Օնլայն բանկինգ
Loan inner

Ներդրողների հետ հարաբերություններ

Կիսվել`

Իր գործունեության սկզբից ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ որպես ռազմավարական խնդիր է դիտարկել հասարակության համար բաց և թափանցիկ բանկ լինելու հեռանկարը և 2007 թվականի օգոստոսից դառնալով Բաց Բաժնետիրական Ընկերություն՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ իրականացրել է այն:

Մենք զգում ենք մեր մեծ պատասխանատվությունն ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ներդրողների առաջ և կարևորում ենք երկկողմ հարաբերությունները` հիմնված փոխադարձ հասկացողության, հարգանքի, ազնվության, փոխշահավետության սկզբունքների վրա: Ներդնելով մեր ջանքերը` դուք որպես ներդրողներ, մենք`որպես ֆինանսական շուկայի ակտիվ մասնակից, նպաստում ենք մեր նպատակների իրականացմանը, որոնք ոչ այլ ինչ են, քան զարգացում, ֆինանսական կայունություն և բարեկեցություն:

Ներդրողների հետ հարաբերություններին առնչվող հարցերի և առաջարկությունների դեպքում կարող եք կապ հաստատել  ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ ներդրողների հետ հարաբերությունների պատասխանատու, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Գործադիր տնօրենի առաջին տեղակալ Դավիթ Հարությունյանի հետ կապի Ձեզ հարմար ստորև ներկայացված միջոցներից որևէ մեկով.

Ծառայություններ

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ առաջարկում է արժեթղթերի տեղաբաշխման հետ կապված ծառայությունների ամբողջական փաթեթ:

Մասնավորապես՝ Բանկը կազմակերպում և իրականացնում է.

- արժեթղթերի թողարկման ծրագրի կազմում,

- թողարկողի ընդհանուր վիճակի ուսումնասիրություն,

- շուկայի վերլուծություն և արժեթղթերի գնի (եկամտաբերության) որոշում։

Բանկն առաջարկում է նաև  ազդագրի կազմում և ներկայացում պոտենցիալ գնորդներին, արժեթղթերի երաշխավորված կամ չերաշխավորված տեղաբաշխումներ:

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 30.11.2018 | 15:01

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: