Օնլայն բանկինգ
«Ամանորյա երազանք» հիփոթեքային ակցիան երկարաձգվում է
26.12.2019
Կիսվել`

«Ամանորյա երազանք» հիփոթեքային ակցիան երկարաձգվում է


ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ, հաշվի առնելով բազմաթիվ հաճախորդների ցանկությունները, երկարաձգում է «Ամանորյա երազանք» հիփոթեքային ակցիայի ժամկետները մինչև 2020թ․-ի հունվարի 31-ը ներառյալ։

Հիշեցնենք, որ ակցիայի շրջանակում երկրորդային շուկայից դրամային և դոլարային անշարժ գույքի ձեռքբերման նպատակով հիփոթեքային վարկերը կտրամադրվեն առանց Բանկի կողմից գանձվող հայտի ուսումնասիրության, փաթեթի միանվագ սպասարկման վճարների, գույքի գնահատման, նոտարական և կադաստրի պետական կոմիտեին վճարվող վճարների։ Ակցիան տարածվում է նաև այլ բանկերից կամ վարկային կազմակերպություններից հիփոթեքային վարկերը տեղափոխելու դեպքում։ Մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010 59 23 23 շուրջօրյա գործող հեռախոսահամարով կամ գրել Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջին։

Էջը թարմացվել է` 09.01.2020 | 10:41

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: