Օնլայն բանկինգ
«ՎԱՐԿԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ»-ի տրամադրման մանրամասներ
23.03.2020
Կիսվել`

«ՎԱՐԿԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ»-ի տրամադրման մանրամասներ


Հարգելի գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում վարկային պարտավորություններ (այդ թվում՝ Լիզինգ և Ֆակտորինգ) ստանձնած Բանկի հաճախորդներին հնարավորություն է տրվում հետաձգելու վարկերի մայր գումարների և հաշվեգրված տոկոսների վճարումները ու մարման գրաֆիկով սահմանված սպասարկման վճարումները 2020 թվականի մարտի 16-ից մինչև մայիսի 16-ը՝ յուրաքանչյուր օրը տեղափոխելով հաջորդ աշխատանքային օր:

  1. 2020 թվականի մայիսի 16-ի դրությամբ կուտակված Մարումների ընդհանուր գումարը կբաշխվի մայիսի 16-ից հետո վարկի մարմանը մնացած հետագա ամիսների վրա, իսկ մինչև մայիսի 16-ը գործողության ժամկետի ավարտ ունեցող վարկերի դեպքում կերկարաձգվի վարկերի գործողության ժամկետը երկու ամսով և Մարումների ընդհանուր գումարը կբաշխվի տվյալ ամիսների վրա։
  2. Մարման օրերի տեղափոխումը կկատարվի այն դեպքերում, երբ հաճախորդի հաշվին առկա չի լինի համապատասխան գումար՝ Մարումներն իրականացնելու համար։
  3. Մարման օրերի տեղափոխումը կկատարվի նաև իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր, գյուղատնտեսական վարկ սպասարկող ֆիզիկական անձ  հանդիսացող հաճախորդի համար, երբ հաճախորդի հաշվին առկա է համապատասխան գումար՝ Մարումն իրականացնելու համար, սակայն հաճախորդը գրավոր դիմել է Բանկ վարկային արձակուրդից օգտվելու․ մասնավորապես հաշվին առկա գումարը Մարմանը չուղղելու խնդրանքով։

Սույն պայմանները տարածվում են 2020թ․ մարտի 16-ի դրությամբ ժամկետանց պարտավորություններ չունեցող հաճախորդների վրա։

Հիշեցնենք, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը, ելնելով ստեղծված իրավիճակից, հայտարարել էր, որ իր վարկառուներին, ցանկության դեպքում, տրամադրում է երկամսյա «ՎԱՐԿԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ»։

Էջը թարմացվել է` 23.03.2020 | 16:24

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: