Օնլայն բանկինգ
«Ամանորյա երազանք» հիփոթեքային ԱԿՑԻԱ
15.11.2019
Կիսվել`

«Ամանորյա երազանք» հիփոթեքային ԱԿՑԻԱ


ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ, ամանորյա տոներին ընդառաջ, առաջարկում է «Ամանորյա երազանք» հիփոթեքային ակցիան։ Ակցիայի շրջանակում ս․թ․ նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 25-ը ներառյալ ԱՄՆ դոլարով և ՀՀ դրամով երկրորդային շուկայից անշարժ գույքի ձեռքբերման նպատակով հիփոթեքային վարկերը կտրամադրվեն առանց Բանկի կողմից գանձվող հայտի ուսումնասիրության, փաթեթի միանվագ սպասարկման վճարների, գույքի գնահատման, նոտարական և կադաստրի պետական կոմիտեին վճարվող վճարների։ Այսինքն՝ ակցիայի շրջանակներում բոլոր այն հաճախորդները, ովքեր կդիմեն հիփոթեքային վարկի ձեռքբերման համար, կվճարեն միայն վարկի տոկոսագումարները և գույքի ապահովագրության վճարը։ Ավելին՝ «Ամանորյա երազանք» ակցիայի շրջանակում 1-5 տարի ժամկետով ՀՀ դրամով տրամադրվող վարկերի անվանական տոկոսադրույքը 12․5%-ի փոխարեն կկազմի 12%, ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում՝ 8․99%-ի փոխարեն՝ 8․5%: Վարկերի տարեկան փաստացի տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում կկազմի՝ 12․8%-14.4%, ԱՄՆ դոլարի դեպքում` 9%-10.7% :

Ակցիան տարածվում է նաև այլ բանկերից կամ վարկային կազմակերպություններից հիփոթեքային վարկերը տեղափոխելու դեպքում։

«Ամանորյա երազանք» ակցիայի նպատակն է դարձնել ամանորին ընդառաջ հիփոթեքային վարկավորումը հանրության լայն զանգվածների համար առավել հասանելի։  

Հիփոթեքային ակցիայի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝  զանգահարելով 010 59 23 23 շուրջօրյա հեռախոսահամարով կամ գրելով հաղորդագրություն Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջին:

Էջը թարմացվել է` 27.11.2019 | 11:07

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: