Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ վարկային արձակուրդը երկարաձգել է մինչև հունիսի 1-ը
18.05.2020
Կիսվել`

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ վարկային արձակուրդը երկարաձգել է մինչև հունիսի 1-ը


ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 2020 թվականի մարտի 16-ից մինչև մայիսի 16-ը հայտարարված  վարկային արձակուրդը երկարաձգել է մինչև 2020 թվականի հունիսի 1-ը՝ յուրաքանչյուր օրը տեղափոխելով հաջորդ աշխատանքային օր, մինչև մայիսի 31-ը ներառյալ։

Վարկային արձակուրդի ընթացքում ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների համար կուտակված պարտավորությունները կբաշխվեն հաճախորդի կողմից ներկայացված դիմումի համաձայն՝ այդ թվում հնարավորություն ընձեռելով պարտքերի բաշխումը իրականացնել նոր վարկ ստանալու կամ գործող վարկի գործողության ժամկետը վերանայելու եղանակով։

Դիմումներ ներկայացնելու համար հաճախորդները մինչև սույն թվականի մայիսի 25-ը ներառյալ  կարող են  այցելել բանկի մասնաճյուղ կամ դիմել ԱՐԱՐԱՏՄոբայլ  հավելվածի միջոցով։ Իսկ եթե հաճախորդը նախատեսված ժամկետում համապատասխան դիմում չներկայացնի, ապա  կուտակված պարտավորությունները կբաշխվեն վարկի գործողության հետագա ժամկետի վրա։

Տեղեկացնենք նաև, որ այն վարկերի դեպքում, որոնց մարման ժամկետները լրանում են վարկային արձակուրդի ընթացքում՝  գործողության ժամկետը կերկարաձգվի վարկային արձակուրդի ավարտին ավելացնելով 2 ամիս։

Նշենք, որ բացառապես ներկա իրավիճակով պայմանավորված՝ վարկային արձակուրդի ընթացքում չմարված պարտավորությունների գծով ուշացումները չեն ազդի հաճախորդի վարկային պատմության վրա։

 

 

 

 

Էջը թարմացվել է` 18.05.2020 | 17:37

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: