Օնլայն բանկինգ
Էներգախնայողության վարկ

Էներգախնայողության վարկ

Կիսվել`

Փնտրում եք Ձեր արտադրության և առաջարկած ծառայությունների ինքնարժեքը նվազեցնելու ուղիներ, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ Ձեզ առաջարկում է նոր վարկատեսակ: Այս վարկի շնորհիվ Դուք կխնայեք էներգիայի սպառումը, կկրճատեք Ձեր ծախսերը ինչպես նաև կնպաստեք շրջակա կանաչ միջավայրի պահպանությանը: 

  • Տոկոսադրույք

    11-12% Մինչև 48 ամիս-11%, 49-60 ամիս-12%

  • Ժամկետ

    49-60 ամիս

  • Առավելագույն գումար

    500 000 Եվրոյին համարժեք ԱՄՆ դոլար

  • Արժույթ

    ԱՄՆ դոլար

Տրամադրման պայմաններ

Վարկը տրամադրվում է Բանկի գլխամասային գրասենյակում և լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։

Վարկի     նպատակ          1.Ջերմամատակարարման համակարգերի փոխարինում:
2.Շիկացող էլեկտրական լամպերի փոխարինումը նոր ցերեկային լույսի լամպերով:
3.Հին ցերեկային լույսի լամպերի փոխարինում ժամանակակից էլեկտրոնային բալաստով T5 լամպերով:
4.Արեգակնային էներգիայի օգտագործում տաք սանիտարական ջրամատակարարման համար:
5.Պայմանական ջեռուցման համակարգի փոխարինում ջերմային պոմպերով:
6.Ցանցային լուսաէլեկտրական համակարգի տեղադրում (մինչև 30կՎ):
7. Շենքերի արտաքին պատերի և տանիքի ջերմամեկուսացում:
8.Արտաքին պատուհանների և արտաքին դռների փոխարինում: 
9.Մարտկոցների վրա ջերմաստատիկ փականների տեղադրում: 
10.Էներգախնայող սարքերի և դրանց մասերի մատակարարում: 
11.Հին ջերմամատակարարման համակարգերի փոխարինում կենտրոնացված ջեռուցման համակարգի համար նոր ժամանակակից կաթսայով:
12.Պոմպերի, հովհարների կամ այլ շարժիչների փոխարինում:
13.Այլ նպատակներով:
Վարկի գումար Մինչև 500 000 Եվրոյին համարժեք ԱՄՆ դոլար
Վարկի տրամադրում Անկանխիկ
Վարկի ժամկետ Մինչև 48 ամիս
49-60 ամիս
Տարեկան տոկոսադրույք 11%
12%
Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն լիկվիդային արժեքի 80% 
Վարկի ապահովման միջոց (գրավ) Շարժական* կամ անշարժ գույք
Տոկոսադրույքի հաշվառման ձևը Գումարի մնացորդի նկատմամբ, տարին ընդունելով 360 օր
Վարկի և տոկոսագումարի մարման ձևը Անուիտետային - յուրաքանչյուր ամիս հավասարաչափ մարվող գումար, որը ներառում է և' վարկի գումար, և' տոկոսագումար Հավասարաչափ ամորտիզացիա - յուրաքանչյուր ամիս վարկի գումարի հավասարաչափ մարում, վարկի գումարի մնացորդի նկատմամբ հաշվարկվող տոկոսագումար
Ժամկետանց տոկոսների դիմաց տույժ օրական  0,07%
ժամկետանց վարկի գումարի դիմաց օրական  0,06%
Վարկային փաթեթի կազմման, սպասարկման վճար` վարկի գումարից չի գանձվում
Հաճախորդին ընձեռնվող հնարավորություններ Էներգիայի սպառման կրճատում
էներգիայի ծախսերի նվազեցում
Եկամտաբերության և մրցունակության բարձրացում 
Տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացում
Արտադրական կարողության և արդյունավետության բարելավում թափոնների քանակը և ջերմոցային գազի (CO2) արտանետումների նվազեցում
Վաղաժամ տույժ չկիրառելու համար սահմանված է սակագին վաղաժամ մարվող գումարի դիմաց մարումների գրաֆիկով նախատեսված (դեռևս չհաշվեգրված) տոկոսագումարի 20% չափով

*շարժական գույքի գրավադրման պարագայում կատարվում է գրավի պարտադիր ապահովագրություն յուրաքանչյուր տարի վարկի մնացորդի չափով։

Բանկի գործընկեր ապահովագրական  ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ ։

Գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից և լինի Բանկի համար ընդունելի: 

Ուշադրություն․ Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ

Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։

Արտարժույթով վարկի տրամադրման դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Պարտադիր վճարներ

Գույքի գնահատման վճար սկսած 12,000 ՀՀ դրամից՝ կախված գույքի տեսակից և մակերեսից
Գրավի ապահովագրության վճար համաձայն  ապահովագրական ընկերության սակագների
Անշարժ գույքի նկատմամբ գրանցված սահմանափակումների մասին տեղեկանի վճար 11,200 ՀՀ դրամ
Անշարժ գույքի գրավի պայմանագրի նոտարական վավերացման վճար

10,000-15,000 ՀՀ դրամ

Գրավի իրավունքի պետական գրանցման վճար

26,400 ՀՀ դրամ

Պահանջվող փաստաթղթեր

ԻՐԱՎԱԿԱՆ  ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ  ԵՎ  ՖԻՆԱՆՍԱԿԱՆ  ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ  ՀԱՄԱՐ  ԱՆՀՐԱԺԵԺՏ  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

  1. Վարկային հայտ,
  2. Իրավասու մարմնի որոշում ` Վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ,
  3. Հիմնադիր փաստաթղթերի պատճեները՝ կանոնադրությունը իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականը իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը , հարկային կոդը (ՀՀՎՀ),
  4. Տեղեկանք Պետ. ռեգիստրից կանոնադրության փոփոխության, տնօրենի և մասնակիցների վերաբերյալ, ինչպես նաև Բաց Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված Կենտրոնական դեպոզիտարիայի (ռեեստր վարողի) կողմից, Փակ Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված բաժնետերերի ռեեստր վարողի կողմից,
  5. Տնօրենի և 25% փայամասնությունը գերազանցող մասնակիցների անձնագրի և սոց. քարտի պատճենները,
  6. Սեփականատերերի, մասնակիցների, բաժնետերերի և նրանց հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ գրավոր հայտարարագիր` անուն, ազգանունը (անվանումը), գտնվելու կամ բնակվելու հասցեն, ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակները։ Սույն Կարգի իմաստով փոխկապակցված են համարվում “Բանկերի և բանկային գործունեության մասին” ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված անձինք,
  7. Տվյալ ոլորտում գործունեություն իրականացնելու համար թույլատրող անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները` լիցենցիաներ, սերտեֆիկատներ, հավաստագրեր և այլն,
  8. Տեղեկանք ՏՀՏ-ից բյուջեի հանդեպ առկա պարտավորությունների վերաբերյալ (ըստ անհրաժեշտության)։
  9. Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (ըստ անհրաժեշտության բացված տեսքով),
  10. Հիմնական միջոցների ցուցակ մնացորդային արժեքով, ապրանքանյութական պաշարների մնացորդ` հումք, նյութեր և պատրաստի արտադրանք (ըստ անհրաժեշտության),
  11. Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ։
  12. Այլ Բանկերում հաշիվների առկայության դեպքում` վերջին 12 ամիսների ընթացքում բանկային հաշիվների շարժի քաղվածքներ,
  13. Գործող պայմանագրեր և համաձայնագրեր` իրացման, մատակարարման, վարձակալության և այլն, հաշիվ ապրանքագրեր` ներմուծման և արտահանման,
  14. ՏՀՏ-ի կողմից իրականացված վերջին ստուգման ակտը կամ Աուդիտորական կազմակերպության եզրակացությունը (ըստ անհրաժեշտության)

ԱՆՇԱՐԺ  ԳՈՒՅՔԻ  ԳՐԱՎԱԴՐՄԱՆ  ՀԱՄԱՐ ԱՆԴԵՊՔՈՒՄ

  1. Սեփականության վկայական (բնօրինակ),
  2. Սեփականության իրավունքի հիմքը(բանկի պահանջով),
  3. 3-րդ անձի գույքը գրավադրման դեպքում հիմնադիր փաստաթղթերի պատճեները՝ կանոնադրությունը իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականը իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը , հարկային կոդը (ՀՀՎՀ) և իրավասու մարմնի որոշումը գույքը գրավադրելու մասին,
  4. Տեղեկանք “ՀՀ ԿԱ Անշարժ Գույքի Պետական Միասնական Կադաստր”-ի տարածքային ստորաբաժանումից` գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում),
  5. Համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն

ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

  1. Գույքի ցանկը` նշելով չափի միավորը, քանակը, հաշվեկշռային արժեքը, և ձեռք բերման փաստաթղթերը,
  2. Ավտոմեքենայի դեպքում տեխնիկական անձնագիր և սեփականության իրավուքի վկայականը (բնօրինակ),
  3. 3-րդ անձի գույքը գրավադրման դեպքում հիմնադիր փաստաթղթերի պատճեները՝ կանոնադրությունը իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականը իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը, հարկային կոդը (ՀՀՎՀ) և իրավասու մարմնի որոշումը գույքը գրավադրելու մասին,
  4. Բանկի պահանջի դեպքում համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն

ԱՅԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ՈՐՈՆՑ  ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ  ՈՐՈՇՈՒՄ Է ԲԱՆԿԸ

  1. Բանկը կարող է պահանջել ապահովագրել գրավի առարկան կորստյան և վնասվածքի ռիսկերից, ներկայացնել դրա հետ .կապված անհրաժեշտ փաստաթղթեր։
  2. Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։

ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՐԿՆՎՈՂ  ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՑ  ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

  1. Վարկային հայտ,
  2. Իրավասու մարմնի որոշում ` Վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ,
  3. Տեղեկանք Վարկառուի կողմից կանոնադրության փոփոխության, տնօրենի և մասնակիցների վերաբերյալ,
  4. Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (ըստ անհրաժեշտության),
  5. Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ)։

Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր

Հաճախորդը պետք է ներկայացնի նշված փաստաթղթերի բնօրինակները կամ սահմանված կարգով վավերացված պատճեները։

 

Օգտակար տեղեկատվություն
  • Նախագծի իրականացման արդյունքում պետք է ապահովվի առնվազն 20%  էներգախնայողություն
  • Վարկառուն Բանկ է ներկայացնում հաշիվ-ապրանքագրերը, առաջարկները, տեխնիկական բնութագրերը, տեխնիկական անձնագրերը, տեղեկատվության աղբյուր կարող է հանդիսանալ համացանցում առկա տեղեկատվությունը և այլն
  • Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է հայտի մուտքագրմանը հաջորդող 15 աշխատանքային օվա ընթացքում
  • Վարկի վերաբերյալ լիազոր մարմնի որոշման մասին վարկառուն ծանուցվում է մեկօրյա ժամկետում
  • Վարկային հայտը մուտք անելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում վարկային վերլուծաբանը վարկային գործը ներայացնում է լիազոր մարմնի քննարկմանը։ Վարկը հաստատելուց հետո Բանկի Վարչության արձանագրային որոշումը ուժի մեջ է 15 աշխատանքային օրվա ընթացքում։ Նշված ժամկետում վարկը չտրամադրելու դեպքում վարկային հայտը ենթակա է կրկնակի քննարկման
  • Վարկը կարող է տրամադրվել փուլային տրամադրման եղանակով։ Յուրաքանչյուր փուլը տրամադրելուց առաջ իրականացվում է նախորդ փուլով տրամադրված վարկի նպատակային օգտագործման մոնիտորինգ, եթե այլ բան սահմանված չէ լիազոր մարմնի որոշմամբ

 Վարկային հայտի մերժման և բավարարման գործոնները սահմանվում են վարկավորման գործընթացը կանոնակարգող ներքին իրավական ակտերով:

Կարևոր է իմանալ

Զգուշացում․ Ձեր գույքը(տունը, մեքենան և այլն) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները։  

Ուշադրություն․ Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է  վարկային բյուրո, որտեղ ձևավորվում  է Ձեր վարկային պատմությունը։ Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը։ Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ։

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Վարկի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:
ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Մուտքագրեք տվյալները արդյունքը տեսնելու համար

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 03.04.2020 | 11:07

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: