Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից հաջողությամբ տեղաբաշխվեցին ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը
26.04.2019
Կիսվել`

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից հաջողությամբ տեղաբաշխվեցին ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը


Տեղեկացնում ենք, որ 2019թ. ապրիլի 26-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից հաջողությամբ տեղաբաշխվեցին ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված 1,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 10.5% տարեկան եկամտաբերությամբ, 3 տարի մարման ժամկետով 100 հազար հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը, որոնցից 62,350 հատ պարտատոմսերը տեղաբաշխվեցին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում, իսկ մնացած 37,650 հատ պարտատոմսերը վաճառվեցին երաշխավորված տեղաբաշխող և Շուկա ստեղծող հանդիսացող ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ին՝ պարտատոմսերի ազդագրի համաձայն:

Հատկանշական է, որ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով 62,350 հատ պարտատոմսերի համար որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցող Բորսայի 6 անդամների կողմից ներկայացված ընդհանուր պահանջարկը կազմեց 623,823,130.5 (վեց հարյուր քսաներեք միլիոն ութ հարյուր քսաներեք հազար մեկ հարյուր երեսուն ամբողջ հինգ տասնորդական) ՀՀ դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում Ընկերությունը Բորսայից ներգրավեց 623,823,130.5 (վեց հարյուր քսաներեք միլիոն ութ հարյուր քսաներեք հազար մեկ հարյուր երեսուն ամբողջ հինգ տասնորդական) ՀՀ դրամ։ Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմեց 10.4794%: Նույն օրվա ընթացքում երաշխավորված տեղաբաշխող և Շուկա ստեղծող հանդիսացող ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ –ի կողմից ձեռք բերվեցին մնացած 37,650 հատ պարտատոմսերը՝ 376,500,000 ՀՀ դրամի դիմաց:

Տեղաբաշխման վերաբերյալ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված հղումով․

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

 

Էջը թարմացվել է` 29.04.2019 | 10:33

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: