Օնլայն բանկինգ
Վերաֆինանսավորման հատուկ ծրագիր ՀՀ ՊՆ զինվորական կոչում ունեցող անձնակազմին

Վերաֆինանսավորման հատուկ ծրագիր ՀՀ ՊՆ զինվորական կոչում ունեցող անձնակազմին

Կիսվել`

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հատուկ առաջարկ է մշակել ՀՀ Պաշտպանության նախարարության զինվորական կոչում ունեցող անձնակազմին տրամադրված սպառողական վարկերի վերաֆինանսավորման շրջանակում։

  • Տոկոսադրույք

    12%, որից սուբսիդավորվում է 2% կամ 3%-ը կախված է ընտանիքում առկա անչափաս երեխաների քանակից

  • Առավելագույն ժամկետ

    84 ամիս հնարավոր է նաև ավելի կարճ ժամկետ

  • Առավելագույն գումար

    500.000-1.000.000 ՀՀ դրամ կախված է կոչումից

  • Արժույթ

    ՀՀ դրամ

Տրամադրման պայմաններ
Վարկառու ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի (ներառյալ բոլոր զորամասերը) շարքային, ենթասպայական և սպայական կազմը (բացառությամբ պարտադիր ժամկետային զինծառայողների)
Վարկի նպատակ Գործող սպառողական («Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի կարգավորմանը ենթակա վարկ, պարտավորության տարաժամկետ վճարման իրավունք, այդ թվում՝ ժամկետանց, չաշխատող վարկային պարտավորություն) վարկերի վերակառուցում
Արժույթ ՀՀ դրամ
Վարկի անվանական տոկոսադրույք* 12%, որից սուբսիդավորվում է 2%, իսկ երեք և ավել անչափահաս երեխաներ ունեցողները սուբսիդավորվում են 3% չափով:
Վարկի առավելագույն գումար
  1.  ՀՀ Պաշտպանության նախարարության կրտսեր և ավագ սպայական կազմի (լեյտենանտի զինվորական կոչումից մինչև գնդապետի զինվորական կոչում ունեցողները ներառյալ) համար՝ յուրաքանչյուր վարկառուի հաշվով առավելագույնը՝ 1.000.000 ՀՀ դրամ:
  2.  ՀՀ Պաշտպանության նախարարության շարքային և ենթասպայական կազմի (բացառությամբ պարտադիր ժամկետային զինծառայողների) համար՝  յուրաքանչյուր վարկառուի հաշվով առավելագույնը՝ 500.000 ՀՀ դրամ:
Առավելագույն ժամկետ 84 ամիս, սակայն վարկը կարող է տրամադրվել ավելի կարճ ժամկետով միայն հաճախորդի համաձայնությամբ
Վարկի տրամադրման եղանակ

Անկանխիկ, վարկի գումարը պետք է անմիջապես ուղղվի այլ  պարտավորության մարմանը

Վարկի և տոկոսագումարների մարումներ Ամենամսյա անուիտետային վճարումներ
Ժամկետանց գումարի գծով տույժ օրական 0․06%
Ժամկետանց տոկոսի գծով տույժ օրական 0․07%
Վարկի սպասարկման վճար Չի սահմանվում
Վարկունակության գնահատում Համաձայն Բանկի ներքին կանոնակարգերի

*Առավելագույն փաստացի տարեկան տոկոսադրույք․ 12․7%

Հաշվարկի օրինակ

Տե՛ս ամփոփագիրը «Մատուցվող ծառայություններ» բաժնում

Սպառողական վարկի էական պայմանների էական թերթիկ

Պահանջվող փաստաթղթեր

Տեղեկանք ծառայության վայրից, որտեղ պարտադիր պետք է նշվեն զինվորական կոչումը և աշխատավարձի չափը։

 

 

Այլ պահանջներ
  •  Վերաֆինանսավորման կարող են ներկայացվել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 1-ը տրամադրված վարկերի վերակառուցմանն ուղղված վարկերը,
  • Վերակառուցման կարող են ներկայացվել այն վարկերը, որոնց տրամադրման հաշվին վերակառուցվել են սպառողական վարկերի միայն մայր գումարների մնացորդները և որոնց գծով Բանկի կողմից ներվել են կուտակված բոլոր տույժերը և տուգանքները կամ դրանք չեն ունեցել կուտակված տույժեր և տուգանքներ,
  • Սույն ծրագրից յուրաքանչյուր վարկառու կարող է օգտվել իրեն հասանելիք առավելագույն սահմանաչափերի շրջանակներում միայն մեկ անգամ (նաև առավելագույն սահմանաչափի շրջանակներում երկու և ավելի վարկերի տեսքով)
  • Որակավորված սպառողական վարկ չի համարվում այն վարկը, որը չի բավարարում Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ օրենսդրության պահանջներին։
  • Եթե վարկառուն ունի ՀՀ Կառավարության 23․05․2013թ․-ի թիվ 590-Ն Որոշմամբ հաստատված Ծրագրի շրջանակներում ստացված վարկ, ապա այդ վարկային պարտավորությունը ներառվում է սույն հավելվածի 5-րդ կետով սահմանաված վարկի գումարի մեծության առավելագույն չափի մեջ, ընդ որում՝ հաշվարկում ներառվում է վարկի պայմանագրային գումարը։
Օգտակար տեղեկատվություն

Հաճախորդի վարկային հայտը բավարարվում է, եթե`

  1. Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ,
  2. Վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում ԱՔՌԱ վարկային բյուրո,
  3. Կազմվում է եզրակացությունը և ներկայացվում է վարկերի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնող լիազոր մարմնի քննարկմանը
  4. Վարկը հաստատվելու դեպքում կատարվում են ՀՀ օրենսդրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված ձևակերպումները, որից հետո իրականացվում է վարկի տրամադրում:

Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`

  1. Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը,
  2. Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ,
  3. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը,
  4. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 10 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը,
  5. Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի են դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ են դնում հաճախորդի վճարունակությունը:

 

 

Կարևոր է իմանալ
  • Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկին կարող եք ծանոթանալ «Տրամադրման պայմաններ» բաժնում։
  • Վարկի վերաբերյալ լիազոր մարմնի որոշում կայացնելուց հետո վարկառուն մեկօրյա ժամկետում ծանուցվում է որոշման վերաբերյալ: Որոշման ընդունումից հետո անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 15 օր: Նշված ժամանակահատվածում վարկը չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի որոշումը համարվում է ուժը կորցրած և վերանայման դեպքում ներկայացվում է լիազոր մարմնի կրկնակի քննարկմանը:
  • Վարկի համար վաղաժամ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:

  • Վարկը սահմանված պայմանագրի կետերի չսպասարկվելու դեպքում կիրառվում են ժամկետանց մայր գումարի տույժ ժամկետանց տոկոսագումարի տույժ, ինչպես նաև կարող է հարցը լուծվել դատական կամ արտադատական կարգով: 

Վարկի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:
ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Մուտքագրեք տվյալները արդյունքը տեսնելու համար

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 27.05.2019 | 10:54

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: