Օնլայն բանկինգ
Ավարտվեց 20-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը
26.07.2019
Կիսվել`

Ավարտվեց 20-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն սույն թվականի հուլիսի 25-ին ավարտեց քսաներորդ թողարկման դոլարային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը։ Պարտատոմսերի նկատմամբ մեծ պահանջարկով պայմանավորված` տեղաբաշխումը ավարտվեց ազդագրով սահմանված ժամկետից 25 օր շուտ։ Հարկ է նշել, որ տեղաբաշխված պարտատոմսերի պահանջարկը 28.6 %-ով  գերազանցել է առաջարկը։

Թողարկման ծավալը կազմում է 3 մլն ԱՄՆ դոլար, տարեկան 5.50 տոկոս եկամտաբերությամբ, 51 ամիս մարման ժամկետով։ Պարտատոմսերը ձեռք են բերվել 157 ֆիզիկական և 2 իրավաբանական անձանց կողմից։

Տասնչորս աշխատանքային օրվա ընթացքում քսաներորդ թողարկման պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի Ֆոնդային  բորսայում` ապահովելով ազատ շրջանառություն։  ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ –ի կողմից գնանշող ընկերություն է ընտրվել “Ֆյուչր Կապիտալ Մարկետ” ՍՊԸ- ն։

Հավելենք, որ ներկայումս Հայաստանի ֆոնդային բորսայում շրջանառության մեջ են գտնվում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից նախկինում թողարկված  հինգ  դոլարային և երկու դրամային պարտատոմսեր` քսաներկու միլիոն ԱՄՆ դոլար և երկու միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով։

Էջը թարմացվել է` 13.08.2019 | 09:54

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: