Օնլայն բանկինգ
22.03.2019
Կիսվել`

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ կմասնակցի «Վերածնունդ» երիտասարդական ավանի շահառուների վարկավորմանը


Այսօր Երևանի Մոնթե Մելքոնյան 44 հասցեում «Վերածնունդ» երիտասարդական ավանի հիմնարկեքի պաշտոնական արարողության ժամանակ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ համագործակցության հուշագիր է ստորագրել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության հետ՝  բանկի աշխատակից-շահառուներին և «Վերածնունդ» բիզնես համալիրի գնորդներին մատչելի պայմաններով հիփոթեքային վարկեր տրամադրելու նպատակով։  Հուշագիրը ստորագրել են ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահի առաջին տեղակալ Դավիթ Հարությունյանը և «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ  նախագահ Արսեն Քարամյանը։

Նշենք, որ 6,7 հա ընդհանուր մակերեսով այս թաղամասում կկառուցվի 1100 բնակարան`երիտասարդ մասնագետների համար։ Ավանը շահագործման կհանձնվի 2022 թ. մայիսին։ Թաղամասում կառուցվելու է նաև մանկապարտեզ, մարզահամալիր, առևտրի և սպասարկման կենտրոն, կինոթատրոն:

Էջը թարմացվել է` 22.03.2019 | 17:28

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: