Օնլայն բանկինգ
Պարգևատրվեցին «#Ria գարուն» ակցիայի հաղթողները
31.07.2020
Կիսվել`

Պարգևատրվեցին «#Ria գարուն» ակցիայի հաղթողները


ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գլխամասային գրասենյակում տեղի ունեցավ «#Ria գարուն» ակցիայի շրջանակում հաղթող ճանաչված 20 իգական սեռի ներկայացուցիչներին նվերների տրամադրման արարողությունը։

Հիշեցնենք, որ սթ  մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում բոլոր այն իգական սեռի ներկայացուցիչները, ովքեր Ria Money արագ դրամական փոխանցման համակարգի միջոցով  իրականացրել/ստացել էին առավելագույն քանակի  դրամական փոխանցումներ, պարգևատրվեցին բրենդային խանութի 20,000-ական ՀՀ դրամ արժողությամբ նվեր-քարտերով։ Իսկ նվերների հանձնման արարողության ժամանակ պահպանվեցին հակահամաճարակային բոլոր կանոնները։

Նկատենք, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում հաճախորդները բացի Ria Money transfer միջազգային արագ դրամական փոխանցման համակարգից, կարող են փոխանցել/ստանալ գումարներ նաև Converse Transfer, Intel Express, Unistream, Money Gram, Moneytun միջազգային արագ դրամական փոխանցման համակարգերի միջոցով։

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը շնորհավորում է բոլոր հաղթողներին և մաղթում առողջություն։

Էջը թարմացվել է` 06.08.2020 | 10:46

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: