Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ճանաչվել է «Տարվա լավագույն բանկը Հայաստանում»
14.10.2019
Կիսվել`

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ճանաչվել է «Տարվա լավագույն բանկը Հայաստանում»


 Օրերս  RIA Money  համակարգի կողմից Կիևում կազմակերպված Business Summit «Ria Connects Beyond Borders» միջոցառման ժամանակ, որին մասնակցում էին այս  համակարգը սպասարկող հարյուրավոր երկրների ներկայացուցիչներ, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ շնորհվեց   «Տարվա լավագույն բանկը Հայաստանում»  մրցանակը։

 Այս պատվավոր մրցանակին ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ արժանացել է ավելի քան յոթամյա  արդյունավետ համագործակցության արդյունքում՝  ապահովելով սպասարկման լավագույն որակ և  փոխանցումների մեծ ծավալ։ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ   համագործակցության սկզբից   ի վեր, ապահովել է  300 % ծավալային և քանակային աճ։

 Նշենք նաև, որ  Ria Money  համակարգն  իր ծավալներով և աշխարհագրությամբ  3-րդ համակարգն է  աշխարհում և սպասարկվում է 250-ից ավել երկրներում։   

Էջը թարմացվել է` 16.10.2019 | 14:00

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: