Օնլայն բանկինգ
Ընթացիկ իրացվելիության ֆինանսավորում

Ընթացիկ իրացվելիության ֆինանսավորում

Կիսվել`

Ապահովե՛ք Ձեր բիզնեսի ընթացիկ ֆինանսավորման իրացվելիությունն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից առաջարկվող ընթացիկ իրացվելիության ֆինանսավորման բիզնես վարկի միջոցով:

Մասնավորապես.

  • իրականացրե՛ք Ձեր բիզնեսի շրջանառու միջոցների ձեռքբերման գծով գոյացած կրեդիտորական պարտքի մարում,
  • ձեռք բերեք շրջանառու միջոցներ,
  • կատարե՛ք հարկային և մաքսային պարտավորություններ
  • և ոչ միայն

Դիմեք մեր մասնագետներին՝ զանգահարելով 010 59 23 23 շուրջօրյա գործող հեռախոսահամարով կամ մոտենալով Բանկի մասնաճյուղեր:

  • Արժույթ

    ԱՄՆ դոլար, Եվրո

  • Վարկի գումար

    Սահմանվում է վարկավորման գործընթացը կանոնակարգող ներքին իրավական ակտերով

  • Ժամկետ

    540 օր

Տրամադրման պայմաններ

Վարկը տրամադրվում է Բանկի գլխամասային գրասենյակում և լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։

Վարկի նպատակ Ընթացիկ իրացվելիության ֆինանսավորում (շրջանառու միջոցների համալրում, կրեդիտորական պարտքի մարում, հիմնական միջոցների ձեռքբերում, հարկային և մաքսային պարտավորությունների կատարում և այլն) 
Վարկի գումար

Սահմանվում է վարկավորման գործընթացը կանոնակարգող ներքին իրավական ակտերով

Վարկի ժամկետ Մինչև 540 օր 
Ժամկետ Տարեկան տոկոսադրույք
ԱՄՆ դոլար Եվրո
Մինչև 180 օր 7%  5․50%
181-270 օր 7.25%  5.75%
271-365 օր 7․50%  6.00%
366-460 օր 8%  6.25%
461-540 օր 8․25%  6.50%
Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն Լիկվիդային արժեքի 80%
Վարկի ապահովման միջոց (գրավ) Շարժական* կամ անշարժ գույք
Վարկի տրամադրում Անկանխիկ, կանխիկ 
Տոկոսադրույքի հաշվառման ձևը Գումարի մնացորդի նկատմամբ, տարին ընդունելով 360 օր
Վարկի և տոկոսագումարի մարման ձևը Անուիտետային - յուրաքանչյուր ամիս հավասարաչափ մարվող գումար, որը ներառում է և' վարկի գումար, և' տոկոսագումար Հավասարաչափ ամորտիզացիա - յուրաքանչյուր ամիս վարկի գումարի հավասարաչափ մարում, վարկի գումարի մնացորդի նկատմամբ հաշվարկվող տոկոսագումար
Վարկային փաթեթի կազմման, սպասարկման վճար` վարկի գումարից Մինչև 20 000 000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթ`
1% նվազագույնը 30 000 ՀՀ դրամ
առավելագույնը 70 000 ՀՀ դրամ
20 000 001 - 100 000 000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթ`
1% նվազագույնը 70 000 ՀՀ դրամ առավելագույնը 200 000 ՀՀ դրամ
100 000 001 – ից ավել ՀՀ դրամին համարժեք արտարժույթ`
1% նվազագույնը 200 000 ՀՀ դրամ առավելագույնը 300 000 ՀՀ դրամ
Ժամկետանց տոկոսների դիմաց տույժ Օրական 0,07%
Ժամկետանց վարկի գումարի դիմաց Օրական 0,06%
Վաղաժամ տույժ չկիրառելու համար սահմանված է սակագին Վարկի գումարի 0.25%-ի չափով

*Շարժական գույքի գրավադրման պարագայում կատարվում է գրավի պարտադիր ապահովագրություն յուրաքանչյուր տարի վարկի մնացորդի չափով։

Բանկի գործընկեր ապահովագրական  ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից և լինի Բանկի համար ընդունելի: 

Ուշադրություն․ Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ

Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։

Արտարժույթով վարկի տրամադրման դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Պարտադիր վճարներ

Գրավի գնահատման վճար Սկսած 12,000 ՀՀ դրամից՝ կախված գույքի տեսակից և մակերեսից
Գրավի ապահովագրության վճար Համաձայն  ապահովագրական ընկերության սակագների
Անշարժ գույքի նկատմամբ գրանցված սահմանափակումների մասին տեղեկանքի վճար 11,200 ՀՀ դրամ
Անշարժ գույքի գրավի պայմանագրի նոտարական վավերացման վճար

10,000-15,000 ՀՀ դրամ

Գրավի իրավունքի պետական գրանցման վճար

26,400 ՀՀ դրամ

Պահանջվող փաստաթղթեր

ԻՐԱՎԱԿԱՆ  ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ  ԵՎ  ՖԻՆԱՆՍԱԿԱՆ  ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ  ՀԱՄԱՐ  ԱՆՀՐԱԺԵԺՏ  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

  1. Վարկային հայտ
  2. Իրավասու մարմնի որոշում ` Վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ
  3. Հիմնադիր փաստաթղթերի պատճեները՝ կանոնադրությունը իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականը իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը , հարկային կոդը (ՀՀՎՀ)
  4. Տեղեկանք Պետ. ռեգիստրից կանոնադրության փոփոխության, տնօրենի և մասնակիցների վերաբերյալ, ինչպես նաև Բաց Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված Կենտրոնական դեպոզիտարիայի (ռեեստր վարողի) կողմից, Փակ Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված բաժնետերերի ռեեստր վարողի կողմից
  5. Տնօրենի և 25% փայամասնությունը գերազանցող մասնակիցների անձնագրի և սոց. քարտի պատճենները
  6. Սեփականատերերի, մասնակիցների, բաժնետերերի և նրանց հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ գրավոր հայտարարագիր` անուն, ազգանունը (անվանումը), գտնվելու կամ բնակվելու հասցեն, ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակները։ Սույն Կարգի իմաստով փոխկապակցված են համարվում “Բանկերի և բանկային գործունեության մասին” ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված անձինք
  7. Տվյալ ոլորտում գործունեություն իրականացնելու համար թույլատրող անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները` լիցենցիաներ, սերտեֆիկատներ, հավաստագրեր և այլն
  8. Տեղեկանք ՏՀՏ-ից բյուջեի հանդեպ առկա պարտավորությունների վերաբերյալ (ըստ անհրաժեշտության)։
  9. Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (ըստ անհրաժեշտության բացված տեսքով)
  10. Հիմնական միջոցների ցուցակ մնացորդային արժեքով, ապրանքանյութական պաշարների մնացորդ` հումք, նյութեր և պատրաստի արտադրանք (ըստ անհրաժեշտության)
  11. Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ։
  12. Այլ Բանկերում հաշիվների առկայության դեպքում` վերջին 12 ամիսների ընթացքում բանկային հաշիվների շարժի քաղվածքներ
  13. Գործող պայմանագրեր և համաձայնագրեր` իրացման, մատակարարման, վարձակալության և այլն, հաշիվ ապրանքագրեր` ներմուծման և արտահանման
  14. ՏՀՏ-ի կողմից իրականացված վերջին ստուգման ակտը կամ Աուդիտորական կազմակերպության եզրակացությունը (ըստ անհրաժեշտության):

ԱՆՇԱՐԺ  ԳՈՒՅՔԻ  ԳՐԱՎԱԴՐՄԱՆ  ՀԱՄԱՐ ԱՆԴԵՊՔՈՒՄ

  1. Սեփականության վկայական (բնօրինակ)
  2. Սեփականության իրավունքի հիմքը(բանկի պահանջով)
  3. 3-րդ անձի գույքը գրավադրման դեպքում հիմնադիր փաստաթղթերի պատճեները՝ կանոնադրությունը իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականը իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը , հարկային կոդը (ՀՀՎՀ) և իրավասու մարմնի որոշումը գույքը գրավադրելու մասին
  4. Տեղեկանք “ՀՀ ԿԱ Անշարժ Գույքի Պետական Միասնական Կադաստր”-ի տարածքային ստորաբաժանումից` գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում)
  5. Համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն:

ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

  1. Գույքի ցանկը` նշելով չափի միավորը, քանակը, հաշվեկշռային արժեքը, և ձեռք բերման փաստաթղթերը
  2. Ավտոմեքենայի դեպքում տեխնիկական անձնագիր և սեփականության իրավուքի վկայականը (բնօրինակ)
  3. 3-րդ անձի գույքը գրավադրման դեպքում հիմնադիր փաստաթղթերի պատճեները՝ կանոնադրությունը իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականը իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը, հարկային կոդը (ՀՀՎՀ) և իրավասու մարմնի որոշումը գույքը գրավադրելու մասին
  4. Բանկի պահանջի դեպքում համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն:

ԱՅԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ՈՐՈՆՑ  ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ  ՈՐՈՇՈՒՄ Է ԲԱՆԿԸ

  1. Բանկը կարող է պահանջել ապահովագրել գրավի առարկան կորստյան և վնասվածքի ռիսկերից, ներկայացնել դրա հետ .կապված անհրաժեշտ փաստաթղթեր
  2. Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։

ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՐԿՆՎՈՂ  ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՑ  ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

  1. Վարկային հայտ
  2. Իրավասու մարմնի որոշում` Վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ
  3. Տեղեկանք Վարկառուի կողմից կանոնադրության փոփոխության, տնօրենի և մասնակիցների վերաբերյալ
  4. Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (ըստ անհրաժեշտության)
  5. Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ)։

Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր

Հաճախորդը պետք է ներկայացնի նշված փաստաթղթերի բնօրինակները կամ սահմանված կարգով վավերացված պատճեները։

Օգտակար տեղեկատվություն
  • Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է հայտի մուտքագրմանը հաջորդող 3 աշխատանքային օվա ընթացքում, եթե վարկի գումարը չի գերազանցում 20 000 000 ՀՀ դրամի համարժեք արտարժույթ:
  • Մինչև 100 000 000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթով վարկ տրամադրելու վերաբերյալ որոշումը կայացվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում:
  • Վարկի վերաբերյալ լիազոր մարմնի որոշման մասին վարկառուն ծանուցվում է (տեղեկացվում է) մեկօրյա ժամկետում: Որոշման ընդունումից հետո վարկային փաթեթը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 10 օր, եթե վարկի գումարը կազմում է մինչև 100 000 000 ՀՀ դրամի համարժեք արտարժույթ և 15 օր, եթե վարկի գումարը գերազանցում է 100 000 000 ՀՀ դրամի համարժեք արտարժույթ։ Նշված ժամանակահատվածներում վարկը չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի որոշումը համարվում է ուժը կորցրած և վերանայման դեպքում ներկայացվում է լիազոր մարմնի կրկնակի քննարկմանը: 
  • Վարկի փուլային տրամադրման դեպքում Վարկային փաթեթի կազմման, սպասարկման վճարը գանձվում է միանվագ` բոլոր փուլերի ընդհանուր գումարից` առաջին փուլի տրամադրման ժամանակ, և հետագա փուլերը չտրամադրվելու դեպքում վերջնահաշվարկ չի կատարվում և գանձված վճարը վերադարձման ենթակա չէ:Եթե                                                                                                                

    • տրամադրվող վարկը, ներգրավված միջոցների (ռեսուրսների) տարատեսակ լինելով պայմանավորված, տրոհվում է մի քանի մասի և/կամ
    • վարկը տրամադրվում է երկու կամ ավելի վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագրերի ներքո կնքվող վարկային համաձայնագրերով և/կամ
    • վարկը տրամադրվում է առանձին վարկային պայմանագրով ու վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագրի (պայմանագրերի) ներքո կնքվող վարկային համաձայնագրով (համաձայնագրերով), և/կամ
    • վարկը տրամադրվում է երկու կամ ավելի վարկային պայմանագրերով, ապա վարկային փաթեթի կազմման, սպասարկման վճարը գանձվում է վարկի ընդհանուր գումարից` կնքվող վարկային պայմանագրերով և/կամ համաձայնագրերով տրամադրվող վարկերի գումարներին համամասնորեն: 
                                                                                                                       

Վարկային հայտի մերժման և բավարարման գործոնները սահմանվում են վարկավորման գործընթացը կանոնակարգող ներքին իրավական ակտերով:

 

Ուշադրություն

Ձեր գույքը (տունը, մեքենան և այլն) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները։  

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է  վարկային բյուրո, որտեղ ձևավորվում  է Ձեր վարկային պատմությունը։ Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը։ Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ։

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Վարկի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:
ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Մուտքագրեք տվյալները արդյունքը տեսնելու համար

Ֆինանսական օգնական
ABC finance

Էջը թարմացվել է` 05.06.2020 | 12:05

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: