Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ   Raiffeisen Bank International-ի  կողմից  արժանացել է  «Որակի գերազանցություն 2018/2019» մրցանակին
10.07.2019
Կիսվել`

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ Raiffeisen Bank International-ի կողմից արժանացել է «Որակի գերազանցություն 2018/2019» մրցանակին


ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ SWIFT փոխանցումների բարձր որակ ապահովելու համար ավստրիական Raiffeisen Bank International AG-ի կողմից  6-րդ անգամ արժանացել է   «Որակի գերազանցություն» /STP Quality Award / մրցանակին:   

«Որակի գերազանցության 2018/2019» հեղինակավոր մրցանակը փաստում է, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կողմից իրականացվող SWIFT փոխանցումները համապատասխանում են միջազգային STP (Straight Through Processing) ստանդարտներին: Այս գնահատականը, միաժամանակ  վկայում է  ավտոմատ կերպով փոխանցումների արագ մշակման և շահառուին առավելագույն կարճ ժամկետում  հասանելի դարձնելու մասին:

Նշենք, որ բանկն ունի գործընկեր  թղթակից բանկերի լայն ցանց և ճկուն սակագնային քաղաքականության շնորհիվ հաճախորդներին առաջարկում է մրցունակ պայմաններ՝  SWIFT համակարգով փոխանցումների համար:

     

Էջը թարմացվել է` 10.07.2019 | 18:11

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: