Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  կրկին «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկն է Հայաստանում՝ ըստ «Global Finance»-ի
04.02.2019
Կիսվել`

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ կրկին «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկն է Հայաստանում՝ ըստ «Global Finance»-ի


ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հերթական անգամ  «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական թիմի կողմից ճանաչվել է «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկը Հայաստանում:

2019թ.-ի «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկ պատվավոր մրցանակը  ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ շնորհվել է չորրորդ անգամ՝ հաշվի առնելով այս ծառայությունների գծով բանկում նորարարական թվային տեխնոլոգիաների  ներդրումը, իրականացված գործարքների ծավալը, ճշգրտությունն ու արագությունը, աշխարհագրական ընդգրկման շրջանակի ընդլայնումը, հաճախորդների սպասարկման բարձր որակը:

Նշենք, որ Լոնդոնում  կայացած  «Արտաքին առևտրի ոլորտում բանկիրների  ասոցիացիայի» /BAFT/ 12-րդ տարեկան ժողովի ժամանակ «Global Finance»-ը հայտարարել է տարբեր անվանակարգերում համաշխարհային մասշտաբով լավագույնը ճանաչված  98 երկրների  բանկերի անունները:  Ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների ընտրությունն իրականացրել են «Global Finance» ամսագրի խմբագիրներ, տնտեսական վերլուծաբաններ, բիզնեսի ղեկավարներ և անկախ փորձագետներ:

Ի դեպ, առևտրի ֆինանսավորման ոլորտում վերջին ութ տարիներին  ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ «Առևտրի լավագույն ֆինանսավորող» է ճանաչվել  նաև   գերմանական Commerzbank AG-ի  և Վերակառուցման  և Զարգացման եվրոպական բանկի  (ՎԶԵԲ-ի)  կողմից:

Էջը թարմացվել է` 06.02.2019 | 17:00

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: