Օնլայն բանկինգ
Զարգացող համագործակցություն փոխշահավետության և փոխվստահության հիմքերի վրա
22.09.2015
Կիսվել`

Զարգացող համագործակցություն փոխշահավետության և փոխվստահության հիմքերի վրա


ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը հյուրընկալել է բանկի բաժնետեր հանդիսացող բելգիական Incofin Investment Management ընկերության գործադիր տնօրեն  Լոյկ Դե Կանիերին: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության արդյունավետ զարգացման հնարավորությունները` համաշխարհային և լոկալ տնտեսական զարգացումների համատեքստում: Կողմերը դրական են գնահատել համագործակցության ներկա մակարդակը, ընդգծելով գործընկերության արդյունքում իրականացված վարկավորման հաջողված ծրագրերը` տնտեսության իրական հատվածում:  Հանդիպման ընթացքում հստակեցվել են նաև հետագա համագործակցության ծրագրերը: 

Էջը թարմացվել է` 29.10.2019 | 14:31

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: