Օնլայն բանկինգ
Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը և ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ֆինանսավորում են տեղական բիզնեսի զարգացումը Հայաստանում
04.04.2019
Կիսվել`

Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը և ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ֆինանսավորում են տեղական բիզնեսի զարգացումը Հայաստանում


‹‹Finance in Motion›› ընկերության Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը, որը հանդիսանում է սոցիալական  ներդրման հիմնադրամ, 15 միլիոն ԱՄՆ դոլարի նոր վարկ է տրամադրել  իր գործընկեր ԱՐԱՐԱՐՏԲԱՆԿԻՆ` Հայաստանում միկրո և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորումը խթանելու  նպատակով։  Ներդրումը հնարավորություն կտա բանկին ընդլայնել վարկավորման ծավալները` նպաստելով տեղական բիզնեսի կայուն զարգացմանը:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ուժեղ խաղորդ է Հայաստանի բանկային ոլորտում՝  ռազմավարական առաջնահերթություն ընդունելով փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորումը: 2010թ․-ից ի վեր հանդիսանալով Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի գործընկեր՝ բանկը հիմնադրամից հաջողությամբ ավելի քան 63 մլն դոլարի միջոցներ է ներգրավել և տեղաբաշխել  Հայաստանում բիզնեսի ու տնտեսության զարգացմանն աջակցելու նպատակով։ 

ՀԵԵՀ-ի խորհրդի նախագահ Քրիստոֆ Թիսկենսը նշել է. «Մենք երկար տարիներ հաջողությամբ համագործակցել ենք ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ և հպարտ ենք, որ շարունակելու ենք այդ համագործակցությունը` Հայաստանի աշխատասեր ձեռնարկատերերին առաջարկելով   ֆինանսավորման  նոր տարբերակներ›։

Իսկ ՀԵԵՀ հիմնադրամի «Finance in Motion›› ընկերության  տնօրեն Մայա Գիզդիչը հավելել է․ ‹‹ՀԵԵՀ-ն հավատում է պատասխանատու ֆինանսավորման միջոցով տնտեսության զարգացմանը խթանելուն։ Ընդլայնելով միկրո և փոքր ձեռնարկությունների սպասարկման համար տեղական ֆինանսական հատվածի կարողությունները՝ մենք ներդրում ենք  կատարում հայաստանյան ձեռնարկությունների հաջողության մեջ  թե′ անհատական, թե′ համակարգային մակարդակով››։

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը ևս կարևորել է համագործակցությունը   և  փաստել․  ‹‹Շատ ուրախ եմ, որ այս պայմանագրի ստորագրմամբ կրկին անգամ հավաստում ենք ռազմավարական  գործընկերոջ հետ մեր կայուն փոխվստահության մասին։ Համագործակցությունը մեզ համար արժևորվում է ոչ միայն միջոցների ներգրավմամբ, այլև ընդգրկման ավելի լայն շրջանակով՝ մասնավորապես, բանկային նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, կառավարման մշակույթի զարգացմամբ   և  բանկային գրեթե բոլոր գործառնությունների մասով, որոնց վերջնական շահառուն ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հաճախորդներն են››։   

Էջը թարմացվել է` 05.04.2019 | 13:24

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: