Օնլայն բանկինգ
Loan inner

Պահառություն և ռեեստրավարում

Կիսվել`

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ մատուցում է արժեթղթերի պահառության և ռեեստրավարման ծառայություններ, ինչպես նաև իրականացնում է Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունների միջնորդավորում։

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի կողմից Հայաստանի կետրոնական դեպոզիտարիայի ծառայությունների միջնորդավորման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի կողմից Հայաստանի կետրոնական դեպոզիտարիայի ծառայությունների միջնորդավորման սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն, հանդես գալով որպես Հայաստանի կետրոնական դեպոզիտարիա ԲԲԸ-ի հաշվի օպերատոր, իր հաճախորդներին է մատուցում հետևյալ ծառայությունները.

Ռեեստրավարման ծառայություն

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն առաջարկում է թողարկողների կողմից թողարկված անվանական ոչ փաստաթղթային արժեթղթերի ռեեստրի վարման, այսինքն՝ գրանցված սեփականատերերի և նրանց պատկանող արժեթղթերի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման, պահպանման և տրամադրման ծառայություն: Ռեեստրավարման հանձնված բաժնային, պարտքային և այլ ֆինանսական գործիքներով բոլոր գործառնությունները գրանցվում են ավտոմատացված միասնական համակարգի միջոցով։ Թողարկողներին տրամադրվում են տեղեկություններ ռեեստրում գրանցված արժեթղթերի սեփականատերերի և թողարկված արժեթղթերով կատարված գործառնությունների վերաբերյալ։

Տեղաբաշխումների/Կորպորատիվ գործողությունների գրանցում

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն առաջարկում է թողարկողների կողմից թողարկված և տեղաբաշխված արժեթղթերի գրանցում ներդրողների արժեթղթերի հաշիվներում: Թողարկողներին հնարավորություն է տրվում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի միջնորդությամբ ՀԿԴ-ում գրանցել իրենց կողմից կատարված կորպորատիվ գործողությունների արդյունքները, ինչպես օրինակ՝ վերակազմակերպումը, որևէ դասի արժեթղթերի ձեռքբերումը, փոխարկումը, հետգնումը, բաժանումը, համախմբումը և այլն։

Արժեթղթերի պահառություն

Արժեթղթերի պահառության շրջանակներում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի կողմից առաջարկվում են հետևյալ ծառայությունները․

  • Հաշվետերերի արժեթղթերի հաշիվների վարում՝ ներառելով հաշիվների բացման, փոփոխման, պահպանման և փակման ծառայությունները.
  • Հաշվետերերի արժեթղթերի փոխանցման, գրավադրման և գրավադրման դադարեցման գրանցում.
  • Հաշվետերերին վերջիններիս արժեթղթերի հաշվից քաղվածքի և անհրաժեշտ այլ հաշվետվությունների տրամադրում:
Այլ ծառայություններ

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն առաջարկում է թողարված արժեթղթերի եկամուտների վճարման ծառայություն, ինչպես օրինակ՝ շահութաբաժինների, արժեկտրոնների և արժեթղթերի մարման հետ կապված վճարների կատարումը։ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի միջնոդրությամբ իրականացվում է հսկողություն արժեթղթերի շրջանառության և այլ սահմանափակումների նկատմամբ և տրամադրվում ծանուցում թողարկողին իր կողմից թողարկված արժեթղթերի փոխանցման և գրավադրման վերաբերյալ։ 

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 30.11.2018 | 15:12

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: