Օնլայն բանկինգ
Ներդրումային պայուսակներ

Ներդրումային պայուսակներ

Կիսվել`

Ներդրումային պայուսակն արժեթղթերի պորտֆել է, որում ներառված են տարբեր ժամկետայնությամբ և եկամտաբերությամբ ՀՀ կազմակերպությունների կողմից թողարկված կորպորատիվ պարտատոմսեր։ Առաջարկվող ներդրումային պայուսակները, հանդիսանալով ավանդի այլընտրանք, ոչ միայն տալիս են միջոցների դիվերսիֆիկացման հնարավորություն, այլև ունեն հետևյալ առավելությունները՝

1․ պայուսակի միջին կշռված եկամտաբերությունն առնվազն 0.5 տոկոսային կետով գերազանցում է Բանկի համանման արժույթով և ժամկետայնությամբ բանկային ավանդի տոկոսադրույքին,

2․ հաճախորդին  տրվում է մինչև ժամկետի ավարտը պայուսակներում ներառված պարտատոմսերը ցանկացած պահի Բանկին հետգնման ներկայացնելու և ներդրված սկզբնական գումարը հետ ստանալու հնարավորություն (ստացված տոկոսագումարների հաշվանցով),

3․ տրվում է ներդրումային պայուսակում ներառված պարտատոմսերի գրավով պարտատոմսի արժույթով օվերդրաֆտ ստանալու հնարավորություն՝ պարտատոմսի անվանական արժեքի մինչև 95%-ի չափով, պարտատոմսի անվանական եկամտաբերություն գումարած 2% անվանական տոկոսադրույքով:

Տեղեկացնում ենք, որ պայուսակում գումարի ներդրման առավելագույն չափը սահմանված է 50,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ։

Առաջարկվող ներդրումային պայուսակներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 23.04.2019 | 10:29

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: