Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը երկամսյա «վարկային արձակուրդ»  է տրամադրում վարկառուներին
16.03.2020
Կիսվել`

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը երկամսյա «վարկային արձակուրդ» է տրամադրում վարկառուներին


ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության որոշմամբ՝ ստեղծված իրավիճակում բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից խուսափելու, և հաճախորդներին իրենց բանկային գործարքների հետ կապված  անհանգստությունից զերծ պահելու  նպատակով՝  ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ  առաջարկում է ՝

  • Բանկի ֆիզիկական և իրավաբանական  անձ, ինչպես նաև  անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին, ցանկության դեպքում, տրամադրել «վարկային արձակուրդ»՝  ս.թ. մարտի 16-ից՝ երկու ամիս ժամկետով։ «Վարկային արձակուրդը»  ենթադրում  է վարկերի մայր գումարների և հաշվեգրված տոկոսների  հետաձգում (տարաժամկետում) մինչև երկու ամիս ժամկետով։

Տեղեկացնում ենք, որ «վարկային արձակուրդը» չպետք է նույնականացնել տոկոսների դադարեցման կամ զիջման հետ։ Հարցերի համար զանգահարել սպասարկող մասնաճյուղ, հեռախոսային կենտրոն, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ բանկի համապատասխան ստորաբաժանում․

  • Մասնաճյուղեր
  • Հեռախոսային կենտրոն`  +374 10-59-23-23
  • Կորպորատիվ գործառնությունների դեպարտամենտ` +374 10-54-79-81, 010-54-66-42, 010-54-66-43
  • Մանրածախ գործառնությունների վարչություն` +374 10 -54 79 63 

 Հորդորում ենք․

  1. Արագ դրամական փոխանցումներ ստացող բոլոր հաճախորդներին՝ օգտվել դրամական փոխանցումների համար բանկում գործող անկանխիկ համակարգից՝ անվճար  պլաստիկ քարտի միջոցով։ Դրանք ձեռք բերելու համար, ընդամենը, պետք է  զանգահարել  մոտակա մասնաճյուղ կամ հեռախոսային կենտրոն և բանավոր հանձնարարություն տալ՝  քարտ ստանալու համար։ Միջազգային դրամական փոխանցումների համակարգերով Ձեզ փոխանցված գումարները կմուտքագրվեն Ձեր քարտային հաշվին: Մասնաճյուղեր՝ https://www.araratbank.am/hy/branches
  2. ԱՐԱՐԱՏՄոբայլ հավելվածի միջոցով օգտվել առցանց բանկային ծառայություններից։ Ակտիվացնելով բանկային քարտի 3D Secure համակարգը հաճախորդը կարող է առանց բանկ այցելելու  իրականացնել   կոմունալ և բջջային կապի վճարումներ, վարկերի ստացում և մարում, դրամական փոխանցումներ ՀՀ տարածքում,  քարտից-քարտ փոխանցումներ, ավանդի համալրում և ներդրում, ՃՈ տուգանքների մասին տեղեկատվության ստացում, վճարում և այլն։

ԱՐԱՐԱՏՄոբայլ հավելվածի միջոցով օգտվել առցանց բանկային ծառայություններից։ Ակտիվացնելով բանկային քարտի 3D Secure համակարգը հաճախորդը կարող է առանց բանկ այցելելու  իրականացնել կոմունալ և բջջային կապի վճարումներ, վարկերի ստացում և մարում, դրամական փոխանցումներ ՀՀ տարածքում, քարտից-քարտ փոխանցումներ, ավանդի համալրում և ներդրում, ՃՈ տուգանքների մասին տեղեկատվության ստացում, վճարում և այլն։

ԱՐԱՐԱՏՄոբայլ հավելվածը հնարավոր է ներբեռնել հետևյալ օնլայն հարթակներից.

  • GooglePlay՝ https://lop.by/P6E
  • AppStore` https://lop.by/P6F

 

 

Էջը թարմացվել է` 30.03.2020 | 15:55

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: