Օնլայն բանկինգ
ՈՒզբեկստանի բանկիրները ծանոթացել են ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հաջողված փորձին
26.09.2019
Կիսվել`

ՈՒզբեկստանի բանկիրները ծանոթացել են ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հաջողված փորձին


Ուզբեկստանի կենտրոնական բանկի և առևտրային բանկերի ներկայացուցիչները,  ովքեր սեպտեմբերի 24 –ից ժամանել են Հայաստան՝  ծանոթանալու համար հայաստանյան բանկային համակարգի փորձին, այցելել են նաև ԱՐԱՐԱՏԲԱՆԿ։  Վերջիններիս հետաքրքրել է բանկում իրականացվող  մանրածախ և կորպորատիվ վարկավորման գործընթացները, բանկում ներդրված ռիսկերի կառավարման  նորագույն տեխնոլոգիաները, հեռահար ծառայությունների զարգացումը։

Հանդիպման ընթացքում  բանկի գործադիր տնօրենի առաջին տեղակալ Դավիթ Հարությունյանը, գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Սարգսյանը և տարածքային ստորաբաժանումների գործառնությունների կոորդիանցման վարչության ղեկավար  Հրանտ Մաքսապետյանը հյուրերին ծանոթացրել են բանկի կառավարման և զարգացման առանձնահատկություններին, ինչպես նաև շրջայց կազմակերպել բանկի մի քանի մասնաճյուղեր։ 

 

Էջը թարմացվել է` 27.09.2019 | 17:42

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: