեղ բնակվող ընտանիքի անդամների) վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում ԱՔՌԱ վարկային բյուրո,

3. Դրական վարկային պատմության կամ վարկային պատմության բացակայության դեպքում, կատարվում է հաճախորդի վարկունակության և վճարունակության գնահատում,

4. Հաճախորդի վարկունակության վերաբերյալ  դրական եզրակացության դեպքում, կատարվում է որպես գրավ առաջարկվող գույքի գնահատում,

5. Որպես գրավ առաջարկվող գույքի գնահատման արդյունքում գրավը ընդունելի լինելու դեպքում, կազմվում է եզրակացությունը և ներկայացվում է վարկերի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնող լիազոր մարմնի քննարկմանը

6. Վարկը հաստատվելու դեպքում կատարվում են ՀՀ օրենսդրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված ձևակերպումները, որից հետո իրականացվում է վարկի տրամադրում:

Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`

1. Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը,

2. ԱՔՌԱ վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև երաշխավորները, ինչպես նաև համատեղ բնակվող ընտանիքի անդամները) ունի բացասական վարկային պատմություն կամ դասակարգվել է համաձայն ՀՀ կենտրոնական բանկի հաստատած ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի,   

3.Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ,

4. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը,

5. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 10 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը,

6.  Որպես գրավ առաջարկվող գույքի գնահատման արդյունքում պարզվել է, որ այն որպես գրավ ընդունելի չէ բանկի համար,

7. Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի են դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ են դնում հաճախորդի վճարունակությունը:

 

Վարկի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:
ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Մուտքագրեք տվյալները արդյունքը տեսնելու համար

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 06.12.2018 | 10:35

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: