Օնլայն բանկինգ
Loan inner

Ներդրումներ պետական պարտատոմսերի շուկայում

Կիսվել`

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հանդիսանում է գործակալ ՀՀ պետական Պարտատոմսերի շուկայում։ Դուք կարող եք օգտվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կողմից մատուցվող ՀՀ պետական Պարտատոմսերի շուկայում միջնորդային և պահառության ծառայություններից:

Պարտատոմսերը թողարկվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Կենտրոնական Բանկի կողմից, Հայաստանի Հանրապետության անունից և ապահովված են պետության ողջ գույքով: ՀՀ պետական պարտատոմսերը միակ պարտոտմսերն են, որոնց դիմաց վճարվող տոկոսագումարներից եկամտահարկ չի գանձվում:

Պարտատոմսեր կարող են ձեռք բերել թե՛ իրավաբանական և՛ թե ֆիզիկական անձինք: ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ակտիվ գործունեություն է ծավալում ինչպես Պարտատոմսերի առաջնային, այնպես էլ երկրորդային շուկաներում: Պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկաներում Բանկն իր հաճախորդների համար գործառնություններն իրականացնում է գործող պայմանագրի և համապատասխան հայտերի հիման վրա, իսկ Բանկի հաճախորդ չհանդիսացող անձանց համար Բանկի հետ կնքվող “Պետական պարտատոմսերի առուվաճառքի պայմանագրի” հիման վրա:

Դիմեք ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գլխավոր գրասենյակ` ք. Երեւան, Պուշկինի 19 կամ զանգահարեք 54-79-35 հեռախոսահամարով և մեր մասնագետները կաջակցեն Ձեզ` կատարելու շահավետ ներդրումներ:

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 30.11.2018 | 15:14

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: