Օնլայն բանկինգ
Հաջողությամբ տեղաբաշխվեցին ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերը
18.12.2018
Կիսվել`

Հաջողությամբ տեղաբաշխվեցին ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերը


Տեղեկացնում ենք, որ 2018թ. դեկտեմբերի 18-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից հաջողությամբ տեղաբաշխվեցին ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված 1,400,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 10․5% տարեկան եկամտաբերությամբ, 3 տարի մարման ժամկետով 140 հազար հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը, որից 126 հազարը տեղաբաշխվեցին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում, իսկ մնացած 14 հազարը վաճառվեց Շուկա ստեղծողին՝ պարտատոմսերի թողարկման ազդագրի համաձայն:

Հատկանշական է, որ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով 126 հազար հատ պարտատոմսերի համար որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցող Բորսայի 4 անդամների կողմից ներկայացված ընդհանուր պահանջարկը կազմեց 2,106,479,416․30 ՀՀ դրամ*: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվեցին, որի արդյունքում Ընկերությունը ներգրավեց 1,264,399,416․30 ՀՀ դրամ։ Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմեց 10․3617%: Նույն օրվա ընթացքում Շուկա ստեղծողի կողմից ձեռք բերվեցին մնացած 14 հազար հատ պարտատոմսերը՝ 140 մլն ՀՀ դրամի դիմաց:

Տեղաբաշխման վերաբերյալ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված հղումներում.

Հայտարարություն տեղաբաշխման արդյունքների վերաբերյալ

Գրանցման վկայական

*որից 1.06 մլրդ ՀՀ դրամ ծավալով հայտը ներկայացվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից աճուրդի վերջում անվանական արժեքով՝ երաշխավորված տեղաբաշխման շրջանակներում:

 

 

Էջը թարմացվել է` 03.05.2019 | 14:45

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: